Օրվա լրահոսը
Քննիչը միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ մտցրել է կեղծ տվյալներ
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի կողմից ՀՀ ՔՕ 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ 2014 թվականի հունվարի 16-ին Երևան քաղաքի բնակչուհի Լ. Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհատրանսպորտային հետաքննության բաժնի ավագ քննիչի կողմից կատարվել է կեղծիք. մասնավորապես`
«Եթե ես եմ ձեր նախագահը, պիտի ինձ մեղադրե՞ք». Սերժ Սարգսյանը` ցուցարարներին. ԳԱԼԱ (Տեսանյութ)
Այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի նախագահական առանձնատան դիմաց: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց եւ իրենց խնդրին լուծում տա: Բողոքի ակցիայի մասնակիցները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ: Դուրս գալով
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ. «Գործատուների վրա պարտավորություն չկա դրված գումար փոխանցելու»
«Այսօր ՀՀ-ում տիրում է սահմանադրական ճգնաժամ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, իրավաբան Գևորգ Հայրապետյանը: Նա նշեց, որ ՍԴ-ի որոշումը մարդկանց հնարավորություն է տվել ոչ միայն չընտրել, այլ նաև, որ իր փոխարեն չեն կարող ընտրել: Անդրադառնալով այն իրավիճակին, երբ մի շարք գործատուներ պահում են այդ հինգ տոկոսները, պարոն Հայրապետյանն ասաց. «Արվում
Ներկայացվել են հայցեր ապօրինաբար զավթած բնակարանների ազատման պահանջով
ՀՀ քաղաքաշինության նախարարությունը «Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում» բնակարան ստացած որեւէ ընտանիքի` սեփականաշնորհման գործընթացը չկազմակերպելու հիմքով, դատական հայց չի ներկայացրել: ՀՀ քաղաքաշինության նախարարությունն ընդհանուր իրավասության դատարան է դիմել պետական սեփականություն հանդիսացող բնակարանն ապօրինաբար զավթած ընտանիքներից ազատելու պահանջով: Նշենք, որ այդպիսի հիմքով ընդամենը 2 հայց է ներկայացվել դատական ատյաններ: Ընդ որում,
Հիմա մեր կառավարության երազանքն այն է, որ «ԵրԱԶ»-ի պատմությունը կրկնվի. «Հայկական ժամանակ»
«Պարոն Ավանեսյան, առաջարկում եմ դիմեք Մաքային միությանը, որպեսզի նրանք մի քանի հազար հատ «ԵրԱԶ»–ի քվոտա իջեցնեն Հայաստանին, արտադրենք տանք»,- երեկ այսպիսի հումոր-առաջարկ է արել «ՀԺ»-ի թղթակիցը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանին։ «Հենց դա էլ իմ երազանքն է»,- հումորով պատասխանել է նախարարը։ Սա այն դեպքն է, երբ հումորի միայն մի մասն է հումոր։ Մաքսային միությանը Հայաստանի
Ամանդա Փոլ. «Սարգսյանի այս որոշումն ավելի կախյալ դարձրեց Հայաստանը». «168 ժամ»
Հայ հասարակությունը շատ ավելի պասիվ է, քան ուկրաինացիները՝ լավ կյանքի, ավելի ժողովրդավարական ապագայի, մարդու իրավունքների, ազատության և օրենքի իշխանության համար պայքարելու իմաստով։
Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ *** Արմեն Հայրապետյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 12 հուլիսի 1970 թ., ք. Արթիկ Կրթություն 1987-1992 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտություն՝ աշխատանքի կազմակերպում և նորմավորում, տնտեսագետի որակավորում Աշխատանքային գործունեություն 1994-1998 թթ. – «Հայխնայբանկի» Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ 1998-1999
Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ *** Սերգեյ Ավետիսյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 25 նոյեմբերի 1981 թ., ք. Երևան Կրթություն 1999-2004 թթ.- Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն
Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 6-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ փետրվարի 7-ին Սոչիում ձմեռային օլիմպիական 22-րդ խաղերի հանդիսավոր բացմանը ներկա գտնվելու նպատակով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մինչեւ փետրվարի 7-ը ընտանեկան նպաստի գումարները կվճարվեն. «Հրապարակ»
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ գումարների վճարման ուշացումը կապված է այն բանի հետ, որ կառավարության հունվարի 30-ի նիստում է հաստատվել «2014 թվականի ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի, հրատապ օգնության, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի, մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստների չափերը սահմանելու եւ մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը
«Շերիֆը» առողջական լուրջ խնդիրներ ունի. «Հայկական ժամանակ»
2008-ի Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ընթացքում աչքի ընկած ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), ով այժմ ԲՀԿ խմբակցության պատգամավոր է, հնարավոր է, առաջիկայում հրաժարվի մանդատից։ Գրիգորյանը առողջական լուրջ խնդիրներ ունի: Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը
Երեկ երեկոյան վերականգնվել է Վանաձոր քաղաքի արևելյան հատվածի գազամատակարարումը, որը դադարեցվել էր փետրվարի 3-ին ստորգետնյա գազատարի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով: Լոռու գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի վթարավերականգնողական ծառայությունների, ինչպես նաև «ՀայՌուսգազարդ» -ի կողմից ներգրավված լրացուցիչ ռեսուրսների միջոցով ձեռնարկվել են միջոցառումներ վթարված հատվածը լոկալացնելու համար: Միաժամանակ տվյալ հատվածում վերգետնյա տարբերակով կառուցվել է նոր 250 մետր երկարությամբ
ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու
Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը
«Ճանապարհային քարտեզ» գրագողություն է ԵՄ Ասոցացման համաձայնագրերից. «Հրապարակ»
Իսկ ժամանակը, թե երթ պետք է վերջապես ՄՄ-ին Հայաստանի անդամակցության միջազգային պայմանագիր ստեղծվի եւ ստորագրվի, բառ անգամ ասված չէ։
ԵՐԹՈՒՂԱՅԻՆՈՒՄ
Ուղեւորներից մեկը վարորդին 300 դրամ տալով ասում է. – Վարպետ ջան, ընկերներիցս երկուսը նստած են, Շրջանայինում կիջնեն: Հաջորդ կանգառում մեկ այլ ուղեւոր 500 դրամանոցը վարորդին մեկնելով ասում է. – Ախպեր ջան, ընգերներիցս էրկուսը նստած են, էրկուսն էլ վիսիլկի մեջ են:
ԱՄՆ-ը զգուշացրել է ատամի մածուկի տեսքով տեղափոխվող ռումբերի մասին՝ Ռուսաստան ուղևորվող թռիչքների վրա. «Ամերիկայի Ձայն»
ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը զգուշացրել է Ռուսաստան թռիչքներ կատարող ավիաուղիներին որպես ատամի մածուկ քողարկված պայթուցիկ նյութ տեղափոխելու հնարավորության մասին: ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը զգուշացրել է Ռուսաստան թռիչքներ կատարող ավիաուղիներին որպես ատամի մածուկ քողարկված պայթուցիկ նյութ տեղափոխելու հնարավորության մասին: Այս մասին հաղորդած Ներքին անվտանգության նախարարության պաշտոնյան սակայն որևէ մանրամասներ չի ներկայացրել նման զգուշացման պատճառը դարձած հետախուզական
Արթուր Սարգսյանը նշանակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արթուր Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ։ Արթուր Սարգսյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 20 մարտի 1979 թ., ք. Սևան Կրթություն 1995-1999 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ 2001-2003
Արամ Բադալյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Արամ Բադալյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 14 փետրվարի 1958 թ., ք. Երևան Կրթություն 1975-1980 թթ. –
Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6–ին` ժամը 09.30–ի դրությամբ, Դիլիջանի, Իջևանի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և
«Կրիմինալ չկա». Վստահեցնում է ԱԺ փոխնախագահը
Այսօր տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ ՀՀԿ-ն ամենահրապարակային, ամենաբաց քաղաքական ուժն է: Խոսելով գազային պայմանագրի մասին` Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այն հնարավորություն է տվել մինչեւ 2018 թվականը կանխատեսելի դարձնել գազի գինը` «Եթե ցանկությունների ոլորտից ենք խոսում, ապա մեր ցանկությունն է, ոչ թէ 189 դոլար ստանալ, այլ 80 դոլար, 8
Սամվել Հովհաննիսյանը՝ «կեղծիքների շարանի» մասին․ «Փաստինֆո»
2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստում վերջինս բարձրաձայնեց «կեղծիքների շարան»-ի մասին: Ըստ Սամվել Հովհաննիսյանի ու նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանի՝ քննիչն արձանագրություն է կազմել փաստաթղթերի ուսումնասիրության մասին, թեև, խոսքն իրականում փաստաթղթերի զննության մասին է եղել: Արձանագրության կազմմանը ընթերականեր չեն մասնակցել՝ չնայած որ պարտադիր պետք է մասնակցեին և պետք
Էդուարդ Շարմազանովը հորդորեց. «Սթրեսից դուրս գալու համար սառը ջուր խմեք»
Ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի երկարատեւ նիստը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են մի շարք ներկուսակցական, քաղաքական հարցեր, իսկ հիմնական քննարկումը ծավալվել է կուսակցության ապագա համագումարի վերաբերյալ, ինչն էլ որակելով իբրեւ քաղաքական հայտարարություն Էդուարդ Շարմազանովը ասաց, որ կուսակցության հերթական, 15-րդ համագումարը տեղի կունենա մայիս ամսին: Պատասխանելով կառավարության հրաժարականի վերաբերյալ հարցին Էդուարդ Շարմազանովն
Վաղը Սոչիում պաշտոնապես կբարձրացվի Հայաստանի դրոշը
Ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող հայաստանցի չորս մասնակիցները Սոչիում են:
Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն. «Հետք»
Գործարար Աշոտ Սուքիասյանը չի ուզում, որ իրեն արտահանձնեն Հայաստանի Հանրապետություն: Այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց Վրաստանի հանրային պաշտպան Իրմա Ինասարիձեն: Վերջինս նշեց, որ ինքն այլևս չի պաշտպանում Աշոտ Սուքիասյանին, քանի որ նրա ընտանիքն արդեն երկու նոր փաստաբան է վարձել, իսկ ինքը պետության կողմից տրամադրված պաշտպան էր: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը դատապարտել
«Դեմ առ դեմ». Կոմիտաս վարդապետ Հովնանյան եւ Կարինե Հակոբյան
Փետրվարի 6-ին, ժամը 12.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Կոմիտաս վարդապետ Հովնանյանի եւ հրապարակախոս Կարինե Հակոբյանի հետ քննարկումը: Թեման՝ անհրաժե՞շտ է մեզ արդյոք հոգեւոր անվտանգության մասին հայեցակարգ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված
Интерфакс. Յացենյուկը կստանձնի Ուկրաինայի վարչապետի պաշտոնը՝ ընդդիմադիրների կառավարություն ձևավորելու պայմանով
Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը պատրաստ է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը, եթե կառավարությունը ձևավորվի ընդդիմադիր գործիչներից, և եթե երկիրը վերադառնա 2004թ. սահմանադրությանը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Մենք պատրաստ ենք մեզ վրա վերցնել երկրի համար պատասխանատվությունը: Մենք պատրաստ ենք ղեկավարել կառավարությունը, եթե կառավարական պաշտոնները ստանձնեն ընդդիմադիր գործիչները: Իմ երկրի համար այս դժվարին պահին, երբ այն
Վազաշեն-Պառավաքար ճանապարհի համար 520 միլիոն դրամ են ուզում
Տրանսպորտի եւ կապի նախարարությունը կառավարությունից 520 միլիոն դրամ է ուզում Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ ընդհանուր երկարությամբ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման համար: Կառավարություն ներկայացրած փաստաթղթով նախարարությունը հաշվարկել է եւ գտել, որ այս ճանապարհի շինարարական, նախագծային եւ հեղինակային հսկողության աշխատանքների եւ տեխնիկական հսկողության ծառայությունների իրականացման համար կպահանջվի 535 միլիոն 700 հազար հազար դրամ, այդ թվում առաջին եռամսյակում 262500 հազար
Քաղաքապետարանից ծանուցում է ստացվել շենքն ազատելու մասին, խմելու ջրագիծը հեռացվել է
Երևան քաղաքի Շինարարների փողոցի 15 շենքի բնակիչները «հոգեբանական սպառնալիքների» ազդեցության տակ են: 2014 թվականի հունվարի 31-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության պետ Ա. Մկրտչյանը փոստային առաքման միջոցով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ուղարկել է որոշում, որով բնակիչներին ծանուցվում է ազատել վթարային շենքը: Ծանուցմամբ նշվում է, որ բնակիչները, որոնք դեռ մնացել են վթարային շենքում, պետք է այն
Գորիս-Կապան ճանապարհահատվածում և Սելիմի լեռնանցքում մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5–ին` ժամը 21.30–ի դրությամբ, Գորիս-Կապան ճանապարհահատվածում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի
Տիգրան Սարգսյանը` ցուցարարներին. «Բայց եղել ա՞, որ մենք ձեզ խաբենք»
Այս պահին ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որն ուղեկցվում է բողոքի ակցիայով: ՀՀԿ-ականներից, մինչ Սերժ Սարգսյանի ժամանելը` վարչապետ Տիգրան Սարգսյանին դիմավորեցին ցուցարարները` մասնավորապես Երեւանի Բուզանդ թաղամասի բնակիչները, որոնք առանձին հանդիպում էին պահանջում նրանից: Ակցիայի մասնակիցները մի կերպ կարողացան մոտենալ վարչապետին, դիմելով նրան խնդրեցին, որպեսզի նա լսի իրենց ու անձամբ զբաղվի իրենց հարցով: Տիգրան Սարգսյանն