Օրվա լրահոսը
Անհույս կուսակալներն ու խորամանկ խնամակալները. «Ժամանակ»
Խորհրդարանում մեկնարկած 2015 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները վկայում են այն մասին, որ Հայաստանում կառավարության փոփոխությունը ոչ միայն որևէ էական փոփոխությունների չի բերել ապրիլից մինչև այսօր ընկած ամիսներին, բացի մի շարք բողոքի ցույցեր հրահրելուց՝ տարբեր սոցիալական շերտերի մասնակցությամբ, այլ նաև, ըստ էության, որևէ էական փոփոխություն չի ենթադրվում նաև 2015 թվականի ընթացքում, որի վառ վկայությունն է
Հանրապետության մի շարք մարզերում մառախուղ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Բարսելոնը» դարձավ Կատալոնիայի առաջին սուպերգավաթակիրը
Կատալոնիայի ֆուտբոլի 1-ին սուպերգավաթի եզրափակչում կայացած «Բարսելոն»-«Էսպանիոլ» թիմերի հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակներում գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշիվ: Նշանակված 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվելով (4:2)՝ «Բարսելոնը» նվաճեց պատմության մեջ առաջին անգամ անցկացված Կատալոնիայի ֆուտբոլային սուպերգավաթը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ onlyfreshnews.ru-ի
Նորից «սեւի» ու «սպիտակի» մասին
Այսօրվա երիտասարդներից, հավանաբար, քչերն են տեսել «Լենինը 18 թվականին» ֆիլմը, որն էկրան էր բարձրացել 1939 թվականին: Տաղանդավոր ռեժիսորի եւ դերասանների աշխատանքը, ըստ էության, բոլշեւիկյան մարդակերության եւ ստալինիզմի քարոզ էր (կամ գուցե խորը «գաղտնագրված» խարազանո՞ւմ): Հետաքրքիր է, որ ֆիլմի ճակատագիրն արտացոլում է պատմության հանդեպ վերաբերմունքը, որը կար եւ, ցավոք սրտի, առայսօր մնացել է հետխորհրդային հասարակություններում: Ֆիլմի
Ցանկացել են պարտվել մաֆիայի ահից
Ինդոնեզիայի ֆուտբոլի ֆեդերացիան երկրի գավաթի խաղարկությունից հեռացրել է «Սլեման» եւ «Սլեմարանգ» թիմերին՝ մարզական պայքարի սկզբունքները խախտելու համար: Պատճառն այն է, որ քառորդ եզրափակչում մրցակիցները խփել են 5 ինքնագոլ, որից 3-ը՝ վերջին երեք րոպեներին: Խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ «Սլեմանի»: Ստացված նյութերով, կարգապահական կոմիտեն եզրահանգել է, որ երկու թիմերն էլ ցանկացել են պարտվել, հաջորդ փուլ
Սերժ Սարգսյանն այցելել է Ամմանի քաղաքապետարան
Նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հյուրընկալվել է մայրաքաղաք Ամմանի քաղաքապետարանում: Ողջունելով Հայաստանի Նախագահին և նրա գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան ժամանած Երևանի քաղաքապետին ու պաշտոնական պատվիրակության բոլոր անդամներին՝ Ամմանի քաղաքապետ Ակել Բիլթաջին իր խոսքում անդրադարձել է հայ-արաբական պատմական առնչություններին ու բարեկամությանը՝ վկայակոչելով այդ բարեկամության հաստատման գործում մեծ դերակատարում ունեցած մի շարք անհատների:
«Հաշմանդամությունը պիտակ չէ». (Տեսանյութ)
Ադրինեն մանկուց շյուղագործությամբ է զբաղվում: Այսօր նա իր ընկերուհիների հետ մանկական գլխարկ է գործում: Էպիլեպսիա հիվանդությունը չի խանգարում նրան անթերի կատարել ուսուցչի հանձնարարությունը: «Առաքելություն-Հայաստան» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ Հրազդան քաղաքում հոկտեմբերի 15-ից գործում է հաշմանդամների համար նախատեսված ձեռագործության խմբակ, որտեղ ուսանում են 9 աշակերտ: Ուսուցչուհու խոսքով՝ բոլորը ոգևորված հաճախում են դասերին, թեպետ ասեղնագործությունից թերանում են: Մեկ
Ամմանում Նախագահը հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահի և Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ
Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել Սենատի նախագահ Աբդել Ռաուֆ ալ-Ռավաբեհի և Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ատեֆ Յուսեֆ Սալահ ալ-Տարաունայի հետ: Երկու պետությունների միջև հարաբերությունների ակտիվացման և համագործակցության լայն օրակարգի ձևավորման գործում երկուստեք կարևորվել է հայ-հորդանանյան միջխորհրդարանական կապերի դերը: Զրուցակիցներն ափսոսանք են հայտնել, որ օրենսդիր մարմինների միջև այդ հարաբերությունները
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի հետ
Հորդանանի Հաշիմյան Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի վարչապետ Աբդալլահ ալ-Նուսուրի հետ: Զրուցակիցները հայ-հորդանանյան քաղաքական երկխոսության զարգացման հետ միասին կարևորել են տնտեսական ակտիվ համագործակցությունը՝ նկատի առնելով առկա մեծ ներուժը: Հայաստանի Նախագահը և Հորդանանի վարչապետն ընդգծել են փոխգործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային դաշտի ընդլայնման անհրաժեշտությունը և այդ առումով ողջունելի համարել երկու
Ռուսաստանյան հաքերները լրտեսե՞լ են ՀՀ բանակը. banman.am
Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում գրում է. FireEye կազմակերպությունը ներկայացրել է ուսումնասիրություն, ըստ որի APT28 հաքերային խումբը հարձակումներ է կատարել Հայաստանի ՊՆ աշխատակիցների վրա՝ ստեղծելով ՊՆ֊ի կայքի լոգին լինելու էջի կեղծ տարբերակը․ to target members of the Armenian military by hosting a fake login page. FireEye կազմակերպությունում մեծ հավանականությամբ համարում են, որ այս խումբը ղեկավարվում է
Դատախազի կողմից նախաքննության ժամկետը չերկարացնելու կառուցակարգերը
Իրավաբան Վարազդատ Տեր-Գեւորգյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում անդրադարձել է մի խնդրի`քրեական օրենսգրքի 197 հոդվածի 5-րդ և 6-րդ կետերին, համաձայն որի, նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա: Քանի որ օրեր առաջ նման մի «վեճ» ծագեց ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի միջեւ, քրեական գործ հարուցելու հայտնի պատմության և ժամկետները խախտելու հետ կապված,
Ամենահարուստ մարզպետը խոստովանում է, որ բիզնես ունի՝ ուրիշի անունով գրանցված
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը ամենահարուստ մարզպետներից է՝ ըստ պաշտոնական հայտարարագրումների: Նրա ունեցվածքը մոտ է Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի ունեցվածքին, որը, ինչպես հայտնի է, երկար տարիներ նախարար է աշխատել ու հայտարարագրել 52 մլն դրամ, 796 հազար դոլար, 7400 եվրո, բացի այդ, վարձակալության դիմաց ստացված վճար,շահաբաժին եւ այլ եկամուտներ՝ ընդհանուր առմամբ մոտ 33.5 մլն դրամի: Իսկ Լոռու
Առերեսում «Ա1+»-ի լրագրողի եւ ԱԺ անվտանգության ծառայության պետի միջեւ. «Ա1+». (Տեսանյութ)
ԱԺ դարպասների մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով՝ ՀՀ պետական պահպանության գնդի գումարտակի հրամանատար Կարեն Հայրապետյանի եւ «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնակցությամբ այսօր ՀՔԾ-ում տեղի է ունեցել առերեսում։ Այն տեւել է մոտ երեք ժամ։ Հիշեցնենք, որ հարուցված է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Վաղը՝
«Ի՞նչ մաքսակետ, մաքսակետ չի լինի, չի կարող լինել. Դա տեխնիկապես անգամ հնարավոր չէ». ԼՂՀ պաշտպանության նախարար. Times.am
Ստեփանակերտ այցի ժամանակ Times.am-ի թղթակիցը զրուցել է Արցախի ՊԲ հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ: -Շարքային արցախցու տեսանկյունից, Ձեզ բավարարո՞ւմ է Արցախում ստեղծված ներկայիս վիճակը կամ տնտեսական զարգացումը: -Ես շարքային քաղաքացի չեմ, ես նախարար եմ (ժպտում է): Բայց ես գտնում եմ, որ այսօր Լեռնային Ղարաբաղի իշխանություն անում է ավելին, քան հնարավոր է,
ԵՄ-ը նոր պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին՝ Դոնբասի անջատականների ընտրությունները ճանաչելու դեպքում. Росбалт
Եթե Ռուսաստանը ճանաչի Դոնեցկի և Լուգանսկի «ժողովրդավար հանրապետությունների» նոյեմբերի 2-ին կայանալիք ընտրությունները, ապա Եվրոմիությունը ոչ միայն կվերանայի ՌԴ նկատմամբ պատժամիջոցները, այլև Մոսկվայի դեմ նոր միջոցներ կձեռնարկի, զգուշացրել է Ռուսաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Վիգուադաս Ուշացկասը, փոխանցում է «Ռոսբալտ»-ը՝ հղում անելով ուկրաինական «Ինտերֆաքս»-ին: «Մենք մտահոգված ենք այն հարցով, որ Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել և ճանաչել ընտրությունները,
Բաքվում «եղանա՞կ է փոխվել»
«Այդ մակարդակի հանդիպումն սկզբունքորեն գնահատելու համար, կարծում եմ, պետք է որոշակի ժամանակ անցնի: Այդուհանդերձ, արարողակարգի առումով փարիզյան հանդիպումը շահեկանորեն տարբերվեց այս տարվա նախորդ երկուսից»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Փարիզում, Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումն, ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Մեր զրուցակիցը տպավորություն ունի, որ Փարիզում նախագահներ Սարգսյանը
Երեւանն ու Ամմանը դարձան քույր քաղաքներ
Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամմանի գործընկերոջ՝ քաղաքապետ Աքել Բիլթաջի հետ, ստորագրել է Երևանն ու Ամմանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել ու փորձի
Սերժ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի թագավորին
Հորդանանի Հաշիմյան Թագավորության Թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հրավերով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Հորդանան: Թագավորի նստավայրում տեղի է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հորդանանի Թագավոր Աբդալլահ Երկրորդի առանձնազրույցը: ՀՀ նխագահը շնորհակալություն է հայտնել Հորդանանի Հաշիմյան Թագավորություն կատարած իր այցի ընթացքում Հայաստանի պատվիրակությանը ցուցաբերած ջերմ հյուրընկալության համար: Հայաստանի նախագահը եւ Հորդանանի
Խուզարկություններ Պոլիտեխնիկի ռեկտորի անվան հետ կապված սեքս-սկանդալի գործով
ՀՀ քննչական կոմիտեից հաստատում են մեր ունեցած տեղեկատվությունը
Անդրանիկ Միհրանյանը գերազանցեց Դմիտրի Կիսելյովին. (Տեսանյութ)
«Խնդրեք ձայնը, Ձեզ ձայն կտան, ես կպատասխանեմ: Սա բազար չի»,-բորբոքվեց մոսկվայաբնակ հայ հայտնի քաղաքագետ, ՌԴ Հանրային պալատի առաջին և երկրորդ կազմի անդամ Անդրանիկ Միհրանյանը՝ ՀՀ ԱԺ-ում հայ-ռուսական բարեկամական խորհրդարանական ակումբում՝ «Հայաստան. Աշխարհաքաղաքական հարաբերություններ» թեմայով կլոր սեղանի ժամանակ: Հիշեցնենք, որ այսօր քննարկումը բոյկոտել էին ՀՀ ԱԺ պատգամավորները, որոնք ընդգրկված էին մասնակիցների կազմում, սակայն այդպես էլ չներկայացան
ՀՀ ԱԺ փոխնախագահները ցավակցական հեռագրեր են հղել ՌԴ Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը ցավակցական հեռագրեր են հղել Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի պատգամավորներին Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետդումայի փոխնախագահ Լյուդմիլա Շվեցովայի մահվան կապակցությամբ: ՀՀ Ազգային ժողով
Ռուսաստանն ուղիներ է փնտրում Վրաստանի միջոցով Հայաստանի հետ կապ հաստատելու համար. The Messenger Online
Մոսկվան փորձում է հաղթահարել Հայաստանի հետ կապի դժվարությունները Վրաստանի միջոցով: ՌԴ մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հայտնել է, որ այս հարցի հետ կապված իրենք մի շարք հանդիպումներ են ունեցել վրացի գործընկերների հետ, փոխանցում է «Մեսենջեր Օնլայն»–ը: Բելյանինովը նշել է, որ Վերին Լարսի անցակետը եղանակի անբարենպաստ պայմանների պատճառով հաճախակի փակվում է: «Առկա են նաև օդային երթուղիներով
Վթարային ջրանջատում Կենտրոնում
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի, Սարյան փող. 25-40, Բուզանդի փող. 51-ից բարձր, Ամիրյան փող. 18-ից բարձր, Պարոնյան փող. 1-15, Մաշտոցի պող. 3-9 համարների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն
Ճանապարհային ոստիկանությունը «ռեյդ» է անում Գյումրիում
Արդեն երկու օր է` ճանապարհային ոստիկանության աշխատակիցները խիստ հսկողություն են սահմանել Գյումրու ամենակենտրոնական հատվածներում: Օրինակ` երեկ Երևանյան խճուղում մենք ականատես եղանք, թե ինչպես էին ճանապարհային ոստիկանության միանգամից մի քանի մեքենաներ շրջափակել խճուղին: Այսօր նույն պատկերը Գյումրու Շիրակացի փողոցում էր: Այնպիսի տպավորություն է, թե Գյումրիում արտակարգ դեպք է տեղի ունեցել, հետևաբար և քաղաքը շրջափակվել է ոստիկաններով:
«Իշխանությունները նահանջելու են, որովհետև մենք դա կստիպենք նրանց». «Ա1+» (տեսանյութ)
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը կարծում է, որ թե՛ հոկտեմբերի 10-ի, և թե՛ հոկտեմբերի 24-ի հանրահավաքները համապետական նշանակություն ունեին, հակառակ դեպքում ըստ բանախոսի՝ Ազատության հրապարակում նման բազմություն չէր հավաքվի, և իրավիճակի փոփոխություն տեղի չէր ունենա։ «Երկու հանրահավաքներն էլ ցույց տվեցին, որ հասարակության և իշխանությունների միջև կա խորը անջրպետ, որը լցնելու ուղղությամբ իշխանությունները ոչ մի
Ալիեւի փողերից «բաժին հասավ» հայ օպերային երգչին
Օրերս Մոսկվայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բարձր հովանավորությամբ անցկացված Մուսլիմ Մագոմաեւի անվան երիտասարդ երգիչների 3-րդ միջազգային մրցույթում առաջին անգամ ներկայացել է Հայաստանը՝ ի դեմս օպերային տենոր Լիպարիտ Ավետիսյանի: Մրցույթին հայտ ներկայացրած շուրջ 200 արտիստներից մասնակցության իրավունք են ստացել 9 երկրից 14 երգիչ: «Առավոտի» հետ զրույցում Լիպարիտ Ավետիսյանն ասաց, որ 2 փուլով անցկացվող նախորդ 2 մրցույթներում
Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիպել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախաձեռնած դիսկուսիոն ծրագրի մասնակիցների հետ: Նշենք, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին ծանոթանալու Հայաստանի արդի քաղաքական հիմնական ուղղություններին: Ողջունելով երիտասարդներին խորհրդարանում՝ Արտակ Զաքարյանը կարեւորել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հասարակական եւս մեկ հարթակ ստեղծելու
Գյուղը գազաֆիկացնելուց հետո էլ բնակիչները կշարունակեն տները ջեռուցել ավանդական եղանակով` վառելափայտով
Կապանի ծայրամասային Վաչագան թաղամասի բնակիչները բազմիցս են դժգոհել, որ արդեն մի քանի տարի է գազատար խողովակ է անցկացվել դեպի իրենց թաղամաս, բայց մարզկենտրոնից 5 կմ հեռավորության վրա գտնվող Վաչագանը շարունակում է չգազաֆիկացված մնալ: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը վերջերս մարզկենտրոնում ընթացիկ տարվա 9 ամսվա աշխատանքները ներկայացնելիս նշեց, որ այս տարի տոնեցին գազի մուտքը Վաչագան թաղամաս` ավելի
Սպասվում է փոփոխական ամպամածություն
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 30-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-3-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-3-ին ամենուրեք կնվազի 5-7 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 30-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-3-ին սպասվում է անձրև: Երևանի


















































