Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշնակահար Ժորա Սարգսյանն արժանացել է «Լավագույն ուսանող 2013» պարգեւին

Փետրվար 27,2014 17:06

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գործիքային բաժնի 2-րդ կուրսի ուսանող, դաշնակահար Ժորա Սարգսյանն արժանացել է Հրայր եւ Մարթա Ալբարյանների անվան «Լավագույն ուսանող 2013» պարգեւին: Փետրվարի 27-ին Հիմնադրամի գործադիր վարչության գրասենյակում շնորհալի երիտասարդին շնորհվեց դիպլոմ եւ 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւ:

Երիտասարդ դաշնակահարը մասնակցել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին /2011թ. 2-րդ մրցանակ/, Առնո Բաբաջանյանի անվան միջազգային մրցույթին /2011թ. 1-ին մրցանակ/, Բախի անվան փառատոնին /2011թ./, Ֆլեյմ միջազգային մրցույթին /2008թ. Grand Prix/, մենահամերգով հանդես եկել Զալցբուրգում /2008թ./:

«Ինձ համար սա մեծ անակնկալ էր եւ անկեղծ ասած` ճիշտ ժամանակին: Այս պարգեւը կօգնի ինձ իրականացնել առաջիկա իմ ծրագիրը` շարունակել մասնագիտական կրթությունը Գերմանիայում»,- ասաց դաշնակահարը: Իր խոսքում Ժորան նշեց, որ երկրորդ անգամ է մասնակցում Հիմնադրամի մշակութային ծրագրերին: Առաջին անգամ` 2012թ.-ին, Լոնդոնում մասնակցել է Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմնի կազմակերպած բարեգործական համերգին: Խորին շնորհակալություն հայտնելով Հիմնադրամին եւ Ալբարյանների ընտանիքին` օրվա հերոսը ցանկություն հայտնեց երբեւէ իր կատարողական արվեստն օգտագործել բարեգործական նպատակով:

2009թ.-ին արգենտինահայ բարերարների սահմանած ամենամյա պարգեւը` 500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ եւ դիպլոմ, շնորհվում է Կոնսերվատորիայի տարվա լավագույն ուսանողին: Մրցանակակրին ընտրում են Ալբարյանները մասնագիտական հանձնախմբի կողմից առաջադրված առաջադեմ ուսանողներից: Վերջին տարիներին կրթաթոշակին արժանացել են ջութակահարուհի Մերի Խոջայանը /2009թ./, սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանը /2010թ./, ջութակահարուհի Աննա Մարգարյանը /2011թ./, վոկալիստ Արսեն Ստեփանյանը /2012թ./, թավջութակահար Հայկ Սուքիասյանը/2013թ./:

«Հայաստան» Համահայկական Հիմնադրամ

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728