Օրվա լրահոսը
Հերմինե Նաղդալյան. ԵԽԽՎ նորընտիր նախագահը քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին
Տիկին Բրասերը տարբեր առիթներով եղել է ՀՀ-ում և քաջածանոթ է մեր երկրի քաղաքական ներկապնակին, ինչպես նաև մեր ազգային խնդիրներին:
Փոփոխություններ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունում
Հունվարի 28-ին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը Վանաձորում հանդիպում ունեցավ ՀՀԿ Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության անդամների հետ։ Հանդիպման ընթացքում Լոռու մարզային տարածքային երիտասարդական կազմակերպության նախկին նախագահ Տիգրան Բադոյանը ներկայացրեց մարզի երիտասարդական կազմակերպությունների նորընտիր ղեկավարներին, քննարկվեցին կազմակերպչական, կուսակցական հարցեր։ ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը երիտասարդ հանրապետականների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ՀՀԿ-ն ամեն
Ֆրանսիան մա՞տ է թափ տալիս Թուրքիայի վրա. «Հայոց աշխարհ»
Հատված ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ հարցազրույց -Ֆրանսիայի հայ համայնքը նախազգուշացրեց Օլանդին, որ առաջիկա ընտրություններում ֆրանսահայերը կվերանայեն նախագահի թիմին իրենց ձայնը տալու դիրքորոշումը: Փաստորեն անգամ այդ նախազգուշացումը պակաս ազդեցիկ է, քան ֆրանս-թուրքական համագործակցության հեռանկարները: -Իրոք, հայ համայնքը Ֆրանսիայում որոշակի ուժ ունի, բայց չեմ կարծում, թե հայ համայնքի ճնշումը կարող է այն
Մարտի 1-ին զոհվածի մայր. «Ես նախընտրեցի հեռանալ եւ հեռվից պայքարել». «Չորրորդ իշխանություն»
Զոհերի հարազատներին շատ դժվար է ապրել մի երկրում, որտեղ իշխանության են եկել քո երեխայի արյան գնով, որտեղ քո երեխային սպանողը այդ արյունը մարսել է, որտեղ ամեն քայլափոխի ուզում են քեզ ճնշել, որտեղ իրականությունը խեղաթյուրվում է։
Անահիտ Բախշյան. «ՍԴ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում»
«Այդ որոշումը դեռ ոչինչ չի նշանակում, այն ընդամենը երկու ամիս է տևելու, մինչև ՍԴ-ի հերթական վճիռը կայանա: Զարմանում եմ այն հրճվանքի վրա, որը ՍԴ որոշումին հետևեց: Կասեցնելը ՍԴ-ի պարտականությունն էր»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ ՍԴ-ի՝ հունվարի 24-ի որոշմանը՝ կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ, այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը: Փաստաբան Նորայր
Վազգեն Սիսլյան. ՍԴՀԿ-ն իր 126-ամյա պատմության մեջ երբեք չի լուծարվել, որ ինչ-որ մեկը հայտարարի այն «վերակազմավորելու» մասին
Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Երևան քաղաքի վարչության անդամ, ԱՍԱԼԱ-ի «Վան» գործողության հրամանատար, ազատամարտիկ Վազգեն Սիսլյանը, մեկնաբանելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանագծի լարված իրավիճակը, նկատեց. «Թող բոլորը հստակ իմանան, որ չնայած հայտարարված զինադադարին, ադրբեջանական ոտնձգությունները կրում են առօրյա բնույթ: Շատ լավ կլիներ, որ սահմանային կետերում բացի ժամկետային զինծառայողներից լինեն նաև պայմանագրային զինծառայողներ, ովքեր մեծ փորձ ունեն: Պետք
Ուրիշ ի՞նչ է կայացել բանակից բացի. «Չորրորդ իշխանություն»
Մենք, ինչ է, չեչեննե՞ր ենք, ովքեր կռվելուց բացի ոչինչ չգիտեն։
Ավտոբուսների վարորդները չեն ցանկանում աշխատել. «Ժողովուրդ»
Արդեն երկար ժամանակ է, ինչ «Ժողովուրդ»-ի խմբագրությունը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում՝ կապված հասարակական տրանսպորտի աշխատանքի, հատկապես սպասարկման ժամերի հետ։ Քաղաքացիները դժգոհում են մասնավորապես 7, 9, 37 համարի ավտոբուսների եւ 38 համարի միկրոավտոբուսի աշխատանքից։ Այդ բողոքների եւ հասարակական տրանսպորտի հետ կապված այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ։ –
ԵԺԿ խմբում Լատվիայի ԵԽԽՎ պատվիրակը խոսել է Զարուհի Փոստանջյանի փոխարինման մասին. «Հայկական ժամանակ»
ԵԽԽՎ պատգամավոր, Լատվիայի ներկայացուցիչ Լոլիտա Չիգանը երեկ հայտնեց, որ Փոստանջյանի՝ պատվիրակությունից դուրս հանվելու հարցը անձամբ է բարձրացրել։ «Ես տիկին Փոստանջյանին պատվիրակությունից հեռացնելու հարցը բարձրացրեցի, որովհետեւ նկատել էի, որ նա փոխարինվել է ուրիշ անդամով՝ «Օրինաց երկիր» կուսակցությունից, որը իշխանական կուսակցությունից է։ Ես հիշում եմ, որ այս փոխարինումը եղել է անմիջապես ՀՀ նախագահին ԵԽԽՎ այցի ընթացքում տված
Սեյրան Օհանյան. «Այդ դեպքերի մեծ մասը պահի ազդեցության տակ կատարվող հանցագործություններ են». «Ժողովուրդ»
Իզուր չէ, որ ես 2014 թվականը հայտարարել եմ այդ արատավոր բարքերի վերացման տարի։ Արատավոր բարքերն են, որ միջանձնային հարաբերություններում պահի մեջ այնպիսի իրադրություն են ստեղծում, որ զինվորները գնում են հանցագործությունների։
Պայթյուն Աշոցք գյուղում. 3 երեխա և նրանց հայրը տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 28-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում լսվել են պայթյունի ձայներ, կոտրվել են պատուհաններ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում. փլուզվել է հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ) և կոտրվել է 2 պատուհան: Պատուհանները ընկել են շենքին հարակից կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատար
Մաքսային միությանը անդամակցելու արդյունքում զգալիորեն կթանկանան մսամթերքը, կաթնամթերքը, հացը, պանիրը, կարագը եւ ձեթը. «Հայկական ժամանակ»
Շարունակենք ներկայացնել այն ապրանքների ցանկը, որոնք զգալիորեն կթանկանան Մաքսային միությանը անդամակցելու արդյունքում։ Սկսենք հացից մեր հանապազօրյա։ Ըստ էկոնոմիկայի նախարարության կազմած ցանկի, ոչ ՄՄ անդամ երկրներից Հայաստան է ներկվում տարեկան միջինը 28 միլիոն դոլարի ցորեն։ Ցորենը ներկայումս գործող ՀՀ օրենսդրության համաձայն մաքսատուրքով չի հարկվում։ Իսկ ահա ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ներկրվող ցորենը կհարկվի 5 տոկոս մաքսատուրքով։
Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի ժամը 20:00-ից
Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետևանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։ Ճանապարհաշինարարները փլուզված հատվածում անմիջապես սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները։ Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է։ Երթևեկությունը նշված ճանապարհահատվածում մասամբ կվերականգնվի ժամը 14:00-ի սահմաններում։
Ադրբեջանցի դիպուկահարի արձակած գնդակից ԼՂՀ-ում զինվոր է զոհվել
Հունվարի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված գնդակից գլխի հատվածում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Կարեն Գագիկի Գալստյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Կարեն Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և
Բազմազավակ ընտանիքի 8 ամսական երեխաներից մեկի կյանքին վտանգ է սպառնում․ ծնողներն ապավինում են բարեգութ մարդկանց (Տեսանյութ)
«Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությունը հայտնում է, որ Երևանում բնակվող Թորոսյանների բազմազավակ ընտանիքի դուստրերից մեկը՝ 8 ամսական Վիկան, տառապում է գլխի արյան զեղումից առաջացած հիդրոցեֆալիա հիվանդությամբ: Փոքրիկն արդեն 4 անգամ վիրահատվել է Հայաստանում, սակայն անօգուտ: Երեխայի փրկությունը գերմանական կամ իսրայելյան բժիշկների ձեռքում է, ինչի համար 35-40 հազար Եվրո է անհրաժեշտ: Ծնողները գումարի հայթայթման հարցում հայցում են
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը նշանակվել է Ս. Գայանե վանքի վանահայր, Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը` Մայր Աթոռի Սոցիալական ծառայության տնօրեն: Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Ս. Գայանե վանքի վանահոր պարտականություններից, կշարունակի ծառայել Մայր Աթոռի
Հաստատվեցին 2014 թ. ԼՂՀ կապիտալ շինարարության և կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերը
Երեկ տեղի ունեցավ Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրի ղեկավարն իր բացման խոսքում շնորհավորեց ներկաներին Հայոց բանակի օրվա առթիվ՝ կարևորելով մեր զինված ուժերի բացառիկ նշանակությունը խաղաղության ու անվտանգության պահպանման գործում: Կառավարության որոշմամբ հաստատվեց ԼՂՀ 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը: Դրանով նախատեսվում է 11,2 մլրդ
Թեւոսիկի եղբոր սպանությունը վրեժի արգասի՞ք էր. «Հրապարակ»
Թեւոսիկն առեւանգել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի բարեկամներին, այսկերպ վրեժ լուծելով այն բանի համար, որ 17 հազար դրամ պակասորդի պատճառով Ալեքսանյանը 2008 թվականին իր հերթին գերի է վերցրել «Երեւան Սիթի»-ի աշխատակցուհիներին:
Նախագահ Օբաման ամենամյա ուղերձով է հանդես եկել. «Ամերիկայի Ձայն»
«Այստեղ՝ Ամերիկայում, մեր հաջողության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե ծնվելու պատահականությունը, այլ մեր աշխատանքային էթիկայի հզորությունը և մեր երազանքների շրջանակը»: Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա ուղերձում անդրադարձել է Միացյալ Նահանգների առջև կանգնած տնտեսական խնդիրներին, ինչպես նաև այս խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: ԱՄՆ-ի նախագահը նշում է կատարել նաև
Ծաղրը հնարավորի և անհնարի սահմանին. «Ժամանակ»
Հայաստանի տնտեսությունը 2013 թվականին աճել է 3.5 տոկոսով: Սա 7 տոկոսի կեսն է՝ այն 7 տոկոսի, որ Սերժ Սարգսյանը որպես սահման արձանագրել էր կառավարության պաշտոնավարման համար՝ հայտարարելով, որ դրանից պակաս աճ ապահովող կառավարությունը պետք է հրաժարական տա: Սակայն, ինչպես գիտենք, նույն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ դեռ պետք է պարզել, թե արդյոք կառավարությունն ամեն ինչ արե՞լ
Ըստ Շիրխանյանի, հրաշալի բանակը հրաշալի հասարակությամբ է ստեղծվում. «Հրապարակ»
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ով ընդդիմադիր զարթոնքի ժամանակ ընդդիմության թիմում էր ու անողոք քննադատում էր իշխանություններին, բանակի ներքին խնդիրների մասին խոսեց շատ զգույշ. «Բանակի ղեկավարության թերացումն այն ժամանակ կլինի, երբ սպայական կազմը մարտունակ չլինի, համապատասխան պատրաստվածություն չունենա ու չկարողանա ղեկավարել ստորաբաժանումները»։ Արդյո՞ք բանակի հանդեպ իշխանությունների վերաբերմունքի լիարժեք պատկերը գոմեշի մսի գործի բացահայտումն ու դրա գլխավոր
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում առաջարկել է քրեական պատասխանատվության կանչել Ադրբեջանի նախագահին
Երբ մենք ընտրեցինք Մարդու իրավունքների նոր հանձնակատար, ես վերջինիս ուղարկեցի ադրբեջանական դասագրքերից հատվածներ, ուր քարոզվում է բացահայտ հակահայկականություն եւ ու ուր հայը ներկայացված է որպես ջարդարար ու մարդասպան։
Առ այս պահը ես որեւէ պատասխան չեմ ստացել մարդու իրավունքների էմիսարից։
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Գյուղացի Համբոյի տունը կռիվ էր ընկել: Համբոն ուզում էր ընտրվել Դսեղի շախմատի ֆեդերացիայի նախագահ: Կինը չէր համաձայնվում:
Միջպետական ճանապարհի Հ -43 Մ-2 – Գնդևազ- Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 09.30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է անձրև` Իջևանում, Կապանում և Մեղրիում: Հանրապետության որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, մասնավորապես` Գավառի և Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում: Միջպետական ճանապարհի Հ -43 Մ-2 – Գնդևազ- Ջերմուկ ճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման պատճառով: Սաստիկ բուք է Արթիկ –
Շախմատը կարող է ընդգրկվել ձմեռային օլիմպիական խաղերի ծրագիր
Այս մասին հայտարարել է ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: «Մենք այս ուղղությամբ շատ ենք աշխատում: Շախմատը ճանաչել են որպես մարզաձեւ: 1999 թվականից մենք օֆիս ունենք: Հիմա աշխատում ենք ձմեռային մարզաձեւերի հանձնաժողովի հետ, քանի որ ամառային օլիմպիական խաղերը հագեցած է, իսկ ձմեռայինը՝ ոչ այնքան», – Իլյումժինովի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Գրանադայի» դարպասապահը Ռոնալդուի պատճառով 500 ձեռնոց է կրվել
«Գրանադայի» հետ հանդիպումից առաջ Կրիշտիանու Ռոնալդուն ցուցադրության էր հանել իր «Ոսկե գնդակ» մրցանակը, դարպասապահ Ռոբերտոն ի պատասխան համարձակվել էր իր երկրպագուներին խոստանալ, որ նրանից գոլ բաց չի թողնի՝ գրազ դնելով դարպասապահի 500 ձեռնոց: Ռոբերտոյին խոստումը պահել չհաջողվեց 56-րդ րոպեին Պրիմերայի լավագույն ռմբարկուն գրավեց նրա պաշտպանած դարպասը՝ Իսպանիայի առաջնությունում խփելով իր 22-րդ գոլը:Պորտուգալացին դրանով փչացրեց նաեւ
Ծանր բեռը ապագա սերունդներին չթողնելու համար Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Էդուարդ Շարմազանով
«1.5 միլիոն հայերի ցեղասպանությունն իրենց բնօրրանում ոչ այլ ինչ է, քան մարդկության հանդեպ հանցագործության վառ դրսեւորում: Մարդկային հասարակությունների դեմ երբեւէ իրագործած հանցագործությունների մոռացությունը ծնում է նոր հանցագործություններ, զորօրինակ՝ հրեաների Հոլոքոստը Երկրորդ աշխարհամարտի տարիներին»,-լրատվամիջոցներին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հայտարարությանը: Նշենք, որ Թուրքիայի նախագահը Անկարայում հունվարի 27-ին ֆրանսիացի իր
Ազատության հրապարակից բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին (Տեսանյութ)
Այսօր՝ հունվարի 28-ին, Ազատության հրապարակից բերման ենթարկված ակտիվիստներ Վարդգես Գասպարին, Արա Նեդոլյանը եւ Արտաշես Սերգոյանն ազատ արձակվեցին: Արա Նեդոլյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրեն մեղադրում էին իրավական պահանջը չկատարելու մեջ, եւ ինքն էլ իր հերթին դիմում է գրել, որ ոստիկանը չարաշահել է իր պաշտոնական դիրքը: Պարոն Նեդոլյանի խոսքերով՝ իրենց ձերբակալությունը տեղի է ունեցել խոսակցության
Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը․ «Ազատություն»
Միացյալ Նահանգների ամենախոշոր քաղաքներից մեկի՝ հայաշատ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, որպես անկախ և ինքնիշխան պետություն։ Բանաձևում, որի տեքստը տեղադրված է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կայքէջում, նաև կոչ է արվում միջազգային հանրությանը, ըստ արժանվույն ճանաչել «Արցախի Հանրապետությունը որպես ազատ, անկախ և ինքնիշխան պետություն»: Քաղաքային խորհուրդը նշում է,
Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-5 հատվածում մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 22.00–ի դրությամբ, Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գավառի, Վայքի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-5 հատվածում մառախուղ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում ուժեղ քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է: Արթիկ-Ալագյազ և Արթիկ – Մարալիկ ճանապարհահատվածներում քամի է,