Լրահոս
Օրվա լրահոսը

Reuters. ԱՄՆ-ը Ռուսաստանին հորդորել է զգույշ լինել ու չհաշվարկած քայլեր չանել Ուկրաինայում

Փետրվար 27,2014 19:05

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը Ռուսաստանին հորդորել է Ուկրաինայի սահմանին զորավարժություններ անցկացնելիս խուսափել քայլերից, որոնք «կարող են սխալ գնահատվել»: Հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:

«Ես ուշադիր հետևում եմ Ուկրաինայի սահմանի մոտ անցկացվող ռուսական բանակի զորավարժություններին», – ասել է Հեյգելը հինգշաբթի ՆԱՏՕ-ի մամուլի ասուլիսի ժամանակ, – «Հույս ունեմ, որ Ռուսաստանը թափանցիկ կլինի այս գործողություններն իրականացնելիս, և ես հորդորում եմ նրանց քայլեր չձեռնարկել, որոնք կարող են սխալ գնահատվել այս նուրբ ժամանակներում՝ մեծ լարվածության ժամանակներում»:

Հեյգելը հույս է հայտնել, որ մոտակա օրերս կզրուցի ռուս գործընկերոջ հետ:

Փետրվարի 26-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր երկրի արևմտյան և կենտրոնական ռազմական շրջաններում մարտական պատրաստվածության համալիր ստուգում անցկացնել: Փետրվարի 27-ին առանց տարբերանշանի ռուսական զրահամեքենաները Սևաստոպոլից շարժվում էին դեպի Սիմֆերոպոլ: «Ցենզոր.նեթ»-ի փոխանցմամբ ավտոճանապարհային ոստիկանի հետ զրույցից հետո նրանք հետ են գնացել:

Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենի Յացենյուկը խորհրդարանի նիստում (մինչև վարչապետ ընտրվելը) Ռուսաստանին կոչ էր արել չաջակցել անջատողական տրամադրություններին և հույս հայտնել, որ ՌԴ-ը չի խախտի Բուդապեշտի հուշագիրը, ըստ որի, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը խոստացել էին հարգել Ուկրաինայի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը, ագրեսիա չգործել և արտաքին ագրեսիայից պաշտպանել Ուկրաինային, ինչի դիմաց Ուկրաինան հանձնել էր իր միջուկային զենքերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728