Օրվա լրահոսը

Հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ

Փետրվարի 27-ին և 28-ին շրջանների զգալի մասում, 27-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 01-03-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մարտի 01-03-ին աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 27-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 27-ի ցերեկը և 28-ին սպասվում է փոփոխական ամպամածություն հնարավոր է կարճատև անձրև: Մարտի

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է, ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, այսօր լրագրողներին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Հիշեցնենք, որ մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ ավտոմայրուղու շինարարությունը դադարեցվել է: Վարչապետն ասաց, որ իսպանական այն ընկերությունը, որն իրականացնում է շինարարությունը, իր տեխնիկական պահանջներին համապատասխան աշխատանքները կսկսի այն ժամանակ, երբ որ մասնագետները կտան դրական եզրակացություն. «Այս պահի դրությամբ

Տիգրան Սարգսյան. «Նաիրիտի» հարցով հանձնաժողովի նպատակն ինձ վարկաբեկելն է»

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Նաիրիտ» գործարանի շուրջ զարգացումներին ու խորհրդարանական ամբիոնից երեկ հնչած`այդ դեպքերին իր եղբայրների հնարավոր առնչության վերաբերյալ մեղադրանքներին: Նա նշեց, որ ՀՀԿ պատգամավորների մտահոգությունները, որ հարց բարձրացնողներն իրականում շահագրգռված չէին հարցի մասնագիտական քննարկման մեջ, այլ միտված էին քաղաքական շահարկումներն` ապացուցվեց: «Բերեմ մի քանի փաստեր, որոնք հնչեցին երեկ պատգամավորների ելույթներում և որոնք

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության Խորհրդարանի նախագահին

Փետրվարի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության   Խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսին` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և երկու երկրների դեսպանների: Ողջունելով Հունաստանի Խորհրդարանի նախագահի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների միջև առկա ջերմ հարաբերություններին ու գործակցությանը, որ համահունչ

For Post. Սևաստոպոլում աշխարհազորի կազմավորում է սկսվել

Սևաստոպոլում պաշտպանության կոմիտե է ստեղծվել և սկսվել է աշխարհազորի կազմավորում: Հայտնում է «Ֆոր Պոստ» լրատվականը: Փետրվարի 26-ին ստեղծված այս կառույցը պետք է պահպանի հասարակական կարգը, կանխի հակաօրինական գործողությունները, սադրանքները, զանգվածային անկարգությունները և թալանը: Աշխարհազորին հնարավոր է միանալ՝ ուղարկելով էլեկտրոնային նամակ կամ այցելելով պաշտպանության կոմիտեի շտաբ: Ղրիմում լարված իրավիճակ է ստեղծվել Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելուց և

Ընտրություններն առանց մրցակցության ու քարոզչության են անցնում

Կապանի տարածաշրջանի Եղեգ գյուղում մարտի 9 կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությանն ընդառաջ, թեկնածուները, որպես այդպիսին, քարոզչություն չեն անում: Գյուղապետի պաշտոնի համար գրանցված թեկնածուների՝ գործող գյուղապետ ԲՀԿ-ական Վյաչեսլավ Մարկոսյանի եւ անկուսակցական Խորիկյան Գագիկի միջեւ մրցակցություն չկա: Ինչպես պարզվեց, Գագիկ Խորիկյանը ձեւական է առաջադրել իր թեկնածությունը եւ գյուղապետի պաշտոնի համար էլ չի պայքարում: «Ուղղակի դրել եմ թեկնածությունս, ժողովուրդը

Տիգրան Սարգսյանը`ղալլաթի եւ մնացածի մասին

Պարոն վարչապետ, ոչ իշխանական ուժերը պահանջում են ձեր հրաժարականը, արդարադատության նախարարն էլ ասում է՝ ղալաթ են անում, դուք ինչպե՞ս կմեկնաբանեք դա`այսօր այս հարցը խորհրդարանում լրագրողները տվեցին Տիգրան Սարգսյանին: «Պետք է ասեմ, որ քաղաքական ուժերի իրավունքն է, որի մասին ես արտահայտվել եմ մի քանի անգամ: Դա քաղաքական պայքարի գործիք է, որն ընդունված է շատ երկրներում, և

«Գնդապետ ջան, էդ ինչպե՞ս է, որ ինչքան փորը ցցած մարդ կա, ոստիկան է աշխատում» մտավորականը` Շիրակի ոստիկանապետին

Ի տարբերություն Շիրակի մարզի նախորդ ոստիկանապետերի, ովքեր կաբինետներից համարյա թե դուրս չէին գալիս, նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը, սկսել է բավական հետաքրքիր ու խորամանկ մեթոդներով շփվել հասարակության տարբեր զանգվածների հետ: Երկու շաբաթ առաջ կայարանամերձ հրապարակում ոստիկանության հավաք կազմակերպելուց ու կրիմինալ աշխարհին իր ուժը ցուցադրելուց հետո, ոստիկանապետը այսօրվանից սկսեց հանդիպումների շարքը տարբեր խավերի հետ: Քանի որ

ԵՄ դեսպանը հանձնեց «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի մասնակիցների հավաստագրերը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան չորեքշաբթի` փետրվարի 26-ին ԵՄ կենտրոնում հանձնեց «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի մասնակիցների հավաստագրերը: Դեսպան Հրիսթեայի խոսքերով, դասընթացը հաջողությամբ ավարտած բոլոր մասնակիցները կդառնան «ԵՄ-ը Հայաստանում» ակումբի շրջանավարտ: «Մենք ունենք ակումբի առաջին շրջանավարտների խումբ, որին ներկայացվել են Եվրոպական միության ու Հայաստանում ԵՄ գործունեության տարբեր ասպեկտները», ասաց դեսպանը: Նա ավելացրեց. «Հույս ունենք, որ

Ուկրաինայի Պրեմյեր լիգայի գարնանային մրցաշրջանի մեկնարկը հետաձգվել է

Այս մասին տեղեկացրել է Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքէջը` նշելով, որ այդ որոշումը կայացվել է երկրում քաղաքական բարդ իրավիճակի պայմաններում ձեւավորված ՆԳՆ-ի խնդրանքով: Թե որքան ժամանակով է հետաձգվել առաջնության գարնանային հատվածը, որը պետք է սկսվեր փետրվարի 28-ին` 19-րդ տուրով, դեռ հայտնի չէ:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` meroncov.am-ի

Սերժ Սարգսյանն ընդունել է «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական էներգետիկ համագործակցության ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: ՀՀ Նախագահը և «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահն այդ թվում անդրադարձել են գազի ոլորտում փոխգործակցությանը՝ ամփոփելով վերջին տարիներին «Հայռուսգազարդ» համատեղ ձեռնարկության գործունեության արդյունքներն ու խոսել «Գազպրոմ Արմենիա» ընկերության հեռանկարային

Արթուր Գեւորգյան. «Ցածր քաշային կարգերում համաշխարհային մակարդակի 3-4 լիդեր ունեինք»

Այսօր մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Հանրապետության գրեթե բոլոր մարզերի եւ Արցախի ավելի քան 90 բռնցքամարտիկներ պայքարն սկսել են 10 քաշային կարգերում չեմպիոններին եւ մեդալակիրներին որոշելու համար: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցի սկզբում շնորհավորեց բոլոր բռնցքամարտիկներին, մարզիչներին, երկրպագուներին եւ բոլոր կազմակերպիչներին` առաջնության մեկնարկի առնչությամբ եւ մասնակիցներին մաղթեց

2015թ. Հունաստանի խորհրդարանում ցուցանմուշների ցուցադրություն կկազմակերպվի. Էդուարդ Շարմազանով

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, լրագրողների խնդրանքով գնահատելով Հունաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Վանգելիս Մեյմարակիսի երկօրյա պաշտոնական այցը Հայաստան, ասաց. «Հունաստանի խորհրդարանի նախագահի այցը Հայաստան շատ արդյունավետ էր թե՛ Հայաստանի եւ Հունաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման, թե՛ հայ-հունական միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման առումով: Հատկանշական է, որ Հունաստանի խորհրդարանի նախագահի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց

Նիկոլ Փաշինանն ու Արմեն Աշոտյանը վիճեցին Տարոն Մարգարյանի համար

«Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այսպես կոչված ատենախոսության պաշտպանությունը վերածվեց խայտառակ սկանդալի: Խուլիգանական մի խում կատարեց քրեական օրենսգրքի 164 հոդվածով նախատեսված հանցագործություն այսինքն` խոչընդոտեց լրագրողների օրինական մասնագիտական գործունեությանը»,- այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց հնչեցրեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`շարունակելով. «Սրանից հետո փոխանակ Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհուրդը, ԿԳՆ-ն պատժի այդ երիտասարդներին, իմանում

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը սնանկ կհայտարարվի. Yerkir.am

Yerkir.am-ի տեղեկություններով` Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկը` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը,  մոտ մեկ ամսից պաշտոնապես կհայտարարի իր սնանկացման մասին: Այս ընկերությունը, որը սպասարկում է մոտ 935 000 սպառողի, կհասցվի կանխամտածված սնանկության, եւ այդ կերպ կլուծվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:    Մեր տեղեկություններով` ՀԷՑ-ի հնարավոր սնանկացումը կապված է ընկերությունում վերջին շրջանում ի հայտ եկած ճգնաժամի հետ, որի հետևում

Վաղը Հայաստան կժամանի Վրաստանի նախագահը. «Ազատություն»

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսված են Մարգվելաշվիլիի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հետ: Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին լրատվամիջոցների առջև հանդես կգան բանակցությունների

«Good credit»-ի գովազդը մոլորեցնող չէ. նրա խոստումները ապագայի համար են

ՏՄՊՊՀ-ն պատասխանում է «Առավոտին» Անցյալ տարվա ապրիլի 24-ին «Good credit»-ի գովազդը մոլորեցնո՞ղ է» վերնագրով «Առավոտ» թերթում եւ Aravot.am կայքում նյութ էինք հրապարակել, որի առնչությամբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել: Այսօր ՏՄՊՊՀ-ից հետաքրքրվեցինք, թե հանձնաժողովն ի՞նչ պարզեց ուսումնասիրության արդյունքում: Նյութում մասնավորապես, անդրադարձել էինք վարկային մի կազմակերպության` «Good credit»-ին, որն իր գովազդով գայթակղում է

Անիի (Մարալիկի) և Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն և առկա է ուժեղ քամի

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի  26–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Անիի (Մարալիկի) և Արթիկի տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն և առկա է ուժեղ քամի, իսկ Թալինում, Ախուրյանում, Աշոցքում, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Հրազդանում և Դիլիջանում տեղում է թույլ ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են  աղով, ավազով մշակման  և մաքրման աշխատանքներ:

Յուրի Վարդանյանը Սերժ Սարգսյանից չի նեղացել

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նեղսրտած չէ վերջերս իր հասցեին արած դիտարկումներից: Հիշեցնենք, որ օրերս, նախարարություն իր կատարած այցի ժամանակ նախագահն ասել էր, որ Յուրի Վարդանյանին նախարար չի նշանակել իր կազմակերպչական ունակությունների համար, այլ նրա համար, որ վերջինս կենդանի լեգենդ է ու, որ նախարարության աշխատակիցները`փոխնախարարներն ու աշխատակազմը, նրան պատշաճ չեն ներկայացնում, չեն

«Նաիրիտը» կքանդեն-չեն քանդի` էներգետիկայի փոխնախարարը չգիտի (Տեսանյութ)

Ռուսական «Ռոսնեֆտը» «Նաիրիտի» տարածքում նոր գործարան է կառուցելու: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ այդ մասին հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Aravot.am-ի այն հարցին, թե ներկայիս գործարանն ի՞նչ է արվելու, քանի որ լուրեր կան, թե այն որպես ջարդոն ապամոնտաժվելու է, պարոն Իսայանն ասաց. «Չեմ կարող ասել»,-հավելելով, որ նոր գործարանը ռուսները

Ո՞ր հարցերում է ձախողում ՀՀ ընդդիմությունը

«ՀՀ ընդդիմությունը ձախողեց կազմակերպվածության, ռազմավարական տեսլականի բացակայության, առաջնորդության հետ կապված խնդիրներում»-անդրադառնալով ՀՀ ընդդիմության գործունեությանը` այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Հարցին` արդյոք առաջիկա մարտի 1-ի հանրահավաքում հնարավո՞ր է շտկվեն այդ խնդիրները, պարոն Կիրակոսյանն այսպես արձագանքեց. «Հիասթափված եմ, քանի որ ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը Ուկրաինայում կատարվածից դասեր չեն քաղում»: Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեցինք`

Յուրի Վարդանյանը չի՞ միջամտելու որդու գործին

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը լրագրողներին ասաց, որ չի միջամտում իր որդու դեմ իրականացվող դատավարության գործընթացին: «Ոնց որ դատը պիտի գնար, այդպես էլ գնում է: Ինքն իր պատիժը պետք է կրի օրենքին համապատասխան»,- ասաց նա`հավելելով, որ եթե ասում է՝ չի միջամտում այդ գործընթացին, դա չի նշանակում, որ

ՀՀ իշխանությունները կճանաչե՞ն Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմությունը

Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները աշխարհաքաղաքական նոր իրադրություն են ստեղծել: Այս համատեքստում քննարկման կարևորագույն թեմաներից է դարձել Ուկրաինայի նոր իշխանության լեգիտիմության ճանաչման հարցը: Վերլուծաբանների կարծիքները համընկնում են այն հարցում, որ Ռուսաստանը չի ճանաչի Ուկրաինայի նոր իշխանությունների լեգիտիմությունը: Այլ հարց է, թե ՀՀ իշխանություններն իրենց այս պարագայում ինչպես կդրսևորեն: «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան

Դիսերտացիա՝ կեղծված դիպլոմով

Aravot.am-ը այսօր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանից հետաքրքրվեց՝ արդյոք եղե՞լ է դեպք, երբ գիտական աշխատանքը վերադարձվել է կեղծված փաստաթղթերի, մասնավորապես կեղծված դիպլոմի պատճառով: Տիկին Արզումանյանն առանց «փակագծեր բացելու» պատասխանեց՝ այո, նաեւ հավելեց, որ այժմ քննություն է գնում: Հիշեցնենք, որ 2013թ. հուլիսից առայսօր մասնագիտական խորհուրդներ է վերադարձվել շուրջ 6 տասնյակ աշխատանք: Ըստ տիկին Արզումանյանի, վերադարձվելու

Փոխվարչապետն այցելեց Աշոցքի տարածաշրջան

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջան: Փոխվարչապետն այցն սկսեց Բավրա համայնքից: Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Բավրայի եւ հարակից համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեցին համայնքներում իրականացվող ծրագրերին, առկա խնդիրներին, սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող եւ ընթացիկ այլ հարցեր: Մասնավորապես բարձրացվեց տարածաշրջանի համայնքների գազիֆիկացման խնդիրը: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ ներկայումս քննարկվում

Հրայր Թովմասյանը «եթե»-ով հայհոյանքին չի պատասխանում

«Ավելին ասել, քան իմ մամուլի քարտուղարն է ասել, չեմ պատրաստվում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը`պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Արմեն Ռուստամյանի հայտնի հայտարարությանը վերաբերվող հարցին : Հրայր Թովմասյանն ասաց, որ պատրաստ է պատասխանել Արմեն Ռուստամյանին՝ իրեն ուղղված վիրավորական խոսքերից «եթե»-ն հանելուց հետո: Հարցին, թե չի՞ պատրաստվում ներողություն խնդրել խորհրդարանական ոչ կոալիցիոն չորս քաղաքական

413.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 26-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 7,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 413.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 413.15 դրամ: NASDAQ OMX Armenia  

Հրանտ Բագրատյան. «Մայդան կարող է չլիներ, եթե մարտի մեկը բացահայտվեր»

«Մարդիկ շատ լավ տեղյակ են, թե 2008-ի մարտի մեկին ինչ է եղել Երևանում: Այլ հարց է, որ միջազգային հանրության քաղաքական ռեակցիան ուրիշ էր: Իսկ դա չի նշանակում, որ մարտի մեկի հարցում մեզ պետք է թույլ տանք այսպիսի վերաբերմունք, երբ որ տասը մարդ սպանված է, և մեղավոր չկա»,- խորհրդարանում, մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի

ՄՄ մտնելուց հետո նավթամթերքը կէժանանա՞ (Տեսանյութ)

Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության հնարավորությունն ավելին է, քան ներկայումս արտադրվում է, բացի այս, Հայաստանն ունի էլեկտրաէներգիայի ավելցուկ: Այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Նրա խոսքերով` «Մենք արտադրում ենք, ենթադրենք` 6 միլիարդ կիլովատ ժամ, մենք ունենք հնարավորություն մոտ 10 միլիարդի, մեր ունեցած հնարավորություններով կարող ենք տարեկան ապահովել 1 միլիարդ

Վարդան Ղուկասյանը շոկի մեջ գցեց Սամվել Բալասանյանին

Երեկ Գյումրիում զորավար Անդրանիկի արձանի մոտ, քաղաքապետարանի պաշտոնյաների կողմից նրա ծննդյան արարողությունը նշելիս զավեշտալի մի դեպք է գրանցվել, որի մասին այսօր ողջ քաղաքն է խոսում: Զորավարի արձանին նախ տեղադրվել է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի ծաղկեպսակը, որից անմիջապես հետո Վարդան Ղուկասյանի թիկնապահը բերել ու տեղադրել է «Անդրանիկ Օզանյանին ` քաղաքապետ Վարդան Ղուկասյանից» գրառումով ծաղկեպսակը (տես

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031