Օրվա լրահոսը
«Բա գոնե բանակի օրով մեզ մի հատ պսակ չտա՞ն, ասեն՝ տարեք ձեր երեխեքի շիրիմներին դրեք». Որդեկորույս ծնողներ. medialab.am
Հայոց Բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ, բանակում խաղաղ պայմաններում որդեկորույս ծնողները, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն իրենց անտեսված զգում: Անահիտ Փիլոյանի որդին զոհվել է 1997 թվականին՝ Հորադիզում: «Յոթ ամսվա ծառայող էր, 18 տարեկանում զորակոչվեց, զոհվեց: Հիմա ես վատառողջ եմ, չեմ աշխատում, տանը նստած ենք, երկու կոպեկ թոշակ ենք ստանում, չի բավարարում մենակ կոմունալ վարձերը մուծելուն»,- «Մեդիալաբին» ասում
Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Հայրենիքի անկախությունն ունենալն ամենքիս համար մեծագույն պարգև է և պատիվ…»
Քահանաները զինվորներին ու հրամանատարական կազմին փոխանցեցին Տ. Նավասարդ Սրբազանի շնորհավորանքի ու օրհնության խոսքը
Ստեփան Գրիգորյան. «Ֆրանսիան գիտի, որ Թուրքիան սկսում է պատրաստվել այն իրողությանը, որ պետք է ճանաչի ցեղասպանությունը»
Վերջին 22 տարիների ընթացքում առաջին անգամ Ֆրանսիայի ղեկավարը պաշտոնական այցով այցելել է Անկարա: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Անկարայում Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Նա հայտարարել է, որ «Նման իրադարձությունները հիշել միշտ էլ հիվանդագին է, բայց պարտադիր», եւ շարունակելով խոսքը՝ հայտնել, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք կընդունի: Aravot.am-ի հարցին, թե
Հայոց ցեղասպանությունը Օլանդ – Գյուլ բանակցությունների առանցքային թեմաներից էր. «Ազատություն» ռադիոկայան
«Պատմական իրադարձությունների քողազերծումը ցավոտ պրոցես է, բայց դա պետք է արվի», – Անկարայում հայտարարեց Ֆրանսիայի նախագահը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Հայոց ցեղասպանությունն ու դրա միջազգային ճանաչումը դարձան երկուշաբթի օրը Անկարայում Աբդուլա Գյուլի և պետական այցով Թուրքիա ժամանած Ֆրանսուա Օլանդի բանակցությունների առանցքային թեմաներից մեկը: Մի քանի ժամ տևած առանձնազրույցի ավարտին «Չանկայա» պալատում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Օլանդը
Ձախ ուժերը միավորվում են՝ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար
Օրերս Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ) հաղորդագրություն էր տարածել , որում ասվում էր, որ ՍԴՀԿ-ն ու ՀԴԿ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել Ձախ ուժերի ստեղծման հարցում: Հաղորդագրության մեջ ասված էր, որ երկու կուսակցությունների ղեկավարները՝ ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, հանդիպել եւ քննարկել են երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, պայմանավորվել Ձախ
Հայկական բանակի օրվա առիթով կոտրված ադրբեջանական կայքերի ցանկը. banman.am
Հայկական բանակի օրվա առիթով հարձակումը հետաքրքիր է նրանով, որ հայտնվել է նոր հաքերային խումբ՝ Մոնթեի կիբեր բանակը: Բացի դրանից հարձակման է ենթարկվել Ադրբեջանիկրթության նախարարությանը պատկանող կայք։ Դե, նաեւ Մրեի եւ Հերմինեի կիրառումը հակառակորդի վրա շատ դաժան է, մեր ազգին սենց դաժանությունները հարիր չեն։ MONTE MELKONIAN CYBER ARMY https://virtuoz.az/index.php?lang=ru&table=pages&id=10 https://mep-engineering.net/?id=145&lang=1 Mirrors` 1 2 Armenian Cyber Army https://bakuemlak.az/bakuemlak.az/img/aca.html
Սայաթ-Նովայի բնակիչները դիմել են դատարան. «Ա1+»
Սայաթ- Նովա 10-12 շենքերի բնակիչները հույս ունեն, որ գոնե դատարանում կհասնեն հաջողության։ Արդեն 8 ամսից ավելի է՝ շենքի բակում լարված իրավիճակ է։ Շենքի բակի նախկին կաթսայատան տեղում «Լարկո գրուպ» ընկերությունը մտադիր է բազմաֆունկցիոնալ շենք կառուցել։ Բնակիչների ներկայացուցիչ Ալբերտ Կանդանյանը պնդում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է անօրինական փորձագիտական եզրակացությունների հիմքի վրա եւ չի համապատասխանում քաղաքաշինության
Սամվել Բալասանյանը խոստանում է կրկնվելու դեպքում իր մեթոդներով պատժել Սպարտակ Ղուկասյանին
Այսօր լրագրողները Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հիշեցրեցին, որ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, նույն սցենարով մեկ անգամ ևս`ՏԻՄ ընտրությունների նախաշեմին եկել էր իր տան վրա: Գյումրու քաղաքապետը նախազգուշացրեց, որ եթե այս անգամ էլ իրավապահները նորմալ չզբաղվեն այս գործով և էլի կրկնվեն Սպարտակի նման այցերը, ապա ինքը կպատժի նրան: Իսկ թե ինչ մեթոդներով, պարոն
Արվեստասեր հանրությունը վերջին հրաժեշտը կտա Արամ Ղարաբեկյանին
Հունվարի 23-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Արամ Ղարաբեկյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 29-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ նույն օրը` Երևանի քաղաքային պանթեոնում: Կառավարական հանձնաժողով
Արտավազդ Սահակյանը կպցրել է 25-ամյա Կարոյի վերելակի տակ մնացած ու կտրված ձեռքը
Կարո Սիմոնյանը հիվանդանոց է տեղափոխվել կտրված ձեռքով ու շոկային վիճակում
Հայ Ազգային Կոնգրեսը ցավով ու ափսոսանքով արձանագրում է, որ ներկա ռեժիմի պայմաններում բանակը ներքաշվել է քաղաքականության մեջ
Հայաստանի բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բանակի ողջ անձնակազմին, զինվորներին, սպաներին, ազատամարտիկներին, նախկին զինծառայողներին, ողջ ժողովրդին։ Հայկական բանկը ստեղծվեց ոչ թե խաղաղ պայմաններում, այլ փաստացի պատերազմական թոհուբոհում, նորանկախ հանրապետության ամենախնդրառատ ու ծանր շրջանում։ Դեռեւս 1990 թվականից, «Հայաստանի անկախության մասին հռչակագրի» համապատասխան դրույթների հետեւողական իրականացմամբ, բանակի ստեղծման համար արդեն իսկ կատարվել էին
Սամվել Բալասանյանը`իր տան մոտ հնչած սպառնալիքների ու Վլադիմիր Գասպարյանի` իրեն արած դիտողության մասին (Տեսանյութ)
Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքում նշվեց հայոց բանակի 22-ամյակը, որին մասնակցում էր ինչպես Շիրակի մարզի նորանշանակ ոստիկանապետ, գնդապետ Վարդան Նադարյանը, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս երկու պաշտոնյաները լրագրողներին որոշակի պարզաբանումներ ներկայացրեցին Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ կատարված միջադեպի ու այդ փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին: Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ
Հրդեհ Այգեստան փողոցում
Հունվարի 28-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Այգտեստան 11 փողոցի առաջին նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ԱԻՆ
Հայ պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից դատապարտեց ՄԻԵԴ-ի՝ Փերինչեքին արդարացնելու որոշումը
Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը բարձրացրեց Թուրքիայի Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին արդարացնելու հարցը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտող Փերինչեքին արդարացնելու որոշում էր ընդունել: ՄԻԵԴ որոշումը Արփինե Հովհաննիսյանը «վիճելի» համարեց ու ասաց. «Այս որոշման ընդունումը լուրջ մտահոգության առարկա է ոչ միայն Հայաստանի, այլև,
Интерфакс. Ուկրաինայում բախումների պատճառ դարձած օրենքը չեղյալ հայտարարվեց
Ուկրաինայի խորհրդարանը արտահերթ նիստում չեղյալ է հայտարարել 9 օրենք, որոնք ընդունվել են հունվարի 16-ին, այդ թվում՝ զանգվածային ցույցերի ժամանակ խախտումների համար պատասխանատվությունը խստացնելու մասին օրենքը: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Օրենքները չեղյալ համարելուն 412 գրանցված պատգամավորներից կողմ է քվեարկել 361-ը: Ռադայի պատգամավորները քվեարկեցին առճակատման պատճառ դարձած օրենքը չեղյալ հայտարարելու օգտին. այդ օրենքով քրեական պատասխանատվությունից ազատվում էին
Նոր մանրամասներ. Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին լոմով է կռիվ գնացել
Գորիսի 1992- 1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը նոր մանրամասներ է ներկայացնում հունվարի 22-ին լույս 23-ի գիշերը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդու եւ Գորիսում «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակցի միջադեպի մասին: «Լիսկայի եղբորորդի, թմրամոլ Մայիս Խաչատրյանն իր ազգական Յուրա Մանուչարյանի հետ հարձակվել է «Ֆլեշ» ընկերությանը պատկանող բենզալցակայանի աշխատակից Վիտալիկ Մեսրոպյանի վրա, մետաղյա
Ադրբեջանցի պատվիրակը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին
Այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նաիրա Զոհրաբյանի ելույթից հետո ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարել է, որ ինքը չի պատրաստվում պատասխանել հայ պատգամավորի՝ Ադրբեջանի հանդեպ ատելությամբ եւ չարությամբ լցված ելույթին, պնդելով, թե հայ պատգամավոր Զոհրաբյանը մշտապես խեղաթյուրում է փաստերը։ Սակայն, դա չի խանգարել ադրբեջանցի պատվիրակին ԵԽԽՎ ամբիոնից հայտարարել, որ հայերը «տեռորիստներ ու ջարդարարներ են» եւ
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորում ենք ՀՀ քաղաքացիներին եւ նրանց ընտանիքներին, ովքեր ծառայում են զինված ուժերում եւ դժվարին զոհողությունների գնով պաշտպանում մեր երկրի անկախությունն ու սահմանները։ Մաղթում ենք նրանց խաղաղություն, անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ հայրենի տուն։ Բանակի կազմավորման տարեդարձի առթիվ ամփոփելով անցած տարին, հերթական անգամ արձանագրում ենք, որ բանակի ղեկավարությունը այդպես էլ կամք չի դրսեւորում`
«Ժառանգության» շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ
Հայրենիքի անկախացմամբ ծնունդ առած, պատերազմի բովով անցած եւ պանծալի հաղթանակներ կերտած Հայոց բանակը այսօր բոլորում է հիմնադրման 22 տարին: Առկա բոլոր խնդիրներով, անգամ անընդունելի եւ հաղթահարման ենթակա երեւույթներով հանդերձ, մեր զինված ուժերը պատվով կատարում են հայրենի սահմանների պաշտպանի առաքելությունը եւ արժանիորեն հանդիսանում են հպարտության աղբյուր Հայաստանի ու Արցախի բոլոր քաղաքացիների համար: Օրերս ազգային բանակի հաղթական
Սևանում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս. Մ-1 30-40կմ – ի հատվածում մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28–ին` ժամը 15.30–ի դրությամբ , Աշոցքի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Կոտայքի, Հրազդանի, Գորիսի, Գավառի, Վայքի, Մարալիկի տարածաշրջաններում ձյուն է տեղում, Սևանում, Սիսիանում և Ախուրյանում թույլ ձյուն է գալիս, Մ-1 30-40կմ – ի հատվածում մառախուղ է: Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում քամի է, մերկասառույց՝ ճանապարհը բաց է: Արթիկ-Ալագյազ և Արթիկ
Խաչատուր Սուքիասյան. Այլընտրանքային էներգետիկա և էներգախնայողություն` ՀՀ համար ռազմավարական խնդիր
ԱԺ նախկին պատգամավոր, հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանը facebook-յանիր էջում էներգախնայողության վերաբերյալ ծավալուն գրառում է կատարել, որը մեջբերում ենք ստորև. «Հայաստան ներկրվող գազի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի գինը նորից զգալի թանկացավ: Բնականաբար, կբարձրանան նաև (արդեն բարձրանում են) մի շարք ապրանքների և ծառայությունների գները. մի խոսքով, ինչպես ասում են, «կյանքը նորից թանկանում է»: Այստեղ կանգ չեմ առնի գազի
Արմինե Հովակիմյան. «Ես ուզում էի ապացուցել բոլորին, որ կինը ևս կարող է ծառայել բանակում»
ՀՀ զինված ուժերում պայմանագրային զինծառայող Արմինե Հովակիմյանը ծնողներին ստել էր, թե ինքը բանակում համակարգչային բաժնում է աշխատում, սակայն տնից հաճախակի բացակայությունների ու մի շարք այլ խնդիրների պատճառներով այլևս հնարավոր չէր թաքցնել իրողությունը: Եվ նա ծնողներին խոստովանում է ճշմարտությունը, որը հալած յուղի պես չի ընդունվում. «Սկզբում ծնողներս խնդրեցին ինձ հրաժարվել ծառայությունից, որովհետև ես արդեն ունեի մասնագիտություն
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Զարգացման ծրագրի, Բնակչության հիմնադրամի և ծրագրային ծառայությունների գրասենյակի գործադիր խորհրդի անդամ
Նյու Յորքում այս օրերին ընթացող ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), բնակչության հիմնադրամի և Ծրագրերի իրականացման գրասենյակի գործադիր խորհրդի 2014թ. նստաշրջանի ընթացքում Հայաստանը 3 տարով` 2014-2016թթ ընտրվել է գործադիր խորհրդի անդամ: Ելույթ ունենալով հունվարի 27-ի նիստին՝ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը որպես գործադիր խորհրդի նորընտիր անդամ հայտնեց Հայաստանի լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, բնակչության հիմնադրամին
ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց Մագնիտսկու գործի վերաբերյալ
Ուզում եմ, որ հաշվի առնեք, որ մարդը մահկանացու է և մարդիկ մահանում են ոչ միայն բանտում, այլև հանգստյան գոտում: Ուստի անհիմն է մեղադրել Ռուսաստանին, թե Մագնիտսկու մահվան մեղավորը ՌԴ իշխանություններն են:
Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի Խորհրդին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի հարթակի վերածելու դեմ
Այսօր Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի առաջին նիստում ելույթ է ունեցել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ովկոչ է արել Եվրոպայի Խորհրդին կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանի կողմից միջազգային կառույցները քաղաքական կոռուպցիայի հարթակի վերածելու դեմ։ Հարգելի գործընկերներ Կարծում եմ, կհամաձայնեք ինձ հետ, որ ժամանակն է փոփոխություն կատարել քաղաքագիտական մտքում եւ ադրբեջանական խավիարը այսուհետ համարել քաղաքական լուրջ գործոն։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահին
Հունվարի 26-ին Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում մատուցված Ս. Պատարագին ներկա գտնվեցին այս օրերին Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ փոխնախագահ Սինան Սինանյանը: Հունվարի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին և տիկին
Աստվածատուր Պետրոսյան. «Չենք կարող բավարարված զգալ մեզ, երբ Վոլոդյա Ավետիսյանը անազատության մեջ է»
«Զգալով վտանգը, անհրաժեշտություն եղավ ստեղծել հայոց բանակը: Ձեռք բերեցինք ազատություն եւ հասկացանք, որ մեր բանակը կանոնավոր է: Կռիվների բոհով անցանք: Երկրապահը կրծքով պաշտպանեց հայրենիքը, գալիս էին նրանք, ովքեր գիտեին, թե ով է Հայկը ու ինչ ունենք մենք Բելի դեմ: Բանակը կազմավորված բնույթ ստացավ: Հետո հրավիրվեցին մեր սպաները, որոնք իրենց թիկունքին առան բանակաշինության բեռը»,- այսօր
Интерфакс. Ազարովի հրաժարականը հենց այնպես չէ. Կլիչկո
Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, մեկնաբանելով վարչապետ Միկոլա Ազարովի հրաժարականն՝ ասել է, որ նա արել է դա, որպեսզի «պահպանի իր բարի համբավը»: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: «Այսօրվա օրակարգում դրված է կառավարության հրաժարականը և կառավարության պատասխանատվության հարցը: Ես վստահ եմ, որ սա (հրաժարականի դիմումը) հենց այնպես չէ: Նա գիտի, որ այս ամենն արել է, բարի
Բանակի օրվա առթիվ մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ արժանացել են ՀՀ պետական բարձր պարգևների
Բանակի օրվա առթիվ, Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության և անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար, Արցախի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ ս. թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձը փոքրաթիվ ուժերով կասեցրած և հակառակորդին հետ մղած զորամասի զինծառայողները
Ուկրաինայի հայ համայնքը պահանջում է պատժել Նիգոյանի մահվան մեղավորներին. «Ազատություն» ռադիոկայան
Մարդիկ, ովքեր մեղավոր են ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի մահվան համար, պետք է պատժվեն, բայց դա անհրաժեշտ է անել բացառապես իրավական դաշտում: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, այդ մասին երեկ Ուկրաինայի բոլոր հայկական համայնքների ղեկավարների արտահերթ ժողովի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը: «Մեզ համար բացարձակապես նշանակություն չունի, թե ով է դա արել: Մենք չունենք մեկ կամ