Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանն ու Յուրի Վարդանյանը ներկա կլինեն Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին

Հունվար 29,2014 16:07

Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ներկա կլինի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը:

Aravot.am-ի տեղեկություններով, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից ձմեռային օլիմպիական մայրաքաղաք մեկնելու են երեք հոգի՝ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը, գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ ֆեդերացիաների հետ կապերի բաժնի պետ Գագիկ Բոլշիկյանը: Վերջինը մեկնում է վաղը, իսկ Գագիկ Ծառուկյանն ու Հրաչյա Ռոստոմյանը՝ ավելի ուշ, ՀՀ նախագահի հետ:

Մեր տեղեկություններով, կառավարության պաշտոնական պատվիրակության կազմում է նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ guardianlv.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031