Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է Հայաստանին հետաքրքիր Ղազախստանը (Տեսանյութ). «Ա1+»

Հունվար 29,2014 17:22 Share

Հայաստանում քաղաքագետներն ու տնտեսագետները քննարկում են Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ուղերձը ղազախ ժողովրդին:
«Մենք սովորելու շատ բան ունենք ղազախներից»,- ասում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Թաթուլ Մանասերյանն ուղերձի տնտեսական հատվածը ներկայացնողներից է։ Զեկուցողին դուր է եկել անձի պաշտամունք ունեցող երկրի նախագահ Նազարբաեւի ուղերձը։ Բայց այնտեղ Հայաստանի մասին խոսք չկա։

Այդ դեպքում ինչո՞վ է Հայաստանին հետաքրքիր Ղազախստանի անփոփոխ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի երկիրը։ Թաթուլ Մանասերյանը հիշում է խոպանի յուրացումը։ Քաղաքագետ Արամ Սաֆարյանը մանրամասնում է՝ հսկայական աշխատուժի երկիր է, եւ նկատում է՝ այսօր արդեն Ղազախստանը դրական է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա, թեպետ այնտեղից ոչ նավթ ենք ներկրում, ոչ էլ գազ. «Ղազախստանը երրորդ երկիրն է Ռուսաստանից ու Ուկրաինայից հետո, որը Հայաստանի հանրությանը ամենաշատ տրանսֆերտ ուղարկող երկիրն է»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել