Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է ադրբեջանական գերության մեջ հայտնված երիտասարդ հայը

Մարտ 07,2014 18:36

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ մարտի 7-ին  հայ-ադրբեջանական շփման գիծն անցնելիս  երիտասարդ հայ է ձերբակալվել: Նրա տարիքը նշվում է 20-22 տարեկան: Երիտասարդի անունը  չի նշվում, ասվում է, որ նա բացի հայերենից, այլ լեզվի չի տիրապետում: Ներկայումս նա տեղափոխվում է Բաքու:

Ադրբեջանական լրատվամիջոցների  հաղորդագրությունների մեջ  որոշ հակասություններ կան. մի դեպքում նշվում է, որ երիտասարդը ձերբակալվել է շփման գիծը հատելիս, մի այլ դեպքում ասվում է , որ  նա ձերբակալվել է Ադրբեջանի Թովուզի շրջանի բնակիչների կողմից:  Տավուշի մարզից Բերդի տարածաշրջանն է  սահմանակցում Թովուզին: Սահմանամերձ գյուղերի ղեկավարները  մեզ հայտնեցին, որ իրենք տեղեկություններ չունեն սահմանի մյուս կողմում հայորդու հայտնվելու,նրա ինքնության մասին:  Գյուղապետերից մեկն ասաց, որ ինքը լսել է ադրբեջանական լրատվամիջոցի  հաղորդումը, որտեղ նշվում է , որ հայ երիտասարդը գերվել է երկաթուղային Թովուզ կայարանում: Նա այդ մասին ասաց. «Թովուզ  կայարանը սահմանից 30 կմ հեռու է, ինչպե՞ս կարող է  երիտասարդը հայտնվել այնտեղ»,-համոզմունք հայտնելով, որ ադրբեջանցիները կեղծում են հայ մարդու գերման հանգամանքները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31