Լրահոս
Օրվա լրահոսը

Յուրի Վարդանյանը Սերժ Սարգսյանից չի նեղացել

Փետրվար 26,2014 17:57


ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը նեղսրտած չէ վերջերս իր հասցեին արած դիտարկումներից: Հիշեցնենք, որ օրերս, նախարարություն իր կատարած այցի ժամանակ նախագահն ասել էր, որ Յուրի Վարդանյանին նախարար չի նշանակել իր կազմակերպչական ունակությունների համար, այլ նրա համար, որ վերջինս կենդանի լեգենդ է ու, որ նախարարության աշխատակիցները`փոխնախարարներն ու աշխատակազմը, նրան պատշաճ չեն ներկայացնում, չեն օգտագործում այդ փաստը:

«Ես դա առաջնահերթ վերցնում եմ իմ վրա, որովհետև ես պետք է նախաձեռնություն վերցնեի իմ վրա, հանդես բերեի՝ գնալու դպրոցներ: Իրականում ինֆորմացիան լավ չի հասել նախագահին, մենք գնացել ենք, ինչքան որ կարողացել ենք այս կարճ ժամանակահատվածում, շրջել ենք: Պարզապես ես իմ կողքին լրագրողներին չեմ տանում, որ ցույց տամ՝ ի տարբերություն շատ ուրիշ մարդկանց, որ չեղած բանն ուզում են եսիմ ինչ անել, ցույց տալ: Երեսուն տարի առաջ էնքան են իմ մասին խոսել, էսօր դրա կարիքը չունեմ: Բայց նախագահն ասում էր ,չէ՞, որ գնում ես, անպայման պիտի լրագրողներին տանես, քո արած աշխատանքը ցույց տաս: Ես էլ կանեմ էն, ինչ նախագահն ասել է»,- պարզաբանեց Յուրի Վարդանյանը:
Նա նաեւ ասաց, որ նախարարության աշխատակիցների վերաբերմունքն իր նկատմամբ միշտ դրական է եղել, այս պահին առավել ևս դրական է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728