Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները «զահլա» չունեն իրենց իրավունքները պաշտպանելու (Տեսանյութ)

Փետրվար 10,2014 14:29

Այս տարվա սկզբին մի շարք անհատ տաքսու վարորդներ դժգոհում էին, որ ապահովագրական ընկերությունները հրաժարվում են տաքսիներին ապահովագրել, հետեւաբար այս վարորդները զրկվում են նաեւ ԱՊՊԱ կտրոնից եւ աշխատելու հնարավորությունից:

Հունվարի 16-ին «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի իրավաբան Արմինե Մկրտչյանն ասել էր` եթե նախկինում ապահովագրական ընկերությունները տաքսի մեքենաները բարձր գներով էին ապահովագրում, ապա վերջին 2 շաբաթում հրաժարվում են ընդհանրապես ապահովագրել, ըստ որում, այս ընկերությունները ոչ թե բացահայտ մերժում են, այլ տարբեր անհիմն պատճառաբանություններ են ներկայացնում: Իսկ չապահովագրելու պատճառը տաքսի մեքենաների բարձր ռիսկայնությունն է: Դեռ հունվարի 16-ի դրությամբ, «Աքիլեսին» մի քանի տասնյակ անհատ տաքսու վարորդներ էին դիմել:

Այսօր Aravot.am-ը «Աքիլեսի» նախագահ Էդուարդ Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչով ավարտվեց վարորդների խնդիրը: Այս առնչությամբ պարոն Հովհաննիսյանն ասաց. «Հենց մի մեքենայի չեն ապահովագրում ինչ-որ ապահովագրական ընկերություններ, թող դիմեն գրավոր այդ ընկերությանը, ու եթե պատասխան չեն ստանում, նոր դիմեն մեզ: ԱՊՊԱ բյուրոն ասում է՝ մեզ եկել է ընդամենը 3 բողոք, իսկ ընկերություններն էլ չեն անում, բողոքարկողներն էլ քիչ են, վարորդներն էլ զահլա չունեն: Ահազանգեր են եղել, գրավոր ոչ ոք չի դիմել, բոլորին ասում ենք` թղթով, միայն գրավոր լինի բողոքը, գրավոր դիմեք ապահովագրական ընկերություններին, որից հետո մենք կարողանանք դիմումին ընթացք տան»:

Մանրամասն՝ տեսանյութում


Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728