Օրվա լրահոսը

Երբ թշնամին կրակում է, Բերդավանում շեփորն ավելի բարձր է հնչում

«Հենց կրակում են՝ մենք շեփորն ավելի բարձր ենք հնչեցնում»,- ասաց Բերդավանի երաժշտական դպրոցի տնօրեն Մարինե Նաֆիդյանը: Նա հպարտությամբ նշելով իրենց դպրոցի աշակերտների առաջադիմությունը, ներկայացրեց նաեւ մի շարք խնդիրներ, որոնք առկա են դպրոցում՝ սկսած շենքային ոչ բարվոք պայմաններից մինչեւ աշխատավարձի խնդիրները: Խնդիրները եւ առաջարկությունները լսեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որն այսօր Տավուշի մարզում էր աշխատանքային շրջայցով:

Սրահի այցելուներին չի՞ խանգարում

Աբովյան քաղաքում գտնվող հարսանեկան զգեստների այս սրահի համար ամենեւին նշանակություն չունի, թե սրահի վերեւի հարեւանն ինչ լվացք է կախում իր գլխավերեւում: Այս ցուցադրությունը, սակայն, չի՞ խանգարում սրահի այցելուների տոնական տրամադրությանը: Լուսանկարը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ «Առավոտ» օրաթերթ 30.10.2014

Եվրասիական տնտեսական միությունը նոր լրջագույն հնարավորություններ է բացում անդամ պետությունների համար. Հ. Նաղդալյան

Երեկ տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստը, որը հոկտեմբերի 10-ի ԵՏՄ-ին միանալու փաստաթղթի ստորագրումից հետո, ըստ էության , առաջին պաշտոնական, նման բարձր մակարդակով քննարկումն էր ԵՏՄ անդամակցության հեռանկարների շուրջ: Ընթացիկ աշխատանքների շուրջ զրուցեցինք ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:

Գյուղնախարար. «Սերմով ապահովված ենք»

«Մենք, կարելի է ասել` սերմով ապահովված ենք, ուղղակի պետք է ապահովենք բարձրորակ սերմացուի ներկրումը հանրապետությունում: Ոչ մի երկիր թույլ չի տալիս, որ իր սուպերէլիտար սերմը երկրից դուրս գա, բայց մենք պայմանավորվածություն ունենք, որ ներկրենք այդ սերմը»,-այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Սերմնաբուծության ծրագրերի մասին հետաքրքրվել էր ՀՀԿ

ՀՀԿ-ական պատգամավորի կոչը` Իշխան Զաքարյանի բացահայտումների վերաբերյալ

«Պարոն Սաֆարյան, ես կուզենայի, որ ուշադրություն դարձնենք երկու-երեք շաբաթ առաջ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության արդյունքներին… Մեկ ժամ լսելուց հետո ես հիասթափված դուրս եկա»,-ԱԺ Գյուղատնտեսական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը: Իբրեւ իշխանության ներկայացուցիչ, ՀՀԿ-ական պատգամավորը կոչով դիմեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին՝ հետևել

Ոստիկանությունը պարզել է սպանությունը կատարողի ինքնությունը. նրան հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են

Ինչպես տեղեկացրել էինք՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի «Շիրակշին» կոչվող տարածքի տնակներից մեկից հիվանդանոց են տեղափոխել նշված տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Արտյոմ Ադանալյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 30-ին պարզվել է, որ հոկտեմբերի

Կներկայացվի Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» գիրքը

Նոյեմբերի 6 -ին «Անակնկալ հինգշաբթին» կներկայացնի Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» գիրքը: Զեղչված գինը՝ 3770 դրամ Մշտական գինը՝ 4950 դրամ Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպի իրադարձությունները ծավալվում են 1930-ական թվականների վերջին, երբ մոտալուտ համաշխարհային պատերազմի տագնապը մեծ ազդեցություն է թողնում մարդկանց կեցության եւ հոգեբանության վրա: Պատերազմի հավանականության ու խաղաղության փափագի հակադիր զգացողությունների մեջ սկիզբ է առնում

Ադրբեջանը փորձում է դադարեցնել «Մաստեր քարտի» գործունեությունը Ղարաբաղում

Այն բանից հետո, երբ «Մաստեր քարտ» միջազգային վճարային համակարգի կայքում Ստեփանակերտն ու Շուշին տեղ էին գտել Հայաստանի բաժնում, Բաքուն սկսել է պահանջել, որ ընկերությունը դադարեցնի իր ծառայությունները Ղարաբաղում: Ադրբեջանի և ԱՄՆ-ի ադրբեջանական սփյուռքի արշավի արդյունքում «Մաստեր քարտը» տեղի տվեց ու Հայաստանի բաժնից հանեց վերը նշված քաղաքները: Սակայն դա չի գոհացրել ԼՂՀ հարևաններին, քանի որ կայքում

Մեսրոպագիր. Ժամանակակից լրագրային խայծեր

Մեդիակրթության անհրաժեշտության մասին Մի քանի օր առաջ լրատվական բոլոր գործակալություններն ու ԶԼՄ-ները հաղորդեցին Արեգակի վրա հերթական մագնիսական բռնկման վերաբերյալ: Ավելորդ է ասել, որ նման լուրերը, բերնեբերան անցնելով, ահագնացնում են այդ երեւույթի հետեւանքների մասին հրապարակումները: Մարդիկ սկսում են տարածել, թե համակարգիչները կանջատվեն, թե հիվանդների վիճակը կվատանա, սրտայինները պիտի զգույշ լինեն եւ այլն: Սակայն այն, ինչ արեց

Լյովա Խաչատրյանն առաջարկում է ԾԻԳ-երը «վերացնել»

Այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը նկատեց, որ գյուղատնտեսության համար նախատեսված հատկացումների մասով աճ չկա, չկա նաև գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորման աճ: Մինչդեռ, բյուջետային քննարկումների առաջին օրը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, հիշեցնենք, փաստել էր գյուղատնտեսությանը վարկավորման տոկոսադրույքները սուբսիդավորելու մասին: «Միգուցե մտածենք ռեալ սեկտորին օգնություն տալու համար ծախսերը կրճատել: Օրինակ

Քյոսայանն «իդիոտիզմ» է անվանել Դոնեցկում լրագրողի հանդերձներով կրակած դերասանի դեմ մամուլի արշավը. Росбалт

Հայազգի ռեժիսոր Տիգրան Քյոսայանը «իդիոտիզմ» և «բարդակ» է անվանել դերասան Միխայիլ Պորեչենկովի շուրջ առաջացած աղմուկը: Պորեչենկովն ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, որ նա՝ «Պրեսա» (մամուլ) տարբերանշանով սաղավարտը գլխին, Դոնեցկում գնդացրից կրակ է արձակում ենթադրաբար ուկրաինական դիրքերի վրա, հայտնում է «Ռոսբալտ»-ը: «Միշա Պորեչենկովն հիմարություն է արել: Բայց ավելի մեծ

Փանիկ գյուղի 276 դռներ փակել ու տեղափոխվել են Վլադիվոստոկ, Կամչատկա (Տեսանյութ)

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունները կիսեց Փանիկ գյուղի բնակիչ Կորյուն Ավագյանը, որը երեկ եկել էր մասնակցելու իրենց հարևան գյուղի` Արթիկի տարածաշրջանի Անուշավան համայնքի մատուռի վերաբացման ու օծման արարողությանը: «Գյուղական կյանքը շատ է բարդացել հիմա, եթե խոպան գնալը չլինի, կողքի բոլոր գյուղերը լրիվ մարած են: Փանիկից 60-70 տնտեսություն միայն Կամչատկայում են ապրում, ունենք մարդիկ

Թաթուլ Մանասերյանն ընդգծեց միջազգային նոր տնտեսակարգի ստեղծման անհրաժեշտությունը

ԱՄՆ-ի հեղինակավոր Քանզասի համալսարանի հրավերով հոկտեմբերի 30-ին “Եվրասիական տնտեսական միության տնտեսական և քաղաքական մարտահրավերները” թեմայով հրապարակային դասախոսությամբ հանդես եկավ “Այլընտրանք” հետազոտական կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նա անդրադարձավ գլոբալ ֆինանսական ճգնաժամին հաջորդած ժամանակահատվածում տեղ գտած տարածաշրջանային և գլոբալ զարգացումներին, ինչպես նաև երկբևեռ աշխարհից` միաբևեռ, միաբևեռից` բազմաբևեռ աշխարհին անցման աշխարհաքաղաքական իրողություններին: Այս համատեքստում բանախոսն ընդգծեց միջազգային

ԵՏՄ-ն, ամուսնացնելու երեխան եւ խաբված պատգամավորը

Գյուղմթերքների արտահանման համար ի՞նչ աջակցություն է նախատեսվում, հաշվի առնելով, որ եկող տարվա հունվարի մեկից մենք պատրաստվում ենք անդամակցել ԵՏՄ-ին: Այսօր խորհրդարանում 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը: Ըստ պատգամավորի, բյուջեի նախագծում նման հատկացումներ չեն երեւում: Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ հանձնաժողովների քննարկման ժամանակ արդեն մի քանի

Եռյակն իջեցնո՞ւմ է «նշաձողը»

Ամբողջական իշխանափոխությունը տեղը զիջում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին «Արտահերթ նախագահական ընտրությունների պահանջ դեռ Րաֆֆի Հովհաննիսյանն էր դրել, բայց տեսանք, որ ոչինչ էլ չեղավ: Մինչ այդ ասում էին՝ ամբողջական իշխանափոխություն, հիմա` արտահերթ խորհրդարանական… Իրենք չունեն վերջնական, միասնական գործողությունների պլան»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով եռյակի առաջ քաշած նոր` արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Արձագանք. Վրեժ Աթաբեկյանը խոսում է, իսկ ջուրը՝ հոսում

Ի պատասխան «Առավոտ»-ի ս.թ. հոկտեմբերի 28-ի «Հայաստանի քաղաքացին դիմել է Ֆրանսիայի դեսպանին, գիտակցելով՝ «արտառոց է» հրապարակման՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ հարկ է համարում օրաթերթի խմբագրությանը ներկայացնել հետեւյալ պարզաբանումը: Իրոք, Վրեժ Աթաբեկյանն աշխատել է «Երեւան Ջուր» ընկերությունում, որպես խմելու ջրի բանվոր: Բայց ոչ միայնակ: «Արեւելք» շահագործման տնօրինության «Շենգավիթ» տեղամասում այդ ընթացքում նույնաբնույթ խնդիրների լուծման վրա համատեղ աշխատել

«Ոստիկանությունը խեղաթյուրում է փաստերը». Փաստաբան

Այսօր Վարչական դատարանում տեղի ունեցավ Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին վարչական պատասխանատվության ենթարկելու ոստիկանության հայցով դատական վերջին նիստը: «Բոլոր ապացույցները կան, որ ոստիկանների գործողությունները եղել են ոչ իրավաչափ: Նրանք անհարկի միջամտել են ակցիայի մասնակիցների գործողություններին»,- պնդում էր Կիվիրյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը: Ըստ նրա, դատաքննության ժամանակ ոստիկանության ներկայացուցիչ Կարեն Մովսիսյանն էլ հաստատեց, որ ակցիայի ընթացքում

Ինչո՞ւ են դիվերսանտներն իրենց հետ Ադրբեջանի դրոշներ բերել. «Արցախպրես»

Ստեփանակերտում՝ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Անատոլի Թադևոսյանի նախագահությամբ շարունակվում է հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը։ Երեկ կայացած դատական նիստում դատավոր Անատոլի Թադևոսյանի այն հարցին, թե նախաքննությանը տված ցուցմունքների ժամանակ արդյո՞ք նրանց նկատմամբ ճնշում է գործադրվել, Գուլիևը

Գետնանցումի «օրենքներին» ընդունում են 10 հազար դրամով

Գետնանցումում առանց ՀԴՄ-ի աշխատելու համար տարածքի նայողին 10 հազար դրա՞մ են տալիս Մեր երկրում ով ում վրա կարողանում է՝ իշխանություն է «բանեցնում», կամ էլ միշտ արդիական է մնում՝ «ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» թեւավոր խոսքը: Մի այդպիսի պատմության մեջ է հայտնվել քաղաքացի Ռոզա Մինասյանը: «Ինձ ահաբեկում են, անվայել խոսքեր ասում, մի բան էլ

Մետրոպոլիտենի նախկին աշխատակիցների դատական նիստը հետաձգվեց

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պետք է տեղի ունենար «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի» նախկին աշխատակիցների գործով դատական նիստը, սակայն հետաձգվեց: Պատասխանող կողմը չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ հիվանդ է, ջերմություն ունի: Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 12-ին, ժամը 11:05-ին: Հիշեցնենք՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի արդեն նախկին աշխատակիցներ Գագիկ Գալստյանը, Սեւակ Հովհաննիսյանը

Սքրինինգը թույլ կտա հայտնաբերված քաղցկեղի դեպքերը կանխել. «Ա1+»

«Հայաստանում էբոլա վիրուսի դեպք, ճիշտ է, չի հայտնաբերվել, բայց չենք էլ կարող այն բացառել»,-հայտնել է Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը՝ «Ա1+»-ի հետ զրույցում։ «Իրականացվում է ուժեղ հսկողություն, որպեսզի երկիր մուտք չգործեն նման վարակի կասկածանքով անձինք»,-նշել է նախարարի տեղակալը։ «Ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և կանխարգելում» խորագրով համաժողովի ընթացքում քննարկվել է հարցը, որ մեր երկրում մահացությունների

Հայը եւ սերը. Ո՞վ է սիրում հային

Պարզապես մահն է մեզ սիրահարվել… Պարույր Սևակ Այն կանանց փոփոխամտությունը, որոնց սիրել եմ ես, հավասար է եղել միայն ինձ սիրող կանանց դժոխային հաստատամտությանը: Բերնարդ Շոու Եթե հայը, կարելի է ասել, ոչ մեկին էլ չի սիրում, կամ սիրում է խաշ, ապա ո՞վ է նրան սիրում: Կանա՞յք: Ոչ: Հայ տղամարդիկ շրջապատված են հայ կանանցով, իսկ հայ կինը,

Աշոտ Մելիքյան. «2013 թվականի երրորդ եռամսյակի համեմատ՝ լրատվամիջոցների նկատմամբ ֆիզիկական բռնությունների թիվը մեկով աճել է»

2014 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն արձանագրել է լրագրողների եւ լրատվամիջոցների ճնշման ութ դեպք

Երեքուկեսամյա երեխայի մահվան գործով մայրը դիմել է գլխավոր դատախազին

Նարինե Հայրոյանի երեխան՝ Սառան, ծնվել էր սրտի բնածին արատով եւ ինչպես «Առավոտին» պատմում է մայրը՝ ծնված օրվանից գտնվել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բժիշկների հսկողության տակ: Չնայած սրտի արատին, երեխան եղել է ֆիզիկապես առողջ, գանգատներ չի ունեցել, շնչարգելության խնդիրներ չի ունեցել, ազատ խոսել է հայերեն եւ անգլերեն: Մեկ տարի առաջ այս օրը վիրահատություն է կատարվել, որը

Գողացված քարտով բանկոմատից կանխիկացրել է զգալի գումար. որոնվում է լուսանկարում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի աշխատասենյակից գողություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում` պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ 2014թ. սեպտեմբերի 3-ին` անհայտն անձն ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ «Կուրորտաբանություն և ֆիզիկական բժշկություն» գիտահետազոտական ինստիտուտի ֆիզիոթերապիայի բաժանմունքի թիվ 111

Աշոտ Մելիքյան. «Ա1+»-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած պետական ծառայողը պետք է պատասխանատվության ենթարկվի»

Աշոտ Մելիքյանի կարծիքով՝ անպատժելիության մթնոլորտն է, որ այդպիսի հանցագործություններ է ծնում

Ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր ընտրվեց Գագիկ Գալստյանը

Հոկտեմբերի 31-ին սահմանված կարգով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում` փակ գաղտնի քվեարկությամբ միաձայն համալսարանի ռեկտոր ընտրվեց Շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Շաղաբեգի Գալստյանը: Շնորհավորելով նորընտիր ռեկտորին Երևանի քաղաքապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տարոն Մարգարյանը վստահեցրեց. «Մենք համալսարանի կողքին ենք և միշտ պատրաստ ենք աջակցել

Դատապարտյալը հացադուլ հայտարարեց

Պայմանական վաղաժամկետ ազատման հետ կապված երրորդ անգամ է մերժվել արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Խաչատուր Առաքելյանի դիմումը: Նրան մնացել է իր պատիժը կրելու համար 11 ամիս ժամանակ: Դատապարտյալը քիչ առաջ հացադուլ է հայտարարել, որն ուղղված է հանձնաժողովի դեմ, որն առանց պատճառաբանելու, հիմնավորելու կայացրել է նման որոշում: Հացադուլն անժամկետ է:

Այսօր շահն ամենուր է

Սույն նյութում կփորձենք զուգահեռներ անցկացնել նախկին՝ խորհրդային Հայաստանում եւ նորանկախ Հայաստանի Հանրապետությունում մարդկային հարաբերությունների վրա շահի ունեցած ազդեցությունների զուգահեռականները, ինչպես նաեւ կներկայացնենք վերջին մի քանի տարիներին երկրում առկա մարդկային հարաբերությունների իրական վիճակը, դրա վրա՝ որպես ազդող գործոն դիտարկելով շահ կոչվածը: Կարծում եմ, բոլորը համաձայն կլինեն այն մոտեցման հետ, որ շահ կոչվածն ի հայտ է եկել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031