Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Մայդան կարող է չլիներ, եթե մարտի մեկը բացահայտվեր»

Փետրվար 26,2014 17:10


«Մարդիկ շատ լավ տեղյակ են, թե 2008-ի մարտի մեկին ինչ է եղել Երևանում: Այլ հարց է, որ միջազգային հանրության քաղաքական ռեակցիան ուրիշ էր: Իսկ դա չի նշանակում, որ մարտի մեկի հարցում մեզ պետք է թույլ տանք այսպիսի վերաբերմունք, երբ որ տասը մարդ սպանված է, և մեղավոր չկա»,- խորհրդարանում, մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը`հավելելով. «Մենք չենք կարող խոսել ռեսպուբլիկականության մասին, իսկ իրականում քայքայել ռեսպուբլիկան»: Նա  կարծում է, որ եթե մարտի մեկը բացահայտվեր, Կիևում Մայդան կարող էր չլինել:
Եթե այս գործը` հանձնաժողովի ստեղծումը, առաջ չգնա, այսօրվա կամ վաղվա ընդդիմությանը պատգամավորը խորհուրդ է տալիս ոտքի կանգնել, որովհետև պետությունը պետք է զարգանա. «Ես գոնե կասեի՝ վարվեք այնպես, ինչպես Ուկրաինան: Երբ որ բարիկադ կա, գիտես ով են մերոնք, ով են նրանք: Իսկ եթե մենք բարիկադներ չենք արել, ինչո՞ւ եք խաղաղ ցույցը ճնշում և ինչո՞ւ եք տասը մարդ սպանում: Եվ մինչև այս հարցը չփակվի, որևէ պատմության դասագիրք չի կարող գրվել»:
Հրանտ Բագրատյանը նկատեց, որ հերոսությունը թշնամուն հաղթելու մեջ չէ, հերոս ազգերն իրենք իրենց են հաղթում. «Բայց երբ որ ազգը թուլանում է այն աստիճան, որ ինքն իրեն չի կարողանում հաղթել, անաչառ չի կարողանում լինել, այո, դրսից մի հատ դրկից գալիս է և մեզ հետ վարվում է այնպես, ինչպես ուզում է: Եվ ես կուզենայի, որ մենք այդ դասը շատ խորն առնենք, սա հազվագյուտ շանս է, ջրբաժան է ստեղծվում, մեր մեջ բարիկադ է աստիճանաբար ստեղծվում: Չեք ուզում ընդառաջել ոչ մի բանի, պարտավոր եք ընդառաջել՝ հանուն այս երկրի: Ասում ենք ընդամենը՝ եկեք նորից քննարկենք»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728