Օրվա լրահոսը

Քաղաքացիական հագուստով օպերը հայհոյել է ՀԱԿ ակտիվիստին

Քաղաքացիական հագուստով ոստիկանը երեկ գիշեր Մաշտոցի պողոտայում ակցիայի ժամանակ հայհոյել է ՀԱԿ ակտիվիստ Թաթուլ Սարոյանին (լուսանկարում): Ակտիվիստի պատմելով, երբ ոստիկանները, իրենց քաշքշելով, մեքենա են նստեցրել, քաղաքացիական հագուստով օպերներից մեկ նույնպես միջամտել է ու առանց պատճառի իրեն քաշքշել ու հայհոյել է: Նրա պատմելով, ոստիկանության աշխատակիցները ապօրինաբար իրենց գաղտնալսել են, հետեւել, ըստ նրա, այլ կերպ հնարավոր չէր

Վարորդները «զահլա» չունեն իրենց իրավունքները պաշտպանելու (Տեսանյութ)

Այս տարվա սկզբին մի շարք անհատ տաքսու վարորդներ դժգոհում էին, որ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են տաքսիներին ապահովագրել, հետեւաբար այս վարորդները զրկվում են նաեւ ԱՊՊԱ կտրոնից եւ աշխատելու հնարավորությունից: Հունվարի 16-ին «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի իրավաբան Արմինե Մկրտչյանն ասել էր` եթե նախկինում ապահովագրական ընկերությունները տաքսի մեքենաները բարձր գներով էին ապահովագրում, ապա վերջին 2 շաբաթում հրաժարվում

Հովհաննես Մարգարյանը «կողմ» է քվեարկել պարտադիր կուտակայինին, բայց «դեմ» է դրան

ՕԵԿ-ական պատգամավորը չի կարող մեկնաբանել Սահմանադրական դատարանի որոշումը`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Բայց հնարավոր է համարում, որ ՍԴ-ն վերջնարդյունքում այն հակասահմանադրական ճանաչի: Այսօր «Ազդակ» մամուլի ակումբում, սակայն, պատգամավորը իր կարծիքը բարձրաձայնեց՝ իբրեւ սահմանադրական նորմեր իրականացնող. «Այստեղ մենք զուտ իրավական առումով ունենք խնդիրներ, որոնք հաշվի առնելով ՍԴ-ն կասեցրեց օրենքը, մարտի քսանութը սարերի ետևում չէ, կտեսնենք: Օրինակ՝

«Աքիլես». «Տուգանվում են ԱՊՊԱ-ի եւ որպես խոտան ուղարկված մեքենաների համար» (Տեսանյութ)

Արդեն մի քանի օր է՝ ճանապարհային ոստիկանները տուգանում են ապահովագրված ավտոմեքենաների վարորդներին: Այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց «Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Նրա ներկայացմամբ` ճանապարհային ոստիկանությունը 5000 դրամի ակտ է ուղարկում վարորդի հասցեին, նշելով, որ մեքենաներն ապահովագրված չեն, մինչդեռ, ինչպես ասաց պարոն Հովհաննիսյանը, տուգանքի ենթարկված վարորդները վստահեցնում են, որ դեռ նախորդ տարի են

Գագիկ Ստամբոլցյանը չի կարող ասել, թե Սերժ Սարգսյանն ինչպես է «երիտասարդացել» (Տեսանյութ)

Ցողունային բջիջներով բուժման մեթոդներից մեկը եկել է Հայաստան

Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խայտառակ վիճակի մասին ֆիլմերը ցուցադրվել են Լոս Անժելեսում

«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ ժողովուրդների գերեզմանոց», «Միասնություն արյան վրա» և «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմերի ցուցադրությունը: Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ արևմտյան ափին բնակվող հայորդիներն ու պատմության հեգնանքով Ադրբեջանի կազմում հայտնված անկախության ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ում թալիշական հասարակական կազմակերպության ղեկավար Էլմար ՈՒդինովի և ավարական կազմակերպության համակարգող Ռաշադ Էլչինովի գլխավորությամբ: Նշենք,

Խանութի աշխատակցին զբաղեցնողին բռնել են, իսկ գողություն կատարողը դիմել է փախուստի

Փետրվարի 7-ի երեկոյան ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ավանեսովի փողոցում գտնվող խանութից երկու անձինք գողություն են կատարել, որից մեկը դիմել է փախուստի, իսկ երկրորդին բռնել են: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 20.30-ի սահմաններում 1978 թ. ծնված Կարեն Ս.-ն անհայտ անձի հետ մտել է մթերային խանութ, որի ընթացքում նա զբաղեցրել է աշխատակցին,

Կրակոցներ Տավուշի եւ Արցախի ուղղությամբ. «Ա1+»

Ադրբեջանը խախտել է «օլիմպիական հրադադարի» ռեժիմը։ Երեկ գիշեր տարբեր ուղղություններով՝ թե Տավուշի մարզ, թե Արցախ կրակոցներ են հնչել։ Այս մասին այսօր «Ա1+»-ին հայտնեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Երեկ գիշեր 50 կրակոց է եղել, հիմնականում գիշերներն են կրակում ու անկանոն կրակոցներ են հնչում։ Մենք չենք պատասխանում, չենք կրակում։ Եթե թիրախային կրակեն, մենք անպայման կպատասխանենք։ Նյութի

«Ձնեմարդուկ 2014» ամենամյա փառատոնը կմեկնարկի փետրվարի 14-ին

«Փառատոնը կազմակերպելուց մենք ավելի շատ հաշվի ենք առել, որ Ջերմուկի հարստությունն ու ոսկին ջուրն է՝ ե՛ւ հանքային ջուրը, ե՛ւ ձյունը, որի ռացիոնալ օգտագործումը հնարավորություն կտա զարգացնել ձմեռային տուրիզմը»,- փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ Վազգեն Գալստյանը: «Ձնեմարդուկ 2014» ամենամյա փառատոնին, նախապես գրանցվելով, կարող է մասնակցել 2 հոգուց բաղկացած

Ալեքսանդր Մանասյան. «Սահմանի բացումը արեւմուտքն առաջադրում է մեր խաթրն առնելու համար»

Այսօր քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայոց ցեղասպանության թեմայով՝ կարծիք հայտնեց, որ ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ մենք դեռ շատ գործ ունենք անելու, բացի այն, որ այդ թեման շատ ենք շոշափում. «Հարցը քաղաքականացված է միջազգային չափանիշներով ու այն մեզ ավելի է պարտավորեցնում»: Ալեքսանդր Մանասյանի ձեւակերպմամբ. «Օբաման կանգ առավ եղեռն բառի վրա: Բայց սա լավ առիթ է,

ՕԵԿ-ական պատգամավորը վստահ է`ՌԴ-ում հայ միգրանտներին մեղմ կվերաբերվեն (Տեսանյութ)

«Ավելի քան վստահ եմ, որ բացառություններ եւ վերապահում կլինեն»,- այսօր «Ազդակ» ակումբում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` նկատի ունենալով ՌԴ նոր օրենքը`միգրանտներին վերաբերող: Այս հարցով ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն արդեն դիմել է ռուսաստանցի իր գործընկերոջը, շաբաթ օրն էլ ՕԵԿ-ում քննարկումներ են անցկացվել: ՕԵԿ-ականները պատկերացնում են, որ հարցը պետք է լուծվի համատեղ հանձնաժողովի ջանքերով, որում ներգրավված

Օլիմպիական մեկնարկի կելնի կոտրված ոտքով

Օլիմպիական խաղերին մասնակցելը յուրաքանչյուր մարզիկի կյանքի երազանքն է, ու դրա համար մարզիկները գնում են ցանկացած զոհողության: Լեհ դահուկավազորդուհի Յուստինա Կովալչիկը բացառություն չէ: Նա, չնայած ոտնաթաթի բազմաշերտ կոտրվածքին, որոշել է Սոչիում շարունակել մասնակցել մրցումներին: Կովալչիկը Facebook-ի իր էջում տեղադրել է ոտնաթաթի ռենտգենյան լուսանկարը եւ մակագրել. «…Ողջույն փորձագետներին: Հանգիստ եղեք: Շարունակելու եմ վազել»: Դահուկորդուհին ոտքը վնասել էր

Մահվան ելքով վրաերթ Ապարան քաղաքում

Փետրվարի 9-ին, ժամը 19.15-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարանի Բաղրամյան փողոցի թիվ 67 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1938 թ. ծնված Վոլոդյա Հակոբյանին, որը տեղում մահացել է: Վարորդը ներկայացել է բաժին: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն

Երվանդ Բոզոյան. «Հայաստանը հայտնվել է Ռուսաստանի չուլանում» (Տեսանյութ)

«ՀՀ-ի ձեռքից սրընթաց բոլոր խաղաքարերն ընկնում են, մենք զրկվում ենք Արևմուտքի հետ գոնե տնտեսական ինքնուրույն քաղաքականություն վարելու իրավունքից»,-այսօր «Ելակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երվանդ Բոզոյանը: Ըստ նրա՝ մեր երկիրը նման իրավիճակում հայտնվեց ՀՀ իշխանությունների վարած «անուղեղ» քաղաքականության պատճառով: Ու Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները համեմատեց կին-ամուսին հարաբերությունների հետ. «Ամուսինները տարիներ շարունակ վստահում են իրար ու հանկարծ

1403 հարցվածներից միայն 12-ը գիտի, թե ում է պատկանում «Կենտրոն» հեռուստատեսությունը (Տեսանյութ)

Ի՞նչ ապագա ունի համացանցը՝ մեր երկրում, որքանո՞վ են վստահում մարդիկ ԶԼՄ-ներին, ո՞ր տեղում է գտնվում մամուլը՝ վստահելիության աստիճանով, ովքե՞ր են մեր հեռուստաընկերությունների տերերը, կանհետանա՞ն թերթերը, թե՞ ոչ… այս եւ բազմաթիվ այլ հարցերի պատասխանները ստանալու նպատակով Երեւանի մամուլի ակումբը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և «Ինտերնյուս Նեթուորքը» մեծածավալ հետազոտություն էին արել, որի արդյունքներն այսօր ներկայացվեցինն

Պարենային օգնություն հայաստանաբնակ սիրիահայությանը

«Օգնիր Եղբորդ» հիմնադրամը հավատարիմ մնալով իր սկզբունքներին ու նպատակներին՝ շարունակում է իր աջակցությունը սիրիահայությանը և մասնավորապես հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին: «Օգնիր Եղբորդ» հիմնադրամը և Քրիստոնյա բժիշկների ասոցիացիան 2014 թվականի փետրվարի 12-ից՝ սկսած ժամը 12:00-18:00, հինգ օր շարունակ Հայաստանում հաստատված սիրիահայ շուրջ 500 ընտանիքներին տրամադրելու է պարենային սննդամթերքի օգնություն: Օգնությունը բաժանվելու է Հայաստանի ազգային սկաուտական շարժման

Интерфакс. Ինքնաթիռ առգրավելու փորձ արած ուկրաինացին առնչություն ունի ընդդիմադիր կուսակցության հետ

Խարկով-Ստամբուլ չվերթի ինքնաթիռը առգրավելու փորձ արած ուկրաինացի Արտյոմ Կոզլովը «Բատկիվշչինա» ընդդիմադիր կուսակցության Խարկովի մարզային խորհրդի պատգամավոր Իվան Վարչենկոյի անձնական կայքը ստեղծողն ու կառավարողն էր: Հաղորդում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Մենք ծանոթ ենք անցած տարվա կեսերից: Նա առաջարկեց ինձ համար կայք ստեղծել: Ու դրանից հետո կամավոր սկզբունքով զբաղվում էր նրա ադմինիստրացիայով», – ասել է Վարչենկոն՝ նշելով, որ

Քաղաքագետ. «Միացյալ նահանգները շահարկում է ցեղասպանության խնդիրը»

Այսօր «Հայելի» ակումբում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն անդրադարձավ Թուրքիային ուղղված Մերկելի կոչին, հայոց ցեղասպանության ճանաչմանը: Ալեքսանդր Մանասյանը հատկանշական համարեց այն, որ այսօր սփյուռքը աշխատում է ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ու փորձում այնպես անել, որ երկրի նախագահը արտաբերի ցեղասպանություն բառը: Ալեքսանդր Մանասյանը գտնում է` Միացյալ նահանգները շահարկում ու խաղարկում է խնդիրը, իսկ Եվրոպան՝ վախենում: Մանրամասներն` առաջիկայում Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ նախագահի եղբայր Սաշիկ Սարգսյանը նորակառույց հյուրանոցի՞ց էլ է փայ մտել

Անդրանիկ սարկավագն էլ նկարել է, թե ինչպես է կառուցվող շենքի նկուղային հարկում սկզբում բնակիչ, հետո դիտորդ, հետո շինարարության աշխատանքներին մասնակցող մի կին գիշերում ոստիկանների, բանվորների հետ. «Ուրիշի մեղքը չեմ վերցնում վրաս, բայց ինձ համար դա անառակություն է»:

Ի՞նչ պարգեւներ կստանան Սոչիի օլիմպիական չեմպիոնները

ИТАР-ТАСС-ի լրագրողները հետաքրքրվել են, թե Ազգային օլիմպիական կոմիտեներն ի՞նչ պարգեւավճարներ են սահմանել Սոչիի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճող մարզիկների համար: Նրանց հաշվարկներով՝ ամենաառատաձեռներն են Ղազախստանը՝ $ 250 հազար, Լատվիան՝ 193, Իտալիան՝ 190, Բելառուսը՝ 150, Էստոնիան՝ 138,  Ուկրաինան՝ 125: Ռուսաստանցի օլիմպիական չեմպիոնները կհարստանան 4 միլիոն ռուբլով ($113,2 հազար): Հիշեցնենք, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ դեռեւս Պեկինի

«Հայազնը» դատապարտում է «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը

«Հայազն» կուսակցությունը խստագույնս դատապարտում է Հայաստանի բնական ռեսուրսների շահագործման իրավունքը հերթական անգամ օտարին հանձնելու փաստը: Համոզված ենք, որ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքը պայմանավորված է սեփական անփառունակ իշխանությանը գոնե փոքր ինչ արտաքին, այս դեպքում ամերիկյան աջակցություն ապահովելու ցանկությամբ: Էապես ցածր գինն էլ հուշում է, որ գործ ունենք վաղուց սնանկ կառավարության ստվերային մեծ շահերի և հանրային ունեցվածքի թալանի

«Մենք գերի ենք մեր երկրում». ադրբեջանահայ փախստականների ոդիսականը հայրենիքում երկու տասնամյակ անց

Լքված նկուղի երկար ու մութ միջանցքի ծայրում նշմարվում է 9-ամյա Վադիմի ժպիտը, ով այս նկուղում մեծացող Ավանեսյանների արդեն երկրորդ սերնդի ներկայացուցիչն է: Մանկական անկեղծ ու միամիտ հայացքում երազանքներ են՝ նկուղից ու փախստականի անջնջելի դրոշմից ազատվելու հույսեր: Երբ 1988-ի դեկտեմբերին Ավանեսյանների ընտանիքը՝ երեք որդիների հետ Բաքվի ջարդերից մազապուրծ հասավ Հայաստան, թեեւ սարսափած էին, Բաքվում թողել էին

Շարունակվում են համայնքների ղեկավարների դասընթացները

Այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների  համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա առաջին խմբի մասնակիցներին: Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը` համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին  ծանոթանալու,   համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Ա. Աղաբեկյանը  հույս է հայտնել, որ համայնքների

Սպորտը քաղաքական մրցավազքի մասն է

Մի շաբաթ առաջ տարածաշրջան էին եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Բաքվում նրանց խոստացել էին Սոչիի օլիմպիադայի ժամանակ չկրակել Հայաստանի եւ Արցախի սահմանին: Պուտինի «խաթեր»: Օ սպորտ, դու զինադադար ես:

Դանակահարված տղամարդը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է

Փետրվարի 8-ին, ժամը 21.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանի թափանցող վերք, կրծքավանդակի հետին պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ Նոր Նորքի 5-րդ զանգվածից բուժօգնության է տեղափոխվել 30-40 տարեկան տղամարդ` ալկոհոլ օգտագործած վիճակում,: Ըստ բժշկի տեղեկանքի` տղամարդն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Փետրվարի 9-ին, ժամը 09.40-ին, նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում,

Գրագողության դրսևորումները հայաստանյան ինտերնետային դաշտում

Վերջին ժամանակներում համացանցի կարևորության հետ մեկտեղ ի հայտ եկավ նաև գրագողության հարցը նույն հարթակում: Համացանցի տարածումը, համացանցից օգտվողների և լրատվություն տարածող կայքերի թվի կտրուկ աճը բերեց նրան, որ յուրաքանչյուր օգտատեր զգաց տեղեկատվություն տարածելու հզոր հնարավորությունը; Սա լավ փոփոխություն էր, սակայն սկսվեցին գրագողությունները և սա դարձավ համացանցի կարևորագույն խնդիրներից մեկը: Խմբագրիներն ամեն օր դժգոհում են, որ

Սյունիքի մարզպետ. «Մեղրու տարածաշրջանի ժողովրդի մտահոգությունն արդարացի է»

«Առավոտի» զրուցակիցն է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը  -Պարո՛ն մարզպետ, դեռեւս անցյալ տարի մեղրեցիները դիմել էին ձեզ՝ իրենց մտահոգությունը հայտնելով Մեղրու տարածաշրջանում նոր հանքավայրերի հնարավոր շահագործման եւ դրա հետեւանքով տարածաշրջանին սպառնացող աղետալի հետեւանքների մասին: Ի՞նչ ընթացք է ստացել մեղրեցիների դիմումը: -Իհարկե, Մեղրու տարածաշրջանի ժողովրդի մտահոգությունն արդարացի է, բայց ներդրողների հետ ունեցած մեր հանդիպումները եւ մեր պետության

Մենք ու … մենք

Ինչ են հայերն ուզում իրարից եւ մնացած աշխարհից Եթե հայաստանաբնակ կամ էլ նրա սահմաններից դուրս ապրող հային հարցնեք, թե ինչ են ուզում իրենք աշխարհից ու իրարից, ապա կդառնաք ունկնդիրը բազմաշերտ սոցիալ-պատմական էքսկուրսի: Ստույգ ոչինչ չեք լսի խնդրի մասին: Ընդհակառակը, պատասխանողի զգացմունքային ընդվզման մեջ կհնչի խաղաղ, անմեղ, ստեղծագործ, տաղանդավոր և բոլոր առումներով յուրօրինակ հայ ժողովրդի`Աշխարհին ու

Գիշերը բերման են ենթարկվել ՀԱԿ-ի 9 ակտիվիստներ. «Ազատություն» ռադիոկայան

Ըստ «Ազատություն» ռադիոկայան – ի, Մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ փակցնելիս անցած գիշեր բերման են ենթարկվել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) 9 ակտիվիստներ։ Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց բերման ենթարկված Արեգ Գևորգյանի քույրը՝ Անի Գևորգյանը, երիտասարդ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք, որտեղ ասել են, թե նրանց նկատմամբ կիրառվում է վարչական ձերբակալություն՝ այն դեպքում,

Փոփոխություն՝ դպրոցամերձ հատվածներում տեղադրված ճանապարհային նշաններում

ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի փետրվարի 9-ից Երևան քաղաքի փողոցների՝ միայն դպրոցամերձ հատվածներում տեղադրված բոլոր 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանները գործելու են միայն աշխատանքային օրերին՝ ժամը 08.00-ից մինչև 18.00-ն, իսկ ոչ աշխատանքային օրերին և ժամը 18.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 08.00-ն գործելու է բնակավայրի համար սահմանված 60 կմ/ժ

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031