Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր հանգանակություններ` ուղղված սիրիահայության կարիքներին

Հունվար 29,2014 17:03

Երեւան, 29 հունվարի, 2014թ.: Սիրիահայության աջակցության շրջանակներում տարեսկզբից նոր գումարներ են փոխանցվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին:

Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի հանգանակած 100 000 եվրոն Մեծի Տանն Կիլիկիո առաջնորդարանի միջոցով կուղղվի մեր սիրիահայ հայրենակիցների ամենատարբեր խնդիրների լուծմանը: Գերմանիայի տեղական մարմնի հանգանակած 35 000 եվրոն արդեն իսկ փոխանցվել է Սիրիահայության շտապ օգնության եւ վերականգնման մարմնին` սիրիաբնակ հայերին իրենց հայեցողությամբ սատարելու նպատակով: Հեռուստամարաթոն 2013-ին հավաքագրված գումարներից 15 միլիոն ՀՀ դրամ էլ կուղղվի Հայաստանում բնակվող սիրիահայ ընտանիքների տարատեսակ կարիքներին, ներառյալ ուսանողների ուսման վարձի, վիրահատությունների եւ հուղարկավորության ծախսերի փոխհատուցումը, որոնք արդեն իսկ ընթացքի մեջ են: Առողջապահական, կրթական եւ սոցիալական ծրագրերի շահառուների ընտրությունն իրականացվում է Սփյուռքի նախարարության հետ համատեղ:

«Հայաստան» համահայկական հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031