Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը շնորհավորում է կանանց

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության անձնակազմը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներին` ՄԱՐՏԻ 8-ի կապակցությամբ: Թող գարնանային գեղեցիկ տոնը Ձեր սիրտը լցնի  հույսի, հավատի և բերկրանքի զգացումներով, անսահման ջերմություն, սեր ու խնդություն Ձեզ և Ձեր ընտանիքներին, խաղաղություն և բարօրություն Ձեր սիրելիներին: Մաղթում ենք առողջություն, անձնական երջանկություն և հաջողություններ աշխատանքում։ Ուրախ ենք նաև

Ապամոնտաժվում է Ազատության հրապարակին հարակից կանաչ գոտում նախաձեռնված ինքնակամ կառույցը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժվում է Ազատության հրապարակին հարակից կանաչ գոտում նախաձեռնված ինքնակամ կառույցը: Ապօրինի շինարարություն նախաձեռնելու փաստով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան դրույթներով, կազմվել է արձանագրություն: Հանձնարարվել է նաև տարածքը բերել նախկին տեսքի:   Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Արսենը, հավանաբար, մոլորվել է մառախուղի պատճառով

Նա Մամիկոն Խոջոյանի հեռավոր բարեկամն է

Գերմանիայում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում

Մարտի 6-ին Բեռլինում Հեսսեն երկրամասի մշտական ներկայացուցչության սրահում տեղի է ունեցել Ադրբեջանում հայերի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում։ Միջոցառման ժամանակ ելույթներով հանդես են եկել Գերմանիայում ԼՂՀ Մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը և ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վահան Հովհաննեսյանը։ Սումգայիթում հայերի նկատմամբ իրականացված ջարդերն իրավական տեսակետից մանրամասնորեն ներկայացրել է պրոֆեսոր Օտտո Լուխտերհանդն։ Երաժշտական համարներով հանդես են եկել երգիչ

ИТАР-ТАСС. Ուկրաինա, քիչ լսիր Սաակաշվիլիին. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ուկրաինայի նոր իշխանություններին խորհուրդ է տվել զգույշ լինել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առաջարկներից: Հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով վրացական հանրային հեռուստատեսությանը: Ղարիբաշվիլին իր զարմանքն է արտահայտել, որ Ուկրաինայի իշխանությունները խորհրդակցում են Սաակաշվիլիի հետ. «Ինձ ասացին, որ նրան որպես խորհրդատու են հրավիրել: Չեմ ուզում խառնվել Ուկրաինայի գործերի մեջ, սակայն

Գերվածը Վերին Կարմիր աղբյուրի բնակիչ Արսեն Խոջոյանն է

Վերին Կարմիր աղբյուրի 2-րդ բնակիչն է հայտնվում Ադրբեջանում

ՌԴ-ն դադարեցրել է քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ. Վիտալի Չուրկին. «Թերթ.ամ»

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ իր երկրի քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ դադարեցվել են, քանի որ Մոսկվան չի ընդունում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների օրինականությունը: Այս մասին հաղորդում է Дождь հեռուստաընկերությունը՝ մեջբերելով ՄԱԿ-ի կայքում տեղադրված հաղորդագրությունը: Չուրկինը հույս է հայտնել, որ Ուկրաինայում իրադարձությունների անկախ հետաքննություն կանցկացվի՝ կապված դիպուկահարների կողմից ոստիկանների և բողոքի ցույցերի մասնակիցների

Արա Ղազարյան. Մամիկոն Խոջոյանի դեպքի առթիվ անհրաժեշտ է բավարար տվյալներ ներկայացնել ՄԻԵԴ. «Փաստինֆո»

Ադրբեջանի կողմից գերևարված ու վնասվածքներով Հայաստանի իշխանություններին վերադարձված «դիվերսանտ», ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի հարցով անհրաժեշտ է բավարար տվյալներ ներկայացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի փաստերի ճնշման տակ ձևավորվի կանխավարկած, որ ՀՀ քաղաքացու հետ վատ են վարվել Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվող տարածքում: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ հավելելով, որ

Ընկերները ընկերական հանդիպում կանցկացնեն ընկերների հետ

ESPN-ի փոխանցմամբ, ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ ԱՄՆ-ի հավաքականը երեք ընկերական հանդիպում է նախատեսել: Յուրգեն Կլինսմանի ղեկավարած թիմը մայիսի 27-ին հանդիպելու է Ադրբեջանի, իսկ հունիսի 1-ին` Թուրքիայի հավաքականի հետ: Երրորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 7-ին: Այդ օրը ԱՄՆ-ի մրցակիցը լինելու է Նիգերիայի հավաքականը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` wikipedia.org-ի

Ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի եւ գործով վկայի խոսքերը հակասեցին իրար

Այսօր ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վարչական դատարանում ընթանում էր ոստիկանությունն ընդդեմ  Վարդգես Գասպարիի վարչական գործի քննությունը:   Խոսելով հայցին վերաբերող օրվա՝ 2013 թվականի օգոստոսի 23-ի  քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ իրեն ձերբակալելու մասին, Վարդգես Գասպարին պատմեց, որ  երբ ոստիկանությունից  հարցրել է՝ ո՞րն է եղել պահանջը,  նշել են, որ վիրավորանք է հնչեցվել ոստիկանության ներկայացուցիչների հասցեին: «Ենթադրենք,

ԿԳՆ-ի արձագանքը Ստամբոլցյանին. «Վտանգավոր» ծրագրում շտկումներ են արվել

«Քրիստոնյաներն ընդդեմ համարակալման» հ/կ նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը օրերս Aravot.am-ին ասել էր, թե ինքը ԿԳՆ կայքում բացահայտել է հանրակրթական  դպրոցների ուսումնական նոր վտանգավոր ծրագիր: Խոսքը «Ես եւ շրջակա աշխարհ» առարկայի չափորոշիչ ծրագրի մասին է, որ հիմքում, Ստամբոլցյանի ձեւակերպմամբ. «գենդերի խորացված ուսումնասիրությունն է: Նրա խոսքով. «2-4-րդ դասարանի աշակերտներին են պատրաստվում սովորեցնել գենդերային գաղափարը: Այսինքն, ծրագրով երեխային բացատրում

Մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով

Արտաշատ-Երևան, Արարատ-Երևան, Մասիս-Երևան, Վեդի-Երևան, Դվին-Երևան ավտոմոբիլային (միկրոավտոբուսային) երթուղիները շահագործելու համար մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունը՝ մրցույթի պայմաններին համապատասխան, նշված երթուղիները սպասարկելու համար ներկայացրել էր 49 տրանսպորտային միջոց, որոնցից 31-ն ամբողջովին նոր են:

Ինչո՞ւ բանկերում տեխզննման կտրոններ չկան

Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչներից մեկը մեզ բողոքել է, որ այս շաբաթ, երկուշաբթի օր, Ախթալա քաղաքում պետավտոտեսուչները կանգնեցրել են իր ավտոմեքենան եւ հարցրել, թե ինչու ավտոմեքենայի վրա փակցված չէ տեխզննման կտրոնը: Վարորդն ասել է, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բանկերում տեխզննման կտրոններ չկան: Պետավտոտեսուչները քաղաքացուն այնուամենայնիվ տուգանել են, սակայն` ամրագոտի չկապելու պատճառաբանությամբ, 5 հազար դրամի չափով: Նոյեմբերյան քաղաքում գործող

Մի շարք երթուղիներ կսպասարկվեն նոր տրանսպորտային միջոցներով

Արտաշատ-Երևան, Արարատ-Երևան, Մասիս-Երևան, Վեդի-Երևան, Դվին-Երևան ավտոմոբիլային (միկրոավտոբուսային) երթուղիները շահագործելու համար մարտի 7-ին տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից հայտարարված ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած ընկերությունը՝ մրցույթի պայմաններին համապատասխան, նշված երթուղիները սպասարկելու համար ներկայացրել էր 49 տրանսպորտային միջոց, որոնցից 31-ն ամբողջովին նոր են:

Վլադիմիր Գասպարյանը Ապարան-Երեւան ճանապարհը փակած գյուղացիներին առաջարկել է պայքարել քաղաքակիրթ ճանապարհով

Այսօր առավոտյան ժամը 11-ից Արագածոտնի մարզի Օհանավանի, Ուշիի, Կարբիի եւ 4 այլ գյուղերի գյուղապետերն ու ակտիվիստ գյուղացիները, որոնք, երեկ փակել էին Ապարան-Երեւան ճանապարհը` բողոքելով իրենց գյուղերի մերձակայքում կառուցվող փոքր ՀԷԿ-ի դեմ, մարզպետի, մարզի եւ Աշտարակ քաղաքի ոստիկանապետերի հետ հանդիպել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, այս տեղեկությունը: Մեր

Ամփոփվել են իրականացված միջոցառումները

Մարտի 7-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվեց խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին մի շարք վարչությունների և բաժինների կողմից իրականացված աշխատանքները, քննարկվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու շտկման կարիք ունեցող բացթողումները: Վարչությունների և բաժինների պլանների կատարողականին նվիրված հաշվետվությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի և

Բացվել է ՀՊՄՀ-ի հիմնանորոգված և տեխնիկապես հագեցած դահլիճը

Վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվել է ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգված դահլիճը: Տեխնիկական ամենավերջին նորույթներով հագեցած դահլիճում կարող են անցկացվել տարաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, համերգներ և այլն: Դահլիճի վերանորոգման աշխատանքները տևել են 6 ամիս, որի ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրուքները. 600-700 տեղանոց դահլիճն ունի բարձրորակ լուսավորություն, հագեցած

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել երևանյան մարզիչներին ու մարզիկներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի անդամներին: Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել արդյունավետ մասնակցության, հաղթանակների և խաղերում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, ընդգծելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացման ուղղությամբ. «Մեր նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել

Ինչ է արել իր մոտ հայհոյողին Լարիսա Ալավերդյանը. (Տեսանյութ)

«Գենդերային հավասարություն չի նշանակում, կանայք պիտի երկաթուղու գծեր քցեն, կամ ոտքը ոտքին քցեն ու ծխեն, հավասարությունը նշանակում է`  տղամարդը պետք է զուսպ լինի, այն դեպքերում, երբ ինքը անզուսպ է, ոչ թե պետք է վիրավորվել, շատ կներեք, պետք է պատասխանատվության ենթարկել»,-այսպիսի կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Լարիսա Ալավերդյանը, պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե` որպես նախկին պատգամավոր, ի՞նչ

Մշակույթի նախարարությունը հետ կկանգնի՞ Գառնու տաճարի մերձակայքում սրճարան կառուցելու` իր մտադրությունից

Մարինե Ավանեսյանը տեղեկացրեց, որ արդեն չորս օր է` Գառնու տաճարի մերձակայքում շինարարական աշխատանքներ չեն կատարվում, մինչև համապատասխան որոշում կայացվի»:

Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2014թ. հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև սույն թվականի մարտի 4-ը: Մամիկոն Խոջոյանին, գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով

Ո՞րն է սակավ ջրային պաշարներով Ապարանի ջրամբարի ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու շահագրգռվածությունը

Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի համայնքների բնակիչները փակել էին Երևան-Ապարան ճանապարհը՝ կապված Արզնի–Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու մտադրության հետ: Այն կառուցելու է «ԳԱՀԱ էներջի» ընկերությունը: Բնակիչների մտահոգությունը կապված էր այն փաստի հետ, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում իրենց ոռոգման ջուրը նվազելու է, ինչի արդյունքում վտանգվելու է գյուղացիների խնձորի այգիների ճակատագիրը: Նշենք, որ «ԳԱՀԱ էներջին»

Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հայրը հանձնել է ոստիկանությանը. shamshyan.com

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Մինչեւ այդ նա նամակ էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Պետրոս Մհերյանը, սակայն, ասաց, որ

«Սա քաղցկեղի կանխարգելման ծրագիր է, որը պահանջում է մեծ ուշադրություն». Խաչանուշ Հակոբյան

Առողջապահության նախարարության` կանանց միամսյակի առթիվ նախաձեռնած անվճար բուժօգնության ծրագրին միացել է նաեւ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ իրենք աշխատաոճի մի փոքր այլ ձեւ են ընտրել. «Քանի որ, եթե մենք մեր կենտրոնում ընդունենք մարդկանց, ովքեր բոլորը պետք է անվճար հետազոտվեն, մեր աշխատանքը ուղղակի չի կարող որակ ունենալ եւ կայանալ: Մենք ընտրել ենք

Վալերի Օսիպյանը երթին քայլում էր «Դեմ ենք պարտադիրին» պիտակով. (Տեսանյութ)

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան ավարտվեց ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժանմունքի դիմաց: Այստեղ նրանք պահանջում էին ազատ արձակել այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ ֆինանսների նախարարության առջեւից բերման ենթարկված իրենց երեք ընկերներին: Ֆինանսների նախարարությունից ցուցարարներն այսօր երթով հասան կենտրոնի ոստիկանական բաժանմունք, նրանց հետ երթով քայլեցին նաեւ ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Երթի ժամանակ փոխոստիկանապետ Վալերի

Մանկաբույժների գործով ցուցմունք տվեց երեխային կորցրած մայրը (տեսանյութ)

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունքներ տվեցին մանկաբույժների անգործության հետեւանքով (ըստ մեղադրանքի կողմի) մահացած 2-ամյա Լիա Միսակյանի ծնողները՝ Գեորգի Միսակյանն ու Աշխեն Բաբայանը: Թե հոր եւ թե առավելապես մոր ցուցմունքների ժամանակ, դահլիճում գտնվեցին մարդիկ, որոնք անգամ արտասվում էին: Գեորգի Միսակյանի ցուցմունքից հետո պաշտպանական կողմը հակասություններ տեսավ նախաքննության ժամանակ տված ցուցմունքի միջեւ,

Հարկային-մաքսային վարչարարությունը խանգարում է, որ բիզնեսն աճի

Տեղական շուկայի սահմանափակությունը, բարձր որակավորված աշխատուժի պակասը, հարկային-մաքսային վարչարարությունը, հասանելի ֆինանսավորման սահմանափակությունը խոչընդոտում են ընկերությունների տնտեսական աճին: Այսպիսի հետեւություն են արել «Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի» հեղինակները, որոնք տնտեսական աճի հնարավոր սահմանափակումների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով հարցումներ են իրականացրել տեղական ընկերությունների շրջանում: Գործարարները նշել են, որ այդ ամենը խոչընդոտում է աճի համար ներդրումներ իրականացնելու իրենց պատրաստակամությանը:

Վարորդը ինքնակամ ներկայացել և խոստովանել է

Մարտի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել 1984 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Գեղաշեն ճանապարհի 1-ին կմ-ին, ճանապարհի վատ լուսավորության հետևանքով, բախվել է ճամփեզրին կայանված բեռնասայլակին, որն էլ դիպել է 1988 թ. ծնված Արտյոմ Ե.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Սուրեն Աբրահամյան. ԵԿՄ նորընտիր վարչության կազմն իր հնարավորություններով միայն զիջում է խոշոր հարկատուների ցուցակին

«Եթե Վազգենյան երկրապահից հարցնեիք, ապա ես կերգեի, լեգենդներ կպատմեի, ասքեր կձոնեի եւ հաղթական պար կբռնեի, բայց երկրապահի այս նորընտիր վարչության հետ կապված ես բացարձակ ոչ մի առնչություն չունեմ, չնայած անձնական հարաբերություններ յուրաքանչյուրի հետ կա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանն այսպես պատասխանեց, երբ խնդրեցինք ԵԿՄ 10-րդ համագումարից ստացած

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031