Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խայտառակ վիճակի մասին ֆիլմերը ցուցադրվել են Լոս Անժելեսում

Փետրվար 10,2014 14:05

«Հայրենիք» հայրենակցական խորհրդի (ԱՄՆ) Լոս Անջելեսի գրասենյակում տեղի է ունեցել «Ադրբեջան՝ ժողովուրդների գերեզմանոց», «Միասնություն արյան վրա» և «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմերի ցուցադրությունը: Միջոցառմանը մասնակցել են ԱՄՆ արևմտյան ափին բնակվող հայորդիներն ու պատմության հեգնանքով Ադրբեջանի կազմում հայտնված անկախության ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները՝ ԱՄՆ-ում թալիշական հասարակական կազմակերպության ղեկավար Էլմար ՈՒդինովի և ավարական կազմակերպության համակարգող Ռաշադ Էլչինովի գլխավորությամբ:

Նշենք, որ ցուցադրված ֆիլմերը նկարահանվել են 2013 թվականի ընթացքում «Արցախում Սուվորովի և Մադատովի ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտեի պատվերով: Ցուցադրության մասնակիցները բարձր են գնահատել նմանատիպ ֆիլմերի ստեղծումը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծած միջազգային ապատեղեկատվությանը հակազդելու նպատակով:

«Հայրենիք» հայրենակցական խորհուրդն հանձն է առել կազմակերպել ֆիլմերի ցուցադրությունները նաև ԱՄՆ այլ քաղաքներում:

Ֆիլմերից մեկը՝ «Ադրբեջանն էթնոնիմի փնտրտուքում»-ը

Արամ Սարգսյան
ԱՄՆ «Հայրենիք» հայրենակցական խորհրդի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728