Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են համայնքների ղեկավարների դասընթացները

Փետրվար 10,2014 12:03
artur axabekyan

Այսօր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ողջունել է համայնքների ղեկավարների  համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա առաջին խմբի մասնակիցներին: Փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը` համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին  ծանոթանալու,   համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից:

Ա. Աղաբեկյանը  հույս է հայտնել, որ համայնքների ղեկավարները ակտիվորեն կմասնակցեն դասընթացներին և իրենց հուզող հարցերով կդիմեն համապատասխան մարմինների պատասխանատուներին:

4-րդ փուլի դասընթացները, որոնց մասնակցում են 30 գյուղապետ, կտևեն մեկ շաբաթ, մասնակիցներին կտրվեն համապատասխան հավաստագրեր:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և
 հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728