Լրահոս
Օրվա լրահոսը

Բացվել է ՀՊՄՀ-ի հիմնանորոգված և տեխնիկապես հագեցած դահլիճը

Մարտ 07,2014 17:55

Վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվել է ՀՊՄՀ-ի 3-րդ մասնաշենքի հիմնանորոգված դահլիճը:

Տեխնիկական ամենավերջին նորույթներով հագեցած դահլիճում կարող են անցկացվել տարաբնույթ միջոցառումներ` գիտաժողովներ, համերգներ և այլն: Դահլիճի վերանորոգման աշխատանքները տևել են 6 ամիս, որի ընթացքում հաշվի են առնվել բոլոր մանրուքները. 600-700 տեղանոց դահլիճն ունի բարձրորակ լուսավորություն, հագեցած է ժամանակակից ակուստիկ սարքավորումներով, իսկ բեմը շարժական է:
Տիգրան Սարգսյանը կարևորել է նման բարձրակարգ դահլիճի առկայությունը համալսարանում, միաժամանակ շնորհավորել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ մարտի 8-ի կապակցությամբ: «Ցանկանում եմ բոլորիդ մաղթել ուրախություն, երջանկություն, գեղեցկություն, որովհետև դուք հնարավորություն եք տալիս մեզ՝ լիցքավորվել և հաղթահարել բոլոր դժվարությունները, որ այսօր առկա են մեր երկրում: Ձեր գեղեցկությունը մշտապես օգնում է մեզ առաջ շարժվել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- դիմելով գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ նշել է վարչապետը:
Դահլիճի բացման և մարտի 8-ի կապակցությամբ տեղի է ունեցել է նաև «Դորիանս» ռոք խմբի համերգը:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31