Օրվա լրահոսը
Շավարշ Քոչարյանը՝ ՌԴ-ի զենքի վաճառքի մասին. «Ադրբեջանցիների ատամները ջարդեցին մեր զորակոչիկները»
Այսօր լրագրողների հետ զրույցում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը խոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության մասին: Այժմ խոսվում է 5 մլրդ-ի հասնող զենքի նոր խմբաքանակի վաճառքի մասին: Այդ առնչությամբ Շավարշ Քոչարյանն ասաց. «ՌԴ-ն վաճառում է իր զենքը տարբեր գներով եւ ոչ միայն Ադրբեջանին: Եկեք ճիշտ հասկանանք, սա եղել է մեր բանակցային սեղանի վրա այդ խնդիրը: Բայց խնդիրը
ՀՀ առողջապահության նախարարություն. «Բուժաշխատողներին հորդորում ենք չենթարկվել սադրանքների և մասնագիտական պարտականություններն իրականացնել անվերապահ ու լիարժեք»
ՀՀ առողջապահության նախարարությունը մեծ վրդովմունքով տեղեկացավ, որ Գյումրիում հերթական անգամ բռնություն է կիրառվել շտապօգնության աշխատակիցների նկատմամբ։ Կանչը ստանալուն պես բուժաշխատողները հասել են նշված վայր, սակայն վիրավորված 25-ամյա երիտասարդն արդեն մահացած է եղել։ Սպանված տղայի ընկերն առանց որևէ պատճառաբանության հարձակվել է շտապ բուժօգնության բուժքրոջ և վարորդի վրա, ծեծել նրանց և վնասել մեքենան: Իսկ սպանվածի հայրը, հայհոյելով
Սամվել Ֆարմանյանը Վահան Բաբայանին հրապարակավ անգրագետ անվանեց
Այսօր ԱԺ-ում արտգործնախարարությանը 2015-ի բյուջեի նախագծով նախատեսված ծրագրերի քննարկման ժամանակ աղքատ երկրում նոր մեքենաներ գնելու եւ նախարարության ծախսերն ավելացնելու հետ կապված բանավեճ եղավ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանի եւ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի միջեւ: Ավելի ուշ այդ բանավեճին արձագանքեց ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը Վահան Բաբայանին նետեց. «Երբ բյուջետային քննարկումների ժամանակ այստեղ ամպագոռգոռ հայտարարություններ են արվում,
Կրթության գերազանցության ազգային ծրագիրը՝ ՀՀ ԿԳ նախարարին կից կոլեգիայի նիստում
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը, որը վարել է կոլեգիայի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի ներկայացում և ավագ դպրոցներում կրթության ֆինանսավորման և ֆինանսական արդյունավետության մոնիթորինգի արդյունքների ներկայացում: Նիստի սկզբում նախարար Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ կոլեգիայի
Արտգործնախարարության համար էլի 10 մլն դրամանոց «Տոյոտա Կորոլլա» են առնելու՝ 40% աղքատություն ունեցող երկրում
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստում քննարկվեցին 2015-ի բյուջեի նախագծով արտգործնախարարությանը հատկացված գումարներն ու ծրագրերը: Նախատեսվում է արտգործնախարարության ծախսերն ավելացնել, որը պայմանավորված է նախարարության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմամբ: ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրեց. «40 տոկոսից ավելի աղքատության դեպքում, արտգործնախարարության ապարատի ծախսերի ավելացո՞ւմ է լինում»: Նա նաեւ
Պարզաբանում ԱԺ-ից
Այսօր Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին տեղի ունեցած թյուրիմացության վերաբերյալ լրացուցիչ պարզաբանում ենք, որ պատգամավորներ Վ.Բաբայանը, Մ.Շահգելդյանը, Տ Ուրիխանյանը և Հ.Մարգարյանը, մտնելով դահլիճ, տեսել են, որ իրենց անվամբ ցուցանակները տեղադրված չեն սեղանին, իսկ մի քանիսն էլ գտնվում են երկրորդ շարքի աթոռներին: ՀՀ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության աշխատակիցները միջոցառման սկզբում, ավելացնելով կամ փոխարինելով դրված ցուցանակները դահլիճ մտնող
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը եւ հանձնաժողովի անդամներ Արտաշես Գեղամյանը, Մհեր Շահգելդյանը, Թեւան Պողոսյանը հանդիպել են Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, կարեւորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը
Ինքնասպան է եղել, նետվելով Հաղթանակ կամրջից
Հոկտեմբերի 30-ին, ժամը 14.49-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի է ինքնասպան եղել, նետվելով Հաղթանակ կամրջից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի փրկարար ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱԻՆ
Հովիկ Աբրահամյանն ընդունել է Նիկոլայ Ռիժկովին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին: Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել Նիկոլայ Ռիժկովի դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմանի հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ինչպես կառավարական, այնպես էլ խորհրդարանական մակարդակներով իրականացվող ինտեսիվ աշխատանքները: Նիկոլայ Ռիժկովը վարչապետին
Հաշմանդամները կարո՞ղ են օգտվել
Աբովյան քաղաքում գործող շատուշատ կառույցներ հաշվի չեն առնում մի նուրբ հարց. մասնավորապես՝ թեքահարթակների անհրաժեշտության հարցը: Մենք ուզում էինք պատկերացնել, թե ինչպես են սայլակով հաշմանդամները օգտվելու այս աստիճաններից ու այս գրասենյակի ծառայությունից: Ոչ մի կերպ չստացվեց: Մինչդեռ առաջին քայլն իրենց խնդիրների հետ կապված հաշմանդամները սկսելու են հենց իրավական գրասենյակ դիմելուց, նրանցից օգնություն ստանալուց: Լուսանկարը՝ Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ
Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Զարուհի Հովհաննիսյան եւ Տիգրան Քոչարյան
«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի եւ բլոգեր Տիգրան Քոչարյանի միջեւ: Թեման՝ կա՞արդյոք գենդերային հավասարություն Հայաստանում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Պոլիտեխնիկի ֆիզիկայի ամբիոնի վարիչն ազատվեց
Aravot.am-ի տեղեկություններով, քիչ առաջ տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարապետական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորատի նիստ, որի ընթացքում քննարկվել են բուհի տարբեր ամբիոնների փաստաթղթային գործավարության ընթացքը ստուգող հանձնաժողովների եզրակացությունները: Ըստ այդմ, որոշվել է բուհի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանին ազատել ֆիզիկայի ամբիոնի վարիչի պաշտոնից, որը նա հասարակական հիմունքներով էր զբաղեցնում: Կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Վանիկ Զաքարյանը Aravot.am-ի
411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հոկտեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ » ԲԲԸ-ում կայացել է 4,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Կարո՞ղ է արդյոք սեփականատերը «ուռճացնել» մայրության նպաստը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում թեման քննարկում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը եւ իրավաբան, փաստաբան Սյուզաննա Ակրիտովան: Արամ Աբրահամյան.- Ես սեփականատեր եմ, ձեզ ընդունում եմ աշխատանքի, դուք աշխատում եք մի քանի ամիս, հետո գնում եք դեկրետ, այս ընթացքում նշանակում եմ «Առավոտի» չափանիշներով ֆանտաստիկ աշխատավարձ, ասենք՝ 5
Շավարշ Քոչարյանը՝ «եւ-եւ»-ի մասին. «Մենք դեմ ենք բաժանարար գծերին, դեմ ենք, որ լինի բեւեռացում»
«Հայաստանը շահագրգիռ է խորացնել ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները»- այսօր ԱԺ-ում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ի դեպ, նախարար Էդվարդ Նալբանդյանը գտնվում է Հորդանանի թագավորությունում, եւ Շավարշ Քոչարյանը բացատրեց, որ դա է պատճառը, որ ինքն է այսօր լիազորված ներկայացնելու արտգործնախարարությանը հատկացվելիք գումարների ծախսերը: Շավարշ Քոչարյանն ասաց, որ ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը պետք
Դասախոսների կուտակային պահումների հարցը դեռ չի կարգավորվում
Այս մասին Գագիկ Խաչատրյանն ասել է Արմեն Աշոտյանին
Գագիկ Ջհանգիրյան. «ԱԺ պատգամավորների գերակշիռ մասն ընդունակ չէ օրենսդիր աշխատանք իրականացնել»
Գագիկ Ջհանգիրյանի կարծիքով՝ Ազգային ժողովը իր սահմանադրական առաքելությունը չի իրականացնում
«Լեւոն Տեր-Պետրոսյանն իր քայլերը 10 անգամ հաշվում է, նոր է անում»
«Մենք չենք փորձում Մոսկվայից բերել մեր հաղթանակը, դա միանշանակ է: Եթե մենք կարողացել ենք 3 շատ տարբեր աշխարհաքաղաքական ձգտումներ եւ մոտեցումներ ունեցող քաղաքական ուժերով մեկ հարթակում կանգնել, դա արդեն բոլորին պիտի հուշեր, որ աշխարհաքաղաքական որեւէ ուղղվածություն չունի այս շարժումը: Այն ձեւավորվել է զուտ մեր ներքին խնդիրների արդյունքում, որոնք լուծումներ են պահանջում: Իշխանությունը ոչ պատրաստ է,
Զեկույց. «Աշխարհի 85 ամենահարուստ մարդիկ այնքան հարստություն ունեն, որքան երկրագնդի բնակչության կեսը»
Օքսֆամը մեկնարկել է անհավասարության դեմ համաշխարհային քարոզարշավը
S.O.S. Ամուլսար նախաձեռնության հայտարարությունը
Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի hայաստանյան գրասենյակը կազմակերպում է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Շրջակա միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրի» մշակման վերաբերյալ քննարկում, որի հիմքում ընկած է շրջակա միջավայրի վրա Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի ազդեցության գնահատականը: Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունը եւ Ֆինանսական միջազգային կորպորացիան (IFC) ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) ջանքեր չեն խնայում օրինականացնելու
Պոլիտեխնիկի աշխատակից. « Չեմ թաքցնի՝ բնակարանս խուզարկել են»
Aravot.am-ը Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի) տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոյեցյանից (լուսանկարում) հետաքրքրվեց, ինչպես է վերաբերվում իր եւ իր տեղակալ Վահե Կիրակոսյանի բնակարաններում օրերս կատարված խուզարկությանը, որը հաստատել էր նաեւ քննչական կոմիտեն: Հիշեցնենք, որ խուզարկությունը կատարվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու եւ այնտեղից վարկաբեկիչ տեղեկատվություն տարածելու գործով: Պ
«Դեմ առ դեմ». Զարուհի Հովհաննիսյան եւ Տիգրան Քոչարյան
Այսօր ժամը 17.30 -ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ քաղաքացիական ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանի եւ բլոգեր Տիգրան Քոչարյանի միջեւ: Թեման՝ կա՞արդյոք գենդերային հավասարություն Հայաստանում: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին
Գեւորգ Կոստանյանը՝ մարտի 1-ի բացահայտումների մասին
Այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մարտի 1-ի բացահայտման խնդրին: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց` Աղվան Հովսեփյանը հայտարարել է, որ մարտի 1-ի բոլոր բացահայտումներն արված են, արդյոք սա պատասխանատո՞ւ հայտարարություն է: «Աղվան Հովսեփյանը ինքը թող իր հայտարարությունը մեկնաբանի»,-ասաց գլխավոր դատախազը, ապա հավելեց. «Իմ հայտարարությունը հետեւյալն է եղել եւ կա` քրեական
Տիգրան Ուրիխանյան. «Ուզում ենք, որ չգողացվեն փողերը եւ առանձնատներ չկառուցվեն այլեւս»
Այսօր ԱԺ Եվրոինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2015-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դժգոհեց, որ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը չի կարողանում պատասխանել հարցերին. «Նաիրա Զոհրաբյանը վերահսկողության վերաբերյալ ինչ հարց տվեց, ասում եք՝ չգիտեմ, տեսնեմ, նայենք, ստուգենք եւ այլն: Բացի ջրագծից եւ ուսումնարանների մուտքերի վերանորոգումից, ուրիշ բան
«Անակնկալ չէ, որ անակնկալ չկա»
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` Փարիզի հանդիպումը «ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից քայլ էր` հանդես գալու պուտինյան միակողմանի հանդիպումների դեմ» Հոկտեմբերի 27-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ կայացած ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ռաունդի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը, այդ թվում՝ հանդիպել հաջորդ տարի Նյու Յորքում ՄԱԿ-ի
Ռուսաց լեզուն` ՀՀ պետական լեզու կճանաչվի՞
«Մենք եղբայրներ ենք և պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերենով՝ խոսեք, եթե ոչ` ոչ… բայց ես խորհուրդ չէի տա մեկուսանալ, այն ժամանակները չեն»,- ԱԺ-ում ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի ավարտին ասուլիսում հայտարարեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով այն խոսակցություններին, որ Հայաստանում հնարավոր
Նաիրա Զոհրաբյանը պահանջում է վերահսկողություն՝ «նախարարների հորեղբոր որդիների» ատկատների վրա
Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2015-ի պետբյուջեի նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խոսեց դրամաշնորհների մասին, որոնցով պատրաստվում են ջրագծեր, ուսումնարանների մուտքերը վերանորոգել: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց խորհրդարանի ներգրավվածության եւ վերահսկողական մարմնի՝ ԵՄ-ից բյուջե եկող գումարների վերահսկողության վերաբերյալ. «Ի՞նչ մեխանիզմներով է վերահսկվում: Մենք
Նիկոլայ Ռիժկով. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբա՞ղը»
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական գործընթացներում Ռուսաստանի Դաշնային խորհրդի մասնակցության պատրաստակամությանը, ասաց` ասեք մեզ, ի՞նչ անենք և մենք կանենք, ձեռքներս ծալած չենք նստի: Նա մասնավորապես հայտարարեց. «Մենք ամենը կանենք, ինչ կախված է մեզնից, որպեսզի
Ավարտվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նախագահը շրջայց է կատարել քրիստոնեական այդ սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Մաղտասում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում, հոգևորը գերակայում է, մարդն այստեղ դառնում է համամարդկայինի մի մասնիկը՝ գիտակցելով հավերժության անխուսափելիությունը։ Մկրտության խորհուրդն իր մեջ
Արդյունավե՞տ են հայ գործարարները կառավարում իրենց հարստությունը
Եթե ԵՏՄ անդամակցությունից հետո պետությունը կարողանա ճիշտ օգտագործել բացվող հնարավորությունները, ապա տնտեսական աճ կլինի


















































