Օրվա լրահոսը
Ինչո՞վ է Հայաստանին հետաքրքիր Ղազախստանը (Տեսանյութ). «Ա1+»
Հայաստանում քաղաքագետներն ու տնտեսագետները քննարկում են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ուղերձը ղազախ ժողովրդին: «Մենք սովորելու շատ բան ունենք ղազախներից»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ Թաթուլ Մանասերյանն ուղերձի տնտեսական հատվածը ներկայացնողներից է։ Զեկուցողին դուր է եկել անձի պաշտամունք ունեցող երկրի նախագահ Նազարբաեւի ուղերձը։ Բայց այնտեղ Հայաստանի մասին խոսք չկա։ Այդ դեպքում ինչո՞վ է Հայաստանին հետաքրքիր Ղազախստանի
Ռուբեն Մեհրաբյան. «Հայոց ցեղասպանության հարցը ֆրանս-թուրքական հարաբերություններում դառնում է քաղաքական առեւտրի առարկա»
«Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի Անկարա կատարած այցի ժամանակ հնչեցրած կոչը, որը վերաբերվւմ էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ասաց, որ այն առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա, որովհետեւ գործ ունենք մի գործընթացի հետ, որը բախվում է Թուրքիայի պետական քաղաքականությանը, որն էլ կոչերով չէ փոփոխման ենթարկվում, այն փոփոխման
Նշվեց Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցը
Այսօր Արամ Մանուկյանի մահվան 95-րդ տարելիցն է: Եվ ծաղիկներ են խոնարհվում Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործոց առաջին նախարարի կիսանդրուն, զինվորական պատիվներ են տրվում մի անհատի, որ լեգենդ էր արդեն կենդանության օրոք, երախտիքի տուրք է մատուցվում պետական և ազգային գործչին, ում ջանքով կազմակերպվեց Վանի ինքնապաշտպանությունը, և Վասպուրականի հայությունը փրկվեց եղեռնից, ում հաստատակամությամբ միազորվեց Արարատյան աշխարհը և
Նոր խթան հայ-իտալական համագործակցության զարգացման համար
Ս.թ. հունվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Ջովաննի Ռիչուլիին և նորանշանակ ռազմական կցորդ, գեներալ-մայոր Ջովաննի Արմենտանիին /նստավայրը` ք. Մոսկվա/: Պաշտպանության նախարարը շնորհավորեց դեսպանին և ռազմական կցորդին նշանակումների կապակցությամբ` հույս հայտնելով, որ հայ-իտալական ռազմական համագործակցությունը կշարունակի մոտ ապագայում նոր ձեռքբերումներ գրանցել:
Տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու կարգի մասին
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան): Կրկին անգամ տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (այդ թվում՝ տեսանյութ) կարելի է ստանալ
Նոր հանգանակություններ` ուղղված սիրիահայության կարիքներին
Երեւան, 29 հունվարի, 2014թ.: Սիրիահայության աջակցության շրջանակներում տարեսկզբից նոր գումարներ են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին: Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հանգանակած 100 000 եվրոն Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կուղղվի մեր սիրիահայ հայրենակիցների ամենատարբեր խնդիրների լուծմանը: Գերմանիայի տեղական մարմնի հանգանակած 35 000 եվրոն արդեն իսկ փոխանցվել է Սիրիահայության շտապ օգնության եւ վերականգնման մարմնին` սիրիաբնակ հայերին
409.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հունվարի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 409.83 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 409.75 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ
Եվրոպական Խորհրդարանի նախագահը խոստովանել է, որ տեղյակ չէ Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձեւից
Այսօր ԵԽԽՎ լիագումար նիստում ելույթ է ունեցել Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, որին ԵԽԽՎ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել 2011 թվականի ապրիլի 7-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված՝ «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման» վերաբերյալ բանաձեւի շուրջ, որը կոչ է անում Եվրոպական միության կառույցներին իրականացնել վստահություն ներշնչող ծրագրեր եւ շփումներ հաստատել չճանաչված պետությունների հասարակությունների հետ։ «Մինչ
ՀՀ ոստիկանապետի ասածը հանցագործության մասին հաղորդո՞ւմ էր (Տեսանյութ)
«Մենք էլ էինք ծեծում, մենք էլ էինք ջարդում, ստորացնում: Բայց հիմա այլեւս չենք ծեծում, չենք ջարդում եւ չենք ստորացնում»,- Գյումրիում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այս հայտարարությունը «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ Ծովինար Նազարյանի համար ինքնախոստովանական ցուցմունք էր, որ առնվազն անցյալում իրենք ծեծում, խոշտանգում էին. «Սա հայտարարություն էր հանցագործության մասին, որը դատախազության կողմից պետք է ուշադրության վերցվի»:
2014 թվականի գերակա խնդիրներից է կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը առողջապահական համակարգում
Մանկական մահացության յուրաքանչյուր դեպքի համար քրեական գործ է հարուցվում
CBC. Ուկրաինայի նկատմամբ առաջին պատժամիջոցը եկավ Կանադայից
Կանադայի կառավարությունը հայտնել է, որ արգելում է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Կանադա, ի պատասխան ոստիկանների և ցուցարարների միջև բախումների: Հաղորդում է «Սի Բի Սի» լրատվականը: «Անմիջապես գործողության մեջ է մտնում, մենք սահմանափակում ենք Ուկրաինայի կառավարության առանցքային պաշտոնյաների մուտքը Կանադա, որոնք պատասխանատու են ընդդիմությանը ճնշելու և նրանց ձայնից զրկելու համար», – ասել է քաղաքացիության և ներգաղթի
ԵԽ նախագահը խուսափեց հստակ պատասխան տալ Նաիրա Զոհրաբյանին
«Հայաստանում քաղաքական մենաշնորհի արդյունքում ձևավորվել է մի այնպիսի դաշտ, երբ պետական ծառայողների մեծամասնությունը աշխատում է իշխող կուսակցության համար: Նրանցից շատերը հաճախ իրենց անձնական ինտերնետային էջերն օգտագործում են, որպեսզի պաշտպանեն իշխող կուսակցության շահերը»,-այսօր ԵԽԽՎ ամբիոնից այսպիսի կարծիք հայտնեց հայկական պատվիրակության անդամ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԵԽԽՎ-ն քննարկում է տեղեկատվական տեխնոլոգիաների և
Ստորագրվել է հայ-վրացական ռազմական համագործակցության 2014թ. ծրագիրը
Ս.թ. հունվարի 28-ից-29ը Հայաստանի Հանրապետությունում էր գտնվում Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում պատվիրակությունը մասնակցել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանի հետ: Վրաստանի ՊՆ պատվիրակությանը ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը: Հանդիպումների ընթացքում
Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը մասամբ երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29–ին` ժամը 15.30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական ավտոճանապարհի Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհը երթևեկելի է, միաժամանակ կատարվում են ճանապարհի լայնացման աշխատանքներ: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
Կթողարկվի «Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքը (Տեսանյութ)
2014թ. մարտին iBook տարբերակը հասանելի կլինի iPad-երի և Mac համակարգիչների, իսկ բրաուզեր տարբերակը՝ մոբայլ այլ գործիքների և համակարգիչների համար: Էլ-գրքերը հասանելի կլինեն 7 լեզուներով՝ արևելահայերեն/արևմտահայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն և իսպաներեն:
«Մեր ցավը ուրիշին առեւտուր ենք դարձրել». Սարգիս Հացպանյանը՝ ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին
«Մենք, դժբախտաբար, ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ ինքներս գործուն չենք, սուբյեկտ, օբյեկտի տեղերը փոխված են»,-Aravot.am-ի հարցին, թե որտե՞ղ ենք մենք արտաքին քաղաքականության մեջ, ի՞նչ թերացումներ ունենք եւ ինչի՞ ենք հասել ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ, այսպես պատասխանեց հրապարակախոս, նախկին պոլսահայ Սարգիս Հացպանյանը: «Մեր ցեղասպանության հարցը Անգլիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Ամերիկայի միացյալ նահանգներն անվերջ շահագործում են՝ Թուրքիայում իրենց հարաբերությունների ձեւավորման մեջ,
Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Յուրի Վարդանյանը ներկա կլինեն Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին
Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ներկա կլինի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից ձմեռային օլիմպիական մայրաքաղաք մեկնելու են երեք հոգի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը: Վերջինը մեկնում է վաղը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը՝
Ֆինանսների նախարարը 6,5 մլրդ դոլարը երկրից դուրս հանելուն չի հավատում (Տեսանյութ)
7%-ի փոխարեն 3,5% տնտեսական աճ ապահովելն այսօր ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պայմանավորեց էներգակիրների թանկացմամբ: Ըստ նախարարի՝ էներգակիրների «գների շեշտակի աճը» ազդել է տնտեսական աճի վրա եւ եթե «այդպիսի գնային շոկ չլիներ», ՀՆԱ-ն կաճեր 4,7%-ով: Նախարարի ներկայացմամբ՝ 1-2 վարկային ծրագրերի թերակատարումը նույնպես բացասաբար է անդրադարձել բյուջեի դեֆիցիտի վրա: Հարցին, թե Հայաստանը կմտնի՞ ռուբլու գոտի, ֆինանսների
Ակտիվիստները ոստիկանի ազգանունը դարձրին բառախաղ (Տեսանյութ)
Վարչական դատարանում ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով քննվում է նաեւ Ոստիկանությունն ընդդեմ ակտիվիստ Կարեն Հարությունյանի գործը: Այսօր նախնական դատական նիստում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչը պատմեց, որ օգոստոսի 27-ին գիշերը 01-ի սահմաններում Կարեն Հարությունյանը ու բողոքի ցույցի այլ մասնակիցներ պառկել են քաղաքապետարանի աստիճանահարթակին, պատրաստվել են գիշերել այդ հատվածում: Ոստիկանները պահանջել են հեռանալ, որովհետեւ.
Սպարտակ Ղուկասյանը հարցաքննվել է որպես կասկածյալ
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Ամփոփվել են մայրաքաղաքի 5 հրապարակների վերակառուցման հայեցակարգային նախագծերի մրցույթի արդյունքները
Աշխատանքները գնահատելիս առաջնորդվելով համեմատության սկզբունքով՝ հանձնաժողովը քվեարկությամբ 2-րդ մրցանակի է արժանացրել ճարտարապետներ Լևոն Վարդանյանի և Միսաք Մխիթարյանի ներկայացրած՝ Երևանի Ռուսաստանի հրապարակի հայեցակարգային նախագիծը, իսկ երրորդ մրցանակը տրվել է ճարտարապետներ Վարդան Փենեսյանին, Աստղիկ Սարգսյանին և Արթուր Հովասափյանին՝ Երևանի Ֆրանսիայի հրապարակի հայեցակարգային նախագծի համար:
Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի բանաձևը
Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելեսի Քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին բանաձևը։ Ստորև ներկայացվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը․ ԲԱՆԱՁԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ մեզ համար պատվաբեր է ճանաչել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության կենսունակությունը, ինչպես նաև ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Արցախի Հանրապետությունը հազարամյակների փառահեղ պատմություն ունի և
Ինչպես ընտրել ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ
Տեղեկատվություն՝ պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար Հայաստանն անցում է կատարել Կուտակային կենսաթոշակային համակարգի: Այս տարվանից ՀՀ քաղաքացիները, սեփական աշխատանքով եկամուտ ստանալու պահից սկսած, պետության հետ միասին կարողանալու են հոգալ իրենց բարեկեցիկ ծերության մասին: Եթե մարդը ծնվել է 1974 թ.-ին կամ դրանից հետո եւ աշխատում է, ապա պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակից է: «Առավոտ» օրաթերթի հետ
Սկսել է գործել շախմատի Եվրոպայի առաջնության կայքէջը
Armchess.am-ը այսօր տեղեկացրել է, որ սկսել է գործել մարտի 2-ից 15-ը Երեւանում կայանալիք շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության պաշտոնական կայքէջը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն Աթենքում
Հունվարի 27-ին Աթենքի Զինված Ուժերի «Սպայի տան» հանդիսասրահում կազմակերպվել էր ՀՀ ԶՈՒ վերակազմավորման 22-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա էին մոտ 300 հրավիրյալ, այդ թվում` Հունաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Հունական խորհրդարանի պատգամավորներ, Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչներ, հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, հայկական, հունական և օտար ԶԼՄ-ների խմբագիրներ ու թղթակիցներ: Հունաստանի Հետևակի բարձրագույն դպրոցի
Ոստիկանությունը ամառվանից չի վերադարձրել ակտիվիստների բարձրախոսը
Պարոն Զեյնալյանը ներկայացրեց նաեւ հակընդդեմ հայց`ճանաչել Վահագն Մինասյանի խոսքի ազատության, ազատ տեղաշարժվելու իրավունքների փաստը եւ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները:
Արթուր Գեւորգյան. «Բռնցքամարտիկները դեռ մեծ ճանապարհ պիտի անցնեն, իսկ մարզիչները՝ հսկայական աշխատանք ունեն կատարելու» (Ֆոտոշարք՝ Ծաղկաձորից)
Ծաղկաձորյան ուսումնամարզական հավաքի ընթացքում Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից հետաքրքրվեց, թե հավաքականների առջեւ ի՞նչ ծրագրեր են դրված: «Այս տարի հիմնականում երիտասարդներն են շատ ակտիվ մրցաշարային փուլում գտնվելու:Նրանք մասնակցելու են աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին, պայքարելու են երիտասարդների օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճելու համար: Համեմատաբար պասիվ տարի է լինելու մեծահասակների համար: Նրանք չունեն աշխարհի ու Եվրոպայի
Քրդերի ազգայնական պահվածքը հրահանգավորված է Անկարայի կողմից. Սարգիս Հացպանյան (Տեսանյութ)
Քրդերը յուրաքանչյուր անգամ, երբ թուրքերի հետ որեւէ հարցի շուրջ խոսում են կամ քաղաքականություն են վարում, անպայմանորեն օգտագործում են հայկական գործոնը. այսօր՝ հունվարի 29-ին «Նոյան տապան» մամուլի ակումբում հայտարարեց հրապարակախոս Սարգիս Հացպանյանը: «Այժմ այդ քրդերի ապրած ամբողջ տարածաշրջանի գրեթե 80 տոկոսից ավելին Արեւմտյան Հայաստանն է»,- ասում է պարոն Հացպանյանը եւ ավելացնում, որ նույն քրդերը շատ լավ
Շարունակվում է «Հայաստանի կոտրվող ողնաշարը» տեսաֆիլմի հանրային ցուցադրությունների շարքը Հայաստանում և Սփյուռքում
Հերթական ցուցադրությունը տեղի կունենա հունվարի 31-ին ժամը 19:30 Կանադայի Տորոնտո քաղաքի ամենահայտնի կինոթատրոններից մեկում՝ Հայկական Վերածնունդ շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կազմակերպչական ջանքերի շնորհիվ: Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին և կոչ է անում արտերկրի մնացած հայ համայնքներին նույնպես միանալ, կազմակերպել ցուցադրություններ ու քննարկումներ, և իրազեկվել, թե ո՞վ և ինչպե՞ս է շահագործում Հայաստանի ընդերքը: Ի՞նչ
Ովքե՞ր են Ուկրաինայում պայքարում բարիկադների երկու կողմերում
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը եւ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Արամ Աբրահամյան.– Ուկրաինայում դեռ շարունակվում է դիմակայությունը իշխանության եւ ժողովրդական լայն զանգվածների աջակցությունն ունեցող ընդդիմության միջեւ: Անցած շաբաթ համենայնդեպս իրավիճակի լիցքաթափման միտումներ չէին երեւում: Դա իշխանություն-ընդդիմությո՞ւն, իշխանություն-ժողովո՞ւրդ, թե՞ Ռուսաստան-Ուկրաինայի ժողովուրդ դիմակայություն է: Անուշ Սեդրակյան.– Բախվում են