Օրվա լրահոսը
«Ակոսի» հայերեն բաժնի խմբագիր. «Ցեղասպանության թեմայի մեջ պահանջատիրության հարցն ենք բարձրացնում» (Ֆոտոշարք)
Հայ եւ թուրք լրագրողներն ու բլոգերները եղան «Ակոսի» խմբագրությունում «Առավոտը» մասնակցում էր «Եվրասիա համագործակցություն« հիմնադրամի եւ «Եվրամիության» ֆինանսական աջակցությամբ կազմակերպված երկշաբաթյա ավտոբուսային շրջագայությանը, որի շրջանակներում տասը հայ եւ թուրք լրագրողներ ու բլոգերներ եղան Թուրքիայի եւ Հայաստանի մի շարք քաղաքներում: Լրագրողական խումբը մեկ օր անցկացրեց Թուրքիայի Ստամբուլ քաղաքում: Լինել այդտեղ, եւ չլինել «Ակոսի» խմբագրությունում, անկարելի էր:
Պորտուգալիայում Ռոնալդուի արձանն են կանգնեցնում
Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձանը կանգնեցվում է նրա հարազատ Ֆունշալ քաղաքում, որը գտնվում է Մադեյրա կղզում: Արձանի բացմանը, որը նշանակված է դեկտեմբերի 21-ին, ներկա է լինելու նաեւ ինքը՝ հանդիսության «մեղավորը»: Այդ օրը Ռոնալդուն կպարգեւատրվի տարածաշրջանի առջեւ առանձնահատուկ ծառայություններ մատուցելու համար մեդալով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ deadspin.com-ի
Հայ պատանի բռնցքամարտիկները մեկնարկել են Եվրոպայի առաջնությունում
Անապայում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (1998/1999 թթ.) առաջնությանը մասնակցող 33 երկրների 254 մասնակիցների մեջ են նաեւ Հայաստանի 12 ներկայացուցիչներ: Մեր պատանեկան հավաքականը առաջնության մեկնարկից առաջ այլ երկրների ընտրանիների հետ ուսումնամարզական հավաք էր անցկացնում հենց Անապայում: Արդեն երեք բռնցքամարտիկներ անցկացրել են առաջին մարտերը, որոնցից մեկը պարտվել է: Արման Սիմոնյանը՝ 60 կգ եւ Վան Մելքումյանը՝ 75 կգ,
Կապանում ջրագծի վթարից բնակարանների ապակիներ են ջարդվել, տները՝ ողողվել ջրով
Այսօր առավոտյան Կապան քաղաքում մարզկենտրոնը սնուցող Գեղիի ջրատարի վրա խոշոր վթար է տեղի ունեցել, որի հետեւանքով ջրազրկվել է Կապան քաղաքի մի մասը: Մայր ջրագծից դուրս ժայթքած ջրի շիթի ուժեղ հարվածից վնասվել են մոտակա շենքի բնակարանների ապակիները, ջրով ողողվել են տները, նաեւ այդ տարածքում գտնվող մանկապարտեզին է վնաս հասցվել: Ինչպես տեղեկացնում են Սյունիքի մարզային փրկարարական ծառայությունից`
Մուսակա
Քանի դեռ ամբողջությամբ չի ավարտվել սմբուկի (բադրիջանի) սեզոնը, առաջարկում եմ պատրաստել այս հրաշալի ուտեստը, որի հեղինակային իրավունքը վիճարկում են միջերկրածովյան երկրները՝ Հունաստան, Իտալիա, Թուրքիա եւ այլն, իսկ վերջերս տեսել եմ նաեւ մուսակայի հայկական (արեւմտահայկական) տարբերակների բաղադրատոմսեր: Իմ առաջարկածն ավելի հատուկ է իտալական խոհանոցին: Պատրաստվում է ճիշտ եւ ճիշտ լազանյայի նման, միայն թե՝ լազանյայի խմորի շերտերի
Մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը
34 տարեկան հասակում կյանքից հեռացավ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի է «Կարգին հաղորդում» հումորային հեռուստահանդեսից: Հասմիկ Ղարիբյանը հայկական բեմարվեստի վառ անհատականություններից մեկի՝ դերասան Իշխան Ղարիբյանի դուստրն էր: Մեկ տարի առաջ նա ամուսնացել և բնակվում էր ԱՄՆ-ում: Ըստ որոշ տեղեկությունների Հասմիկը հիվանդ էր քաղցկեղով: Aravot.am-ը իր ցավակցությունն է հայտնում դերասանուհու ընտանիքին եւ մտերիմներին: Լուսանկարը՝
Հիմարն առաջնորդում է հիմարներին
Թողեք նրանց, կույրեր են կույրերի առաջնորդ: Եթե կույրը մեկ ուրիշ կույրի է առաջնորդում, երկուսն էլ փոսն են ընկնում: Մատթեոս 15,14 «Խելացի մարդիկ նրանք են, ովքեր իրենց շրջապատում են իրենցից խելացի մարդկանցով», – ասում է ամերիկացի գործարար Ռոբերտ Կիյոսակին: Տարբեր ձեւակերպումներով նույն բանն են ասում տասնյակ այլ բիզնեսմեններ, որոնք իրենց կյանքում տպավորիչ հաջողությունների հասել: Ճիշտ կլինի
Հիշարժան դրվագներ Տիգրան Մանսուրյանի` Արթիկում անցկացրած մանկությունից (ֆոտոշարք, տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կառույցի դահլիճում նշվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Տիգրան Մանսուրյանը դահլիճում նստածների հետ կիսվեց իր հիշողություններով, վերադարձավ իր մանկության ու պատանեկության տարիներ, որոնք անցկացրել է Արթիկում ու Գյումրիում: Նա մի հետաքրքիր դրվագ պատմեց իր մանկությունից. երբ փոքր ժամանակ Արթիկի մշակույթի պալատում ուժեղ նվագել է, իրեն ասել են` հանգստացի, Արթիկից
Լեւոն Արոնյանը աշխարհում դեռեւս չորրորդ շախմատիստն է
ՖԻԴԵ-ն հրապարակել է նոյեմբերի 1-ի դրությամբ շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակը, որում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը մնացել է չորրորդ հորիզոնականում: Ցուցակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Լավագույն եռյակում նրան հաջորդում են Ֆաբիանո Կարուանան եւ Վեսելին Տոպալովը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ en. Chessbase.com
Առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործի նախաքննությունն ավարտվել է. 6 անձի մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ նախկինում հինգ անգամ դատապարտված Տ.Ղանդիլյանը, «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելիս, իր ազգական Մ.Ղանդիլյանի օժանդակությամբ Ֆրանսիայում բնակվող Ա.Նազարյանից 2013 թվականի նոյեմբերի սկզբներին,
Ալբերտ Մկրտչյանը հիշում է, թե ինչպես էին Վենետիկի բոլոր մայթերում սուլում Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը
Այսօր Գյումրիի «Տիրամայր Հայաստան» կենտրոնի դահլիճում նշվեց կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան 75-ամյակը: Հոբելյանական երեկոն կազմակերպել էր «Շիրակ» հայրենակցական միությունը, և հրավիրվել էին Գյումրիի ու Արթիկի ներկա ու նախկին պաշտոնյաները, այդ թվում նաև Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր դատավորները: Կոմպոզիտորը վերհիշեց Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում, այնուհետ Արթիկում անցկացրած իր մանկությունը, Գյումրիի «Կարա Մուրզայի» անվան երաժշտական
Գերմանիայում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանն առաջատարների շարքում է
Գերմանիայի Բադ Վիզե քաղաքում ընթացող շախմատի ներկայացուցչական բաց մրցաշարում հայաստանցի գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը յոթ հնարավորից վաստակել է 6,0 միավոր ու եւս 12 շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը, առաջատարներից ետ է մնում ընդամենը կես քայլ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ schach-bad-wiessee.de-ի
Վնուկովոյում զոհված ֆրանսիացի գործարարին Պուտինը Պատվո շքանշան է շնորհել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆրանսիական «Տոտալ» նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարեժերիին հետմահու շնորհել է Պատվո շքանշան, հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից: «Վնուկովո» օդանավակայանում հոկտեմբերի 21-ին ավիավթարից զոհված գործարարին պարգևը տրվել է «ռուս-ֆրանսիական տնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում մեծ ներդրում կատարելու համար»: «Հարգարժան մարդ էր, և նրա հիշողությունը հավերժացնելն, իհարկե, շատ տեղին է:
Ֆրեզնոյում տեղի կունենա Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքի արարողությունը. The Fresno Bee
Ֆրեզնոյի հայ համայնքի ղեկավարները նոյեմբերի 2-ին կհավաքվեն Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքի արարողությանը, հայտնում է «Ֆրեզնո Բի»-ն: Երևանի Ծիծեռնակաբերդին հիշեցնող հուշարձանի ճարտարապետը Ֆրեզնոյի բնակիչ Պոլ Հալաջյանն է: Այս հուշակոթողի տարբերությունն այն է, որ այն բաղկացած է 9 դեպի ներս կորացած սյուներից, որոնց բարձրությունը 19 մետրից նվազում է 15-ի՝ 1915թ. ընդգծելու համար: Արարողությանը ներկա կլինի և ճառ
Մանվել Գրիգորյան. «Էդ գնալը՝ գաղթը, վտանգավոր չէ» (Տեսանյութ)
Մանվել Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանից արտագաղթածների մեծ մաս են կազմում այլազգիները «Գիտելիքը պետք է նպատակային օգտագործել»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական դաստիարակությանը ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը: Նա նշեց, որ չպետք է վախենալ, որ ժողովուրդը արտագաղթում է երկրից. «Մարդը կարող ա լավ գիտելիք
Հայաստանի լրատվամիջոցները որոշեցին լավագույն սեղանի թենիսիստներին
«Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում այսօր կայացան ՀԱՕԿ-ի եւ «Առավոտ» օրաթերթի համատեղ կազմակերպած զանգվածային լրատվամիջոցների 2-րդ մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի մրցումները: Մասնակցության հայտ ներկայացրել էին 21 լրատվամիջոցների 49 աշխատակիցներ, որոնք պայքարեցին մրցանակային 1-ից 4-րդ տեղերն զբաղեցնելու համար: Կանանց մրցակցությունում ըստ հաջորդականության լավագույն քառյակը կազմեցին Մարինե Կարապետյանը («Երկիր Մեդիա»), Կարինե Աբելյանը («Հայոց Աշխարհ»), Անահիտ Ակմակժյանը
Արմեն Աշոտյան. «Մեր տեսլականն է «Պատանի երկրապահ» ակումբների միջոցով ստեղծել համահանրապետական պատանեկան կազմակերպություն»
Արմեն Աշոտյանի խոսքերով՝ Կրթության եւ գիտության նախարարությունը իրականացնելու է ազգային կրթության հայեցակարգ ««Ժամանակակից հայ» բառակապակցության մեջ «հայ»-ն ավելի կարեւոր է, քան «ժամանակակիցը»,- այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Պատանի երկրապահ» ակումբների ձեւավորմանը եւ հայրենասիրական դաստիարակությանը ուղղված միջոցառումների ուղեցույցի շնորհանդեսի ընթացքում հայտարարեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ իրենց տեսլականն է «Պատանի երկրապահ» ակումբների միջոցով ստեղծել
«Հայաստանում ընտանիքի արժեքն անկում է ապրում» (Տեսանյութ)
Ընտանիքի տարվան նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր Հրազդանի երկրագիտական թանգարանում տեղի ունեցավ տոհմածառերի ցուցահանդես: Ցուցանմուշները ձեռք էին բերվել Հրազդան քաղաքից և հարակից Քաղսի, Լեռնանիստ և Մեղրաձոր գյուղերից: «Ծառը վերարտադրության խորհրդանշան է, և դարեր շարունակ ազգակցական կապերը ներկայացվել են ծառի տեսքով»,- մեկնաբանեց թանգարանի տնօրեն Աշոտ Գևորգյանը: Նա պատմեց, որ տոհմածառերը հնում ծառայել են որպես սրբապատկեր. դրա մասին
Սեյրան Օհանյան. «Դատավարության ընթացքում դիվերսանտները իրենց պատիժը պարտադիր պետք է ստանան» (Տեսանյութ)
Սեյրան Օհանյանի խոսքերով՝ նախագահների հանդիպման օրերին սահմանում կրակոցների թիվը շատացել էր «Դատավարությունը վարվում է միջազգային նորմերին համաձայն»,- «Երկրապահ կամավորների միությունում» լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը, ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ Արցախը աշխարհին ցույց է տալիս, որ ինքը՝ որպես ժողովրդավար երկիր, իր դատական իշխանության ձեւավորման գործընթացում տարածարջանում առաջատարներից մեկն
Իսկական կեղծված ժամացույցներ
Թուրքիայի Իզմիր քաղաքում ժամացույցների խանութներից մեկի վրա գրված է՝ Geniune Fake watches, ինչը թարգմանաբար նշանակում է՝ «Իսկական կեղծ ժամացույցներ»: Խանութի ղեկավարությունը, ըստ էության, որոշել է անկեղծ լինել, խոստովանել ժամացույցների կեղծ լինելը, միայն ավելացրել է ժամացույցների առավելությունը՝ իսկական են կեղծված դրանք: Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Թուրքիա, Իզմիր «Առավոտ» օրաթերթ 31.10.2014
Միջնաբերդը որպես կամք
Կամքը թող ձերը լինի, եղբայրնե՛ր ու քույրեր, այսօր կարծես թե ոչ մի ասելիք չունեի. մտածում էի՝ չէ՞ որ ամեն ինչ վաղուց արդեն ասված է, եւ հետո՝ ո՞ւմ եւ ի՞նչ պիտի ասես հիմա, որ տեղահանի կարդացողի սիրտը, անհանգստացնի նրան, բայց տարօրինակ մի բան. աշնանային իրիկվա մեջ մի գավաթ տաք սուրճի պատկերը շեղեց միտքս: Եվ ես պարզ
Մանվել Գրիգորյան. Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում իշխանություն է եղել, այդ ո՞ր օրվանից է ոչ իշխանություն դարձել
Մանվել Գրիգորյանի կարծիքով՝ եռյակի հանրահավաքները ազդում են սահմանի վրա «Ես ղարաբաղյան հարցի շուրջ ես չեմ մտածում, ես 25 տարի առաջ գործել եմ ու գործը փակել եմ»,- լրագրողների հետ զրույցում նշեց «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը: Անդրադառնալով ԱԺ ոչ իշխանական եռյակի հանրահավաքին՝ նա նշեց, որ այդ շարժումներն ազդում են սահմանի վրա. «Ինչպե՞ս կարող
Սեյրան Սարոյան. Բուրժուադեմոկրատական հեղափոխություն չի լինի (Տեսանյութ)
«Մեր ազգը հեղափոխական ազգ չէ» «Գագիկ Ծառուկյանին առայժմս որպես նախագահ չեմ տեսնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Նա հավելեց, որ կյանքը ցույց կտա Գագիկ Ծառուկյանը կկարողանա՞ դառնալ նախագահ, թե՞ ոչ: Հարցին, թե կարո՞ղ է բուրժուադեմոկրատական հեղափոխություն լինել, նա պատասխանեց. «Չի լինի, ոչ մի բան էլ չի լինի, մեր ազգը հեղափոխական
Դժվարամատչելի հետազոտություններ՝ անվճար բուժօգնության ակցիայի շրջանակում
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ «ԽՈՒԹ» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ ՀՀԿ Ավանի տարածքային կազմակերպության գրասենյակում նոյեմբերի 1-ին անցկացվել է առողջապահական ակցիա, որի շրջանակում կատարվել են անվճար բժշկական հետազոտություններ, բացի այդ նաև քաղաքացիներին տրվել են առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ ու դեղորայք: Նախաձեռնության հիմնական նպատակն է բնակչության սոցիալապես խոցելի խմբերին
Ի՞նչ է տղամարդկանց եւ կանանց հավասարությունը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարում թեման քննարկում են քաղաքացիական ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը եւ բլոգեր Տիգրան Քոչարյանը: Արամ Աբրահամյան.– Մեզ պե՞տք է, որ լինի գենդերային հավասարություն, գուցե պետք էլ չի դրա համար պայքարել: Զարուհի Հովհաննիսյան.- Իմ կարծիքով՝ անհրաժեշտ է, որ լինի, որովհետեւ հասարակությունը պիտի հասնի ի վերջո հարմոնիայի երկու սեռերի միջեւ, ազգերի միջեւ եւ
Փոքրիկ երաժիշտ Գրիշան կլարնետի դասերի համար ոտքով Դովեղից Նոյեմբերյան է հասնում
Նոյեմբերյանի երաժշտական դպրոցը փայտի վառարանով են ջեռուցում Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ գյուղի փոքրիկ բնակիչ Գրիշա Կիրակոսյանը շաբաթը երեք անգամ իր մայրիկի հետ անցնում է 3 կմ-ից ավելի, որ հասնի Նոյեմբերյան քաղաքի երաժշտական դպրոց՝ կլարնետի դասերին. «Դուրս ենք գալիս տնից՝ զրուցելով գալիս ենք, որ բախտներս բերի եւ մի ավտո պատահի, շուտ կհասնենք քաղաք, որ չէ, մեզ
Գագիկ Հարությունյանի պատասխանը Տեր-Պետրոսյանի քննադատությանը
«Ինձ համար ընդունելի չէ սեւի-սպիտակի հարթության վրա պարզապես կույր վեճը: Վեճը պետք է լինի առարկայական, դրանում պետք է լինեն փաստարկներ, որոնց հիման վրա պետք է հանգեն եզրակացությունների»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ սպասվող քաղաքական քննարկումներին եւ խորհրդարանական քաղաքական ուժերի որդեգրած կեցվածքին՝ ասաց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Նա դրական է գնահատում
Էրդողանը խոսել է «1915-ի իրադարձությունները ուսումնասիրելու անհրաժեշտության» մասին. Azatutyun.am
«Ազատություն». Ուրբաթ օրը Փարիզ կատարած մեկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ելույթ ունենալով Ֆրանսիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում՝ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան տասնամյակներով անարդարության է բախվում՝ կապված 1915 թվականի իրադարձությունների հետ»։ «Ցավոք, 1915 թվականի դեպքերը այդպես էլ լիարժեք չեն ուսումնասիրվել՝ գաղափարախոսական մոտեցումից և ապատեղեկատվությունից դուրս, իսկ Հայաստանը և հայկական սփյուռքը այդպես էլ չցուցաբերեցին ողջախոհություն»,- ըստ թուրքական լրատվամիջոցների՝
Մանվել Գրիգորյան. «Դիվերսանտներին պիտի բռնեին գնդակահարեին, որ դատ էլ չլիներ»
Մանվել Գրիգորյանին հետաքրքիր է, թե երեխա սպանելուց միջազգային կազմակերպությունները ինչո՞ւ երկրին չեն քննադատում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի դատարանում տեղի է ունենում Քարվաճառում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը: Հարցին, թե «Երկրապահ կամավորների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մանվել Գրիգորյանը ինչպե՞ս է գնահատում դատավարությունը, նա պատասխանեց. «Դիվերսանտներին պիտի բռնեին գնդակահարեին, որ դատ էլ չլիներ: Մարդկանց, որոնք անչափահաս երեխաներ
Ի՞նչն է փոխվել Հայաստանի մթնոլորտում հոկտեմբերի 24-ից հետո
Եվ, մասնավորաբար, իշխանության վարքագծում «Հոկտեմբերի 24-ի հանրահավաքն ավելի մարդաշատ էր, քան հոկտեմբերի 10-ինը, եւ դա ինքնին արդեն ցուցանիշ է»,- սա մթնոլորտի փոփոխության չափելիության գլխավոր ցուցանիշն է, որն «Առավոտի» հետ զրույցում մատնանշեց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը` պատասխանելով հարցին` վերջին հանրահավաքից հետո արդյոք չափելի՞ է մթնոլորտի փոփոխությունը, ինչո՞վ է դա արտահայտվել: Բանն այն է, որ երեկ տված


















































