Լրահոս
Օրվա լրահոսը

Աբգար Ափինյան. «Մենք շեշտը դնում ենք տաղանդի վրա» (Տեսանյութ)

Մարտ 11,2014 16:50

Մարտի 11-ին «Փաստարկ» մամուլի ակումբի հյուրն էր Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը: Պրն Ափինյանը նախևառաջ խոսեց այն մասին, թե ինչ գործունեություն է ծավալել գրողների միությունը անցած տարվա ընթացքում: Ներկայացրեց միության պաշտոնական «Նոր Դար» հանդեսը, որի տարբեր համարներ նվիրված են տարբեր նշանավոր գործիչների:

«Երևանի գրողների միությունը շատ է կարևորում արվեստի բոլոր ոլորտների հետ համագործակցությունը, դա է պատճառը, որ մեր համարները նվիրված են տարբեր արվեստի գործիչների»,- ասաց նախագահը:

Ա. Ափինյանի խոսքերով՝ մեր քաղաքական գործիչները քաղաքական կյանքը տանում են առճակատման ճանապարհով. «Այս առիթով մենք մեր հանդեսի հերթական համարը նվիրեցինք Անդրանիկ Մարգարյանին: Նա ուներ հոգևոր կապ բոլորի հետ՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության ներկայացուցիչների հետ: Այս կերպարը մենք համարում ենք շատ արդիական»:

Երևանի գրողների միության նախագահն անդրադարձավ նաև քաղաքական դաշտում առկա խնդիրներին, իր խոսքերով՝ քաղաքականության մեջ առկա խմորումների պատճառով էլ այժմ մշակույթը չի գտնում իր տեղը հասարակության մեջ: «Այս վիճակը կուղղվի միայն այն ժամանակ, երբ գիտությամբ կամ արվեստով զբաղվի գիտակ մարդը: Մենք պետք է վերջ տանք անիրազեկ մարդկանց առաջ տանելու սովորությունը: Անկախության 23 տարիները մենք օգտագործել ենք տաղանդավոր մարդկանց մի կողմ հրելով և ապաշնորհներին մեջտեղ բերելով»,- շեշտեց Ա. Ափինյանը:

Որոշ ժամանակ առաջ Լևոն Անանյանի և Աբգար Ափինյանի վիճաբանությունից հետո Աբգար Ափինյանը հեռացել էր Հայաստանի գրողների միությունից: Aavot.am-ի այն հարցին, թե արդյոք այժմ՝ Էդուարդ Միլիտոնյանի նախագահության օրոք, պրն Ափինյանը կվերադառնա՞ գրողների միություն, վերջինս պատասխանեց. «Էդուարդ Միլիտոնյանի հետ շատ լավ հարաբերությունների մեջ ենք: Մեծ սիրով կմասնակցեմ բանավեճի ակումբի բանավեճերին: Երևանի գրողների միությունը մի մասն է Հայաստանի գրողների միության: Մենք, իհարկե, ունենք տարբերություններ: Մենք շեշտը դնում ենք տաղանդի վրա, չի եղել մի մրցանակ, կամ գրված մի բանաստեղծություն, որի համար ամաչենք: Մենք շեշտը դնում ենք ուժեղ տաղանդի վրա»:

Մանրամասն ՝ տեսանյութում:

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31