Լրահոս
Օրվա լրահոսը

CBC. Ուկրաինայի նկատմամբ առաջին պատժամիջոցը եկավ Կանադայից

Հունվար 29,2014 16:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Կանադայի կառավարությունը հայտնել է, որ արգելում է Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքը Կանադա, ի պատասխան ոստիկանների և ցուցարարների միջև բախումների:  Հաղորդում է «Սի Բի Սի» լրատվականը:

«Անմիջապես գործողության մեջ է մտնում, մենք սահմանափակում ենք Ուկրաինայի կառավարության առանցքային պաշտոնյաների մուտքը Կանադա, որոնք պատասխանատու են ընդդիմությանը ճնշելու և նրանց ձայնից զրկելու համար», – ասել է քաղաքացիության և ներգաղթի նախարար Քրիս Ալեքսանդրը:

Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը Ուկրաինային սպառնացել է նոր պատժամիջոցներով. «Կարծում եմ սա կարևոր քայլ է: Անշուշտ, մենք կշարունակենք հետևողական լինել և կմեծացնենք քայլերը, երբ դրա անհրաժեշտությունը լինի», – ասել է Բերդը՝ նշելով, որ իրենք ժամ առ ժամ հետևում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, – «Սա Կանադայի վերջնական գործողությունը չէ, սա պարզապես մեր կողմից ևս մեկ գործընթաց է ի աջակցություն Ուկրաինայի ազատությանը և բարգավաճմանը»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: