Օրվա լրահոսը
Հյուրընկալություն ՀՀ ոստիկանությունում` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության 10-րդ տարեդարձի առթիվ
Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանին, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փոխտնօրեններ Վարդան Հակոբյանին և Արամ Խաչատրյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները: Հյուրերին շնորհավորելով միջազգային համբավ և հեղինակություն վայելող փառատոնի տասնամյա հոբելյանի առթիվ, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանային ամենախոշոր
ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում կողմերին տուրք չտալ հույզերին և զգացմունքայնությանը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի հայտարարությունը կապված Լյուքս Ստեփանյանի սպանության գործով կայացած դատական նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին ՀՀ փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ: Ցավոք, մեր հասարակության (այդ թվում՝ պետական պաշտոնատար անձանց) մոտ շատ հաճախ, փաստաբանը
Երևան-2015. եվրոպական կրթական մայրաքաղաք
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր քաղաքապետարանում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ 2015 թվականին կրթության նախարարների միջազգային գագաթաժողովին ընդառաջ: ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ հանրակրթության ոլորտում քաղաքապետարանն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, սակայն համագործակցությունը բարձրագույն կրթության ոլորտում նոր ուղղություն է: Ա. Աշոտյանն ընդգծել է, որ
44 հատ «Mercedes-Benz»՝ Սոչիի օլիմպիական մեդալակիրներին
Երեկ Մոսկվայում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ներկայությամբ Սոչիի օլիմպիական ռուսաստանցի 44 մրցանակակիրներին հանձնվել են սպիտակ գույնի «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներ. Չեմպիոններին` GL, արծաթե մեդալակիրներին՝ ML, բրոնզե մրցանակակիրներին՝ GLK դասի: Յուրաքանչյուր ավտոմեքենայի կցված է եղել մեկ վարորդ, որը պետք է տիրոջը հասցներ՝ ուր հարկավոր կլիներ: Սակայն ոմանք հրաժարվել են այդ ծառայությունից՝ գերադասելով անձամբ նստել ղեկին: News.rambler-ը
Reuters. ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորել է զգույշ լինել ու չհաշվարկած քայլեր չանել Ուկրաինայում
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Ռուսաստանին հորդորել է Ուկրաինայի սահմանին զորավարժություններ անցկացնելիս խուսափել քայլերից, որոնք «կարող են սխալ գնահատվել»: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը: «Ես ուշադիր հետևում եմ Ուկրաինայի սահմանի մոտ անցկացվող ռուսական բանակի զորավարժություններին», – ասել է Հեյգելը հինգշաբթի ՆԱՏՕ-ի մամուլի ասուլիսի ժամանակ, – «Հույս ունեմ, որ Ռուսաստանը թափանցիկ կլինի այս գործողություններն իրականացնելիս, և
Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել Գիորգի Մարգվելաշվիլիի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային ճաշ է ունեցել պաշտոնական այոցվ Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: Զրուցակիցները կարևորել են երկու հարևան և բարեկամ երկրների միջև բոլոր ոլորտներում կապերի զարգացումը և սերտացումը: Նշվել է, որ երկու երկրների կառավարությունները պետք է շարունակեն ջանքեր գործադրել՝ երկկողմ առևտրաշրջանառության մակարդակն առաջիկայում էլ ավելի բարձրացնելու և համատեղ տարբեր ծրագրեր իրականացնելու համար:
Ս. Վարդանանց տոն` հանուն հավատքի և հանուն հայրենիքի նահատակված զինվորների ոգեկոչման օր
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Ս. Վարդանանց տոնը: Այն նշվում է Բուն բարեկենդանին նախորդող հինգշաբթի և հիշատակն է Ավարայրի ճակատամարտում հանուն հավատի և հայրենիքի պատերազմած ու նահատակված մեր քաջ հայորդիների: Այդ առթիվ այսօր բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվել: ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Ս. Պատարագը մատուցվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ
Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի` հաշվի առնելով հղիության ախտաբանության ստացիոնար բուժման համավճարի ներդրման մեխանիզմների հստակեցման անհրաժեշտությունը: Նշենք, որ հարցը քննարկվել է նաև բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովի նիստում, որի ընթացքում ևս առաջարկվեց հստակեցնել հղիության ախտաբանության համավճարի ներդրման մեխանիզմները: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մարտի 8-ից մինչև ապրիլի
Սերժ Սարգսյանը հանդիպել է Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով, այսօր պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Վրաստանի Նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին, այնուհետ ծառ է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում: ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից
Արտակ Զաքարյանը դիմել է Աղդամի իրադարձությունների 22-րդ տարելիցի կապակցությամբ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նամակով դիմել է տարբեր երկրների խորհրդարանական գործընկերներին Աղդամի իրադարձությունների (Խոջալուի սադրանքի) 22-րդ տարելիցի կապակցությամբ 2014 թվականի փետրվարի 26-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը Աղդամի մերձակա տարածքում տեղի ունեցած իրադարձությունների (Խոջալուի սադրանքի) 22-րդ տարելիցի կապակցությամբ նամակով դիմել է արտասահմանյան տարբեր երկրների գործընկեր
Կեղծ դիպլոմակրի դիսերտացիան կենսաբանությունից է, ղեկավարն էլ՝ չինացի
Aravot.am-ը հայտնել էր, որ կեղծված դիպլոմով ատենախոսություն է պաշտպանվել, ինչը երեկ հաստատել էր նաեւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) նախագահ Լիլիթ Արզումանյանը: ԲՈՀ-ի նախագահը, սակայն, «փակագծեր չէր բացել», այլ ընդամենն ասել էր, որ այժմ քննություն է գնում եւ արդյունքներին ԲՈՀ-ում տեղյակ չեն: Aravot.am-ը կեղծված դիպլոմով ատենախոսության վերաբերյալ մեկնաբանության ակնկալիքով կապվեց նաեւ ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի
Մոսկվան իրավական գնահատական չի տալիս Յանուկովիչի գործողություններին
Интерфакс-ի փոխանցմամբ`Ռուսաստանի Հանրային պալատի անդամ, փաստաբան Անատոլի Կուչերենան անդրադառնալով Մոսկվայի կողմից Վիկտոր Յանուկովիչին պաշտպանություն տրամադրելուն, նշել է, որ Մոսկվան այդ կերպ է վարվել մարդասիրական նկատառումներից ելնելով: Կուչերենան նաեւ շեշտել է, թե Յանուկովիչը հայտնվել է դժբախտության մեջ, նրան ու ընտանիքին վտանգ է սպառնում, հետեւաբար, Ռուսաստանը չէր կարող մերժել նրա խնդրանքը եւ ամենակարեւորը` Մոսկվան իրավական գնահատականներ չի տալիս
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Առանձնակի կարևորելով կրթության դերը պետության զարգացման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման ուղղությամբ. «Մենք մեծապես կարևորում ենք մատաղ սերնդի կրթման գործընթացը և համոզված ենք, որ կրթական
Արթուր Սաքունցը` «մարտի մեկի» հանձնաժողովի ստեղծման մասին. «ՀՀԿ-ն սոփեստություն է անում»
Խորհրդարանական այս քառօրյայում արտահերթ կարգով քննարկվում է մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ Հայ ազգային կոնգրեսի հեղինակած որոշման նախագիծը: Նախագծի վերաբերյալ քննարկումները թեժ են ընթանում, կրքերը բորբոքվում են այն աստիճան, որ փոխադարձ մեղադրանքներ ու վիրավորանքներ են հնչում: ՀՀԿ-ական պատգամավորները հարցը քննարկելիս նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին հիշեցնում են հոկտեմբերի 27-ի գործը, մյուս կողմից` հորդորում մարտի
Интерфакс. Յանուկովիչը հայտարարություն է տարածել. նա չի պատրաստվում հանձնվել
Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարություն է արել, որտեղ նշել է, որ դեռևս իրեն համարում է Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ: Փոխանցում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Ես՝ Վիկտոր Ֆյոդորի Յանուկովիչը, դիմում եմ ուկրաինացի ժողովրդին: Ես ինձ շարունակում եմ համարել Ուկրաինայի օրինական ղեկավարը՝ ընտրված Ուկրաինայի քաղաքացիների ազատ կամքով», – ասված է հայտարարության մեջ, որը գործակալությանն է ուղարկվել
Մեղրեցիները դեմ են Մեղրիում խաղատների բացմանը
Այսօր մեզ դիմած մի շարք մեղրեցիներ իրենց դժգոհությունն ու վրդովմունքն են արտահայտել կառավարության այսօրվա նիստում հաստատված Մեղրի քաղաքում խաղատներ տեղակայելու չափորոշիչների վերաբերյալ կայացրած որոշման վերաբերյալ: Ըստ այդ որոշման՝ խաղատները կրթական, պատմամշակութային օբյեկտներից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերից եւ հիվանդանոցներից պետք է առնվազն 300 մ հեռավորության վրա գտնվեն: Մեզ ահազանգած մեղրեցիները նշեցին, որ իրենք ընդհանրապես
Հանրապետության ավտոճանապարհները բաց են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսևորման միջազգային օրն է
Մարտի 1-ը ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց նկատմամբ զրո խտրականության դրսևորման միջազգային օրն է: Օրվան ընդառաջ, Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը գործընկերների հետ նախաձեռնել է հանրային միջոցառումների շարք, որոնք վերաբերում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ խնդիրներին և ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության խրախուսմանը: «Հենարան» մամուլի ակումբի հյուրերը՝ «Վորլդ Վիժնի» ներկայացուցիչներ Ինա Յանկուլովան, Շաղիկ Մարուխյանը և Անուշ Սահակյանը անդրադարձան մի շարք խնդիրների: «Այն հետազոտությունները,
Պարգևատրվեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները
27 փետրվարի, 2014թ, Երևան. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը պարգևատրեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների համար։ Նախքան մրցույթը Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-ից-27-ը դասընթացներ է անցկացրել մրցույթի մասնակիցների համար։
Շարմազանովը՝ Ջհանգիրյանին. «Դուք կիմանաք` ուր են. լավ էլ ջերմ շփվում եք»
«Մարտի մեկի» հանձնաժողով ստեղծելու ամփոփիչ ելույթների ժամանակ, երբ նիստը վարող, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցի հիմնական զեկուցող Գագիկ Ջհագիրյանին հրավիրեց ամփոփիչ ելույթի, Գագիկ Ջհանգիրյանը, նայելով ԲՀԿ-ի կողմը, հարցրեց. «Բա ո՞ւր են, չկան»: «Դո’ւք կիմանաք` ուր են. լավ էլ ջերմ շփվում եք»,-արձագանքեց Էդուարդ Շարմազանովը: «Հա, ձայնս երեւի լսեն`գան»,- ասաց Ջհանգիրյանը եւ սկսեց իր ելույթը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Քահանայական ձեռնադրություն Մայր Աթոռում Ս. Վարդանանց տոնի առիթով
Փետրվարի 27-ին` Սրբոց Վարդանանց տոնին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվեց Ս. Պատարագ, որի ընթացքում նաև կատարվեց քահանայական ձեռնադրություն: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Գևորգյան հոգևոր ճեմարանի չորս և Քահանայից լսարանի
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Հովհաննես Իգիթյան եւ Ստեփան Գրիգորյան
Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի եւ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի միջեւ բանավեճը: Թեման՝ Մարտի 1-ի եւ Մայդանի նմանություններն ու տարբերությունները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Գալուստ Սահակյան. «Մայդանը թող ձեր հոր բոստանում լինի» (տեսանյութ)
«Շնորհակալություն եմ հայտնում ինձ անհատական դարձնելու համար, սակայն ես անհատական չեմ, սակայն հակառակն էլ չեմ: Ինձ մեղադրեցին, թե կնոջը կնոջը, էս ինչ ասեց կնոջը… ես բար չեմ եկել կնոջ հետ, որ խեթ-խեթ նայել եմ, որ դուք էլ ինձ դիտողություն անեք»,-Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ամփոփիչ ելույթն այսպես սկսեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Իր խոսքն
413.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Փետրվարի 27-ին «ԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,010,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.3 դրամ:
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել
Ղրիմի գերագույն խորհրդի շենքը շարունակում է մնալ գրավված, զինված անձանց կողմից: Այս մասին հաղորդում է Интерфакс-Украина-ն, նշելով, որ շենքի ներսում գտնվողները համաձայնվել են ներս թողնել խորհրդի մի քանի անդամների, որոնց թվում Վլադիմիր Կոնստանտինովն է: Խորհրդարանի շենքը շարունակում է շրջափակված մնալ ոստիկանների կողմից, պատճառը՝ երեկվա լարված մթնոլորտն է: Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Ղրիմի գերագույն խորհրդի շենքը անհայտ,զինված
Նաիրա Զոհրաբյանի մոտ լվացվելու ցանկություն առաջացավ
«Հարգելի մեծամասնություն, ի՞նչ խղճով պիտի դեմ քվեարակեք, ի՞նչ պիտի ասեք: Ախր ո՞նց պիտի դուք բացատրեք, թե՝ ինչո՞ւ: Տասը հոգու սպանություն բոլորի աչքի առաջ է կատարվել, չեք կարողանում բացահայտել, ոչ, որովհետև քաղաքական կամք չկա: Եկեք, էդ բարդ ստորադասական նախադասություները ձեր փեշից թափեք, կողմ քվեարկեք այս նախագծին»,-հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն
Դաշնակահար Ժորա Սարգսյանն արժանացել է «Լավագույն ուսանող 2013» պարգեւին
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գործիքային բաժնի 2-րդ կուրսի ուսանող, դաշնակահար Ժորա Սարգսյանն արժանացել է Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան «Լավագույն ուսանող 2013» պարգեւին: Փետրվարի 27-ին Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում շնորհալի երիտասարդին շնորհվեց դիպլոմ եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւ: Երիտասարդ դաշնակահարը մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին /2011թ. 2-րդ մրցանակ/, Առնո Բաբաջանյանի
Յանուկովիչը պարզաբանել է, թե ինչու է գտնվում Ռուսաստանում
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, որի գտնվելու վայրի մասին տարբեր լուրեր էին շրջանառվում, Ռուսաստանում է: Այս մասին հաղորդում է RIA-Novosti -ն, որի տեղեկատվական աղբյուրի փոխանցմամբ Յանուկովիչը դիմել էր Ռուսաստանի իշխանություններին՝ ապահովելու իր անվտանգությունը: Ռուսաստանն էլ բավարարել է Յանուկովիչի խնդրանքը: Գործակալությունը նաեւ նշում է, որ Յանուկովիչը դիմել է ուկրաինացիներին, նշելով, որ որոշ ծայրահեղականներ իր հասցեին հնչեցնում
Крымское ИА. Ղրիմի խորհրդարանը առաջարկել է կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել
Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահությունն առաջարկել է շրջանի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնել, հայտնում է «Կռիմսկոե»լրատվական գործակալությունը: Տարածած հաղորդագրության մեջ պատգամավորները քննադատել են Ուկրաինայի նոր իշխանություններին՝ նրանց անվանելով զավթիչներ և ծայրահեղականներ, որոնք իշխանությունը գրավել են հակասահմանադրական գործողություններով: «Միայն ինքնավարության կարգավիճակը կատարելագործելու համաղրիմյան հանրաքվեով և (ինքնավար մարզի) լիազորությունները մեծացնելով է հնարավոր, որ ղրիմցիները իրենց ապագան որոշեն