Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրընկալություն ՀՀ ոստիկանությունում` «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցության 10-րդ տարեդարձի առթիվ

Փետրվար 27,2014 20:08

Փետրվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր նախագահ Լևոն Սարգսյանին, կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին, փոխտնօրեններ Վարդան Հակոբյանին և Արամ Խաչատրյանին: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամները:

Հյուրերին շնորհավորելով միջազգային համբավ և հեղինակություն վայելող փառատոնի տասնամյա հոբելյանի առթիվ, Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանային ամենախոշոր մշակութային միջոցառումների օրերին ոստիկանությունն այսուհետև էլ  կլինի «Ոսկե ծիրան»-ի կողքին` առաջին հերթին որպես մասնակիցների անվտանգությունն ապահովող, ապա նաև մշակույթ սիրող կառույց:

Կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը «Ոսկե ծիրան»-ի անձնակազմի և տնօրինության անունից շնորհակալություն հայտնելով ՀՀ ոստիկանության պետին`  փառատոնին մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար, նշեց, որ հոբելյանական տարվա շրջանակներում «Ոսկե ծիրան»-ը մեդալներ և պատվոգրեր է նախատեսել իր հավատարիմ գործընկերոջ` ՀՀ ոստիկանության համար:

Հոբելյանական պարգևներով պարգևատրվեցին ոստիկանության զորքերի նվագախմբի ծառայության պետ Արթուր Աբելյանը, դիրիժոր Հակոբ Սաֆարյանը, ճանապարհային ոստիկանության և ոստիկանության տնտեսության վարչության ավտոտնտեսության մի շարք ծառայողներ:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր` «Մանթաշյանի ասպետ» շքանշանով պարգևատրվեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

ՀՀ Ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728