Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ կվերականգնվի ժամը 20:00-ից

Հունվար 29,2014 10:55

Գնդեվազ-Ջերմուկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 1-ին կիլոմետրում հունվարի 29-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ճանապարհի վերին շեպից տեղի է ունեցել քարերի փլուզում, ինչի հետևանքով քարերի զանգվածն ամբողջ լայնությամբ և 30 գծամետր երկարությամբ փակել է ճանապարհը։

Ճանապարհաշինարարները փլուզված հատվածում անմիջապես սկսել են ճանապարհի մաքրման աշխատանքները։

Այս պահին ճանապարհը երկկողմանի փակ է։ Երթևեկությունը նշված ճանապարհահատվածում մասամբ կվերականգնվի ժամը 14:00-ի սահմաններում։

Ավտոճանապարհն ամբողջությամբ բաց կլինի ժամը 20:00-ից։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031