Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Հայրապետյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Փետրվար 06,2014 11:25

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։

 ***

Արմեն Հայրապետյան

 Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր

12 հուլիսի 1970 թ., ք. Արթիկ

Կրթություն

1987-1992 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտություն՝ աշխատանքի կազմակերպում և նորմավորում, տնտեսագետի որակավորում

Աշխատանքային գործունեություն

1994-1998 թթ. – «Հայխնայբանկի» Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ

1998-1999 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական բյուջեի եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության բաժնի պետ

1999-2000 թթ. – ՀՀ ֆինանսների նախարարության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ

2000-2002 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետական տուրքերի և ոչ հարկային եկամուտների քաղաքականության վարչության պետ

2002-2008 թթ. – ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ

2008-2014 թ. – ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ
2014 թ. փետրվարի 5-ից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Այլ տվյալներ

Ծառայել է ՀՀ զինված ուժերում:  Տիրապետում է ռուսերենի, անգլերենի: Վերապատրաստվել է Ուզբեկստանում՝ «Տնտեսական միջավայրի  կարգավորման մեթոդները», ՌԴ-ում (Մոսկվա)`  «Տնտեսական և էկոլոգիական քաղաքականության գնահատման մեթոդները», Շվեդիայում (Գավլե)` «Հողերի և հարկման  գնահատում», Գերմանիայում (Բեռլին)`  «Մակրոտնտեսական կանխատեսում և բյուջետային պլանավորում», Ավստրիայում (Վիեննա)` «Մակրոտնտեսական վերլուծություն և քաղաքականություն», Ճապոնիայում՝ «Տնտեսական զարգացման քաղաքականություն: Կայուն աճի ռազմավարություններ», Վիեննայի Միացյալ ինստիտուտում՝ «Մակրոտնտեսական կառավարումը և ֆինանսական հատվածի հիմնահարցերը ճգնաժամերի ընթացքում», Երևանում՝  «Նախագծերի կառավարումը ձեռնարկությունում», Արժույթի միջազգային հիմնադրամում՝ «Ֆինանսական կայունությանը միտված տնտեսական քաղաքականություն» (Սեուլ), «Մակրոտնտեսական ախտորոշում» (Վաշինգտոն), «Միջնաժամկետ բյուջետային շրջանակներ, հարկաբյուջետային ազդակներ և  քննարկումների տարբերակներ  հարկաբյուջետային կայունությունն ապահովելու համար» (Վիեննա) թեմաներով:

Կուսակցական պատկանելությունը

Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728