Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր և շնորհակալագրեր է հանձնել երևանյան մարզիչներին ու մարզիկներին

Մարտ 07,2014 17:52

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի անդամներին: Ողջունելով հյուրերին, Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել արդյունավետ մասնակցության, հաղթանակների և խաղերում Երևանը լավագույնս ներկայացնելու համար, ընդգծելով, որ քաղաքապետարանի կողմից այսօր ծրագրային հստակ քաղաքականություն է իրականացվում մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացման ուղղությամբ. «Մեր նպատակն է բնակչության շրջանում ամրապնդել ֆիզիկական դաստիարակության կարևորության գաղափարը, զարգացնել մասսայական սպորտը՝ դրանով իսկ նպաստելով առողջ ապրելակերպին: Համոզված եմ, որ ձեր օրինակով մայրաքաղաքում էլ ավելի կշատանա սպորտով զբաղվող, առողջ ապրելակերպով ապրող բնակիչների թիվը»,- նշել է քաղաքապետը, վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես լինելու է մայրաքաղաքի պատիվը բարձր պահող մարզիչների ու մարզիկների կողքին:

Մարզիկներն էլ իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Երևանի հավաքական թիմի հանդեպ ցուցաբերած ուշադրության և աջակցության համար:

Հանդիպման շրջանակում Երևան քաղաքը լավագույնս ներկայացնելու և մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր, շնորհակալագրեր և հուշանվերներ է հանձնել Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի բոլոր մարզիկներին ու մարզիչներին, ինչպես նաև հավաքականի աշխատանքները համակարգող անձնակազմին:
Օգտվելով առիթից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը թիմի կանանց և աղջիկներին շնորհավորել է նաև Կանաց միջազգային օրվա կապակցությամբ և մաղթել նրանց կանացի երջանկություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կյանքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31