Օրվա լրահոսը
Նաիրա Զոհրաբյանը պահանջում է վերահսկողություն՝ «նախարարների հորեղբոր որդիների» ատկատների վրա
Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց 2015-ի պետբյուջեի նախագիծը: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը խոսեց դրամաշնորհների մասին, որոնցով պատրաստվում են ջրագծեր, ուսումնարանների մուտքերը վերանորոգել: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց խորհրդարանի ներգրավվածության եւ վերահսկողական մարմնի՝ ԵՄ-ից բյուջե եկող գումարների վերահսկողության վերաբերյալ. «Ի՞նչ մեխանիզմներով է վերահսկվում: Մենք
Նիկոլայ Ռիժկով. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբա՞ղը»
ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստում միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական գործընթացներում Ռուսաստանի Դաշնային խորհրդի մասնակցության պատրաստակամությանը, ասաց` ասեք մեզ, ի՞նչ անենք և մենք կանենք, ձեռքներս ծալած չենք նստի: Նա մասնավորապես հայտարարեց. «Մենք ամենը կանենք, ինչ կախված է մեզնից, որպեսզի
Ավարտվել է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Հորդանանի Հաշիմյան Թագավորություն
Պաշտոնական այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայր: Նախագահը շրջայց է կատարել քրիստոնեական այդ սրբավայրում, այնուհետ գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Մաղտասում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում, հոգևորը գերակայում է, մարդն այստեղ դառնում է համամարդկայինի մի մասնիկը՝ գիտակցելով հավերժության անխուսափելիությունը։ Մկրտության խորհուրդն իր մեջ
Արդյունավե՞տ են հայ գործարարները կառավարում իրենց հարստությունը
Եթե ԵՏՄ անդամակցությունից հետո պետությունը կարողանա ճիշտ օգտագործել բացվող հնարավորությունները, ապա տնտեսական աճ կլինի
ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, երկկողմ կապերի ակտիվացումը և խորացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել ՀՀ վարչապետի՝ ԱՄՆ կատարած աշխատանքային այցը: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, նշել է, որ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Միջազգային ֆինանսական
Միեւնույն է՝ «ազգընտիր» կոճակ սեղմիչներն իրենց սեւ գործն անելու են
Չգիտես ինչու, Սոչիում հավաքված Վալդայի միջազգային բանավիճային ակումբում պարոն Պուտինի ելույթը էլ ավելի հարստացրեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հակառակորդների փաստարկների՝ առանց այդ էլ հարուստ զինանոցը: Բացի այն, որ նոր սառը պատերազմում, ուր բնականաբար մեզ էլ են պատրաստվում ներքաշել, ջերմաստիճանի հերթական անկում արձանագրվեց, ի ցույց դրվեց նաեւ Յուպիտերի հետ մրցակցության ելած ռուսական արջի լիակատար ոչ ադեկվատությունը
Պատշաճ հարգանք և մեծարում գիտնականներին
Դեռևս հին դարերից հայն ունեցել է անվանի գիտնականներ, փիլիսոփաներ, պատմագիրներ, որոնք մեծ հարգանք են վայելել ոչ միայն մեր ժողովրդի, այլև այլազգիների կողմից: Դավիթ Անհաղթ. այդպես են կոչել 5-րդ դարի այն մեծ փիլիսոփա գիտնականին, որի փայլուն ելույթները, գիտա-փիլիսոփայական ստեղծագործությունները հավաստել են գիտության մեջ նրա անհաղթելի մեծությունը և արժանացրել «Անհաղթ» պատվանունին: Պակաս մեծություններ չեն եղել նաև Անանիա
Կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկումը, վարչապետը ներկայացրել է Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործարարության ավանդական վարկանիշը, ըստ որի Հայաստանը չորս կետով բարելավել է դիրքերը, 49-րդ կետից տեղափոխվելով 45-րդ կետ. «Միայն մեկ՝ հարկերի վճարման բաղադրիչով մենք 73-րդ տեղից առաջ ենք
Դատարանում ներկայացվել են «Բաշնեֆտ»-ի սեփականաշնորհման օրինականության ապացույցներ. Интерфакс
«Սիստեմա» ԲՖԿ-ի իրավաբանները դատարանում հայտնել են, որ «Բաշնեֆտ» նավթային ընկերության ձեռքբերման գործարքները եղել են Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայության վերահսկման տակ, որը գործարքի հետ կապված ոչ մի խնդիր չի ունեցել, հայտնում է «Ինտերֆաքս»-ը: «Բաշնեֆտ»-ը «Սիստեմա» ԲՖԿ-ին վաճառելիս ապօրինի խոշոր շահույթ ստանալու մեջ է մեղադրվում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը: «Սիստեմա»-ի իրավաբանի պնդմամբ, «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը ՌԴ իշխանություններին երբեք
Գեւորգ Կոստանյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության եւ Աղվան Հովսեփյանի հետ հարաբերությունների մասին (Տեսանյութ)
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվեցին`արդյոք խնդիրներ կա՞ն Գլխավոր դատախազության եւ Քննչական կոմիտեի միջեւ, քանի որ քննչական կոմիտեի քննիչների դեմ քրեական գործ է հարուցված: Նշենք, որ երբ վերը նշված առիթով քրեական գործ հարուցվեց, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Գեւորգ Կոստանյանի եւ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները լարված են: Քրեական գործի մասին
Իշխանությունների փոխարեն՝ բազմազավակ ընտանիքի մայրը հույսը Աստծո վրա է դրել
12 երեխան մեծանում են, զուգահեռ էլ՝ ընտանիքի խնդիրները Խաչատրյանների բազմազավակ ընտանիքն ապրում է «Հույսի ավան» թաղամասում: Այս ընտանիքի մայրը՝ 47-ամյա Անգին Խաչատրյանը, 12 երեխա է լույս աշխարհ բերել, որոնցից 2-ը առողջական խնդիրների պատճառով մահացել են: «Երբ լսում են, որ 12 երեխա ունեմ, զարմանում են, երբեմն էլ արտահայտվում՝ ինչո՞ւ եք այդքան երեխա ունեցել: Բայց ինչպե՞ս կարելի
Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացմանն այլընտրանք չկա. Շարմազանովը՝ ղազախ պատգամավորներին
Հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ղազախստան-Հայաստան բարեկամության խմբի անդամներին: Հանդիպմանը ներկա էին Հայաստան-Ղազախստան բարեկամության խմբի ղեկավար Գարեգին Նուշիկյանը եւ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Ողջունելով ղազախ գործընկերներին` Էդուարդ Շարմազանովը կարեւորել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու սերտացումը, ինչին կարող են հատկապես նպաստել բարեկամության խմբերի արդյունավետ համագործակցությունն ու փոխայցերը: Զրույցի ընթացքում անդրադարձ
16-ամյա աղջկա բռնաբարության մասին հաղորդումը կեղծ էր. Հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։ Վանաձոր քաղաքի 16-ամյա բնակչուհին հոկտեմբերի 23-ին գրավոր հաղորդում էր ներկայացրել, թե իբր նույն թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, իր ընկերը Վանաձոր քաղաքի «Երկաթուղայինների» Այգում, դանակի սպառնալիքով և քնաբեր դեղամիջոց տալով բռնաբարել է իրեն: Հաղորդման հիման վրա ՀՀ
ԱԺ աշխատակազմը ցավում է միջադեպի համար
Ի պատասխան բազմաթիվ հարցումների և որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների հայտնվում է. ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի կազմակերպման ընթացքում պատգամավորներ Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի համար դահլիճում տեղեր հատկացված են եղել: Սեղաններին եղել են նշված պատգամավորների անվանական ցուցանակները: Պատգամավորներ Վահան Բաբայանը և Տիգրան Ուրիխանյանը, մոտենալով իրենց համար նախատեսված
Nrnak. com-ի խմբագրի կալանքը փոխվել է՝ ստորագրությամբ
Aravot.am-ի տեղեկություններով, հափշտակության եւ շորթման հատկանիշներով առաջիկայում լրատվական դաշտից եւս մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցվելու:
Քաղաքական էբոլա
ՆԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ «Էբոլա» քնքուշ, աղջկական անուն կրող մահաբեր տենդի՝ Աֆրիկայից այլ մայրցամաքներ փոխանցվելու չարաղետ հեռանկարը մարդկության համար վերածվել է նորօրյա սպառնալիքի, որի դեմ անզոր է առողջապահության համաշխարհային համակարգը: Մարդու արյունատար համակարգը խժռող այս վարակը Եվրոպայի համար աստիճանաբար վերածվում է քաղաքական խնդրի՝ աֆրիկյան մայրցամաքից եւ արաբական աշխարհից ներգաղթյալների անդադրում հոսքը կարգավորելու-վերահսկելու-կասեցնելու հեռանկարով: Էբոլան քաղաքականացվելու բոլոր հիմքերն
Ոստիկանությունն իր վրա դրված բյուջեի «պլանը» վարորդների հաշվի՞ն է կատարում (Տեսանյութ)
Որ վարորդն անդորրագիրը չի պահել, կրկնակի է վճարում տուգանքը, այն էլ`եռապատկված, քառապատկված
«Դհոլային» հարթակն ու «չանձնավորված պայքարը»
Որքան էլ խորհրդարանի «ոչ իշխանական» ուժերը ժամանակ առ ժամանակ հայտարարում էին, թե Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները չեն առաջնայինը, այլ ներքինը` Ազատության հրապարակում հոկտեմբերի 24-ին կայացած հանրահավաքն ունեցավ ազդանշաններ հենց «արտաքին» ճակատից: Հայաստանում Ռուսաստանի դեսպանը վերջապես գնահատեց Գագիկ Ծառուկյանի ու Տեր-Պետրոսյանի «պրոռուսական» ջանքերը: Դեսպանը, որը մի քանի ամիս առաջ խորհուրդ էր տալիս «չեզոքացնել» Հայաստանում ռուս-հայկական հարաբերություններում
Մտացածին եւ ուռճացված աղմուկ՝ դասագրքի շուրջ
Մեկնաբանում են Կրթության ազգային ինստիտուտի աշխատակիցն ու հրատարակիչը Վերջին շրջանում մամուլում եւ սոցցանցերում քննարկվում է մի բանաստեղծություն, որը զետեղված է 2009 թ. «Անտարես» հրատարակչության հրատարակած ագլերենի դասագրքի 14-րդ էջում: Դասագրքի հեղինակը Լուսինե Գրիգորյանն է: «Խնդրում եմ՝ մի թողեք ես գնամ դպրոց, /Ես ուզում եմ հեռու փախչել, /Ես ուզում եմ կյանքս վերջանա, /Ես տխուր ու զզվելի
Սիփան Փաշինյանի գործով դատը հետաձգվեց. դատավորը սեմինարի էր
Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր` Արծրուն Միրզոյան): Դատարանում տեղեկացրին, թե նախագահող դատավորը սեմինարի է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 20-ին: Հիշեցնենք, որ Սիփան Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժինը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության
Հովհաննես Սահակյան. «Ազգային ժողովը երբեմն վերածվում է քաղաքական բեմահարթակի»
Հովհաննես Սահակյանի խոսքերով՝ ԱԺ օրենսդրական նախաձեռնությունների 80 տոկոսն ընկնում է միայն 2-3 հանձնաժողովների վրա
Բաց նամակ Վայոց Ձորի Գնդեվազ, Գորայք և Սարավան համայնքներին՝ ի դեմ համայնքապետեր Հայրապետ Մկրտչյանի, Առուստամ Առուստամյանի և Սիմոն Բաբայանի
Երևան, հոկտեմբերի 30, 2014թ. ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ԱՋԱԿՑԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ Գնդեվազի, Գորայքի և Սարավանի հարգելի բնակիչներ, ձեր համայնքները հայտնվել են հերթական անհեռատես և բնապահպանական օրենսդրությունը խախտող հանքարդյունաբերական ծրագրի ճիրաններում: Ամուլսարի ոսկու հանքավայրի հնարավոր շահագործման աղետալի հետևանքների մասին դուք պետք է որ տեղեկացած լինեք: Եթե կառավարությունը և հանքավայրի շահագործմամբ հետաքրքրված Գեոթիմ ընկերությունը ձեզ չեն տեղեկացրել,
Պարոնյան թատրոնին պատվել են Ամերիկայում
«Ամեն տարի նույն օրը» ռոմանտիկ կատակերգությունը ջերմ ընդունելության է արժանացել Սփյուռքը պետք է սնվի հայրենիքի մշակույթով, այլ ոչ թե հակառակը: Նման կարծիք «Առավոտը» վերջին շրջանում շատ է լսում տարբեր առիթներով Հայաստան այցելած մեր հայրենակիցներից: Նրանք միաբերան դժգոհում են վերջին 25, եթե ոչ ավելի, տարիների ընթացքում հայաստանյան պետական կոլեկտիվների, այս դեպքում՝ թատրոնների՝ գաղթօջախներում սակավաթիվ հյուրախաղեր ունենալու
«Ալիևն ու Սարգսյանը հանկարծ դարձան ընկերներ». Le Mond
«Նրանք շատ մտերիմ էին», – թերթին պատմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին մոտ կանգնած աղբյուրը:
Հովհաննես Թոքմաջյան. «Իմ դեմ դժգոհությունների մեծ մասն անանուն է»
Այսօր հոկտեմբերի 30-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (Պոլիտեխնիկ) ասուլիս էր հրավիրվել Պոլիտեխնիկի երկու աշխատակիցների բնակարաններում կատարված խուզարկությունների վերաբերյալ, որին Aravot.am-ն անդրադարձել է երեկ: Բուհի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ անընդհատ զանգեր էր ստանում այդ առիթով, եւ ստիպված է եղել ասուլիս հրավիրել: Նա հիշեցրեց, որ այս տարվա սեպտեմբերի 5-ին «կոտրել» են իր Ֆեյսբուքյան էջը եւ մտացածին
Խնջույքը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ սպանվել է 26-ամյա երիտասարդը
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի առթիվ։ 2014 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988
Հայ եւ բելառուս բռնցքամարտիկները մարզումային մենամարտեր են անցկացնում «Դինամոյում»
Բելառուսի բռնցքամարտի ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում: Օգտվելով առիթից` Հայաստանի ազգային հավաքականի բռնցքամարտիկները նրանց հետ մարզումային մենամարտեր են անցկացնում: Երեկ «Դինամոյում» հավաքականները հանդիպեցին երկրորդ անգամ: Ի՞նչ են տալիս ռինգում այդ հանդիպումները երկու երկրների լավագույն բռնցքամարտիկներին: «Առավոտը» զրուցել է հավաքականների գլխավոր մարզիչների հետ: Դավիթ Թորոսյան, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: «Սա շատ
Մայրության նպաստի կրճատում ենթադրող օրենքը լրամշակված տեսքով կմտնի ԱԺ. ՀՀԿ պատգամավոր. «Չորրորդ իշխանություն»
«ՉԻ»-ն խոսեց հանձնաժողովում քննարկումներին ակտիվորեն մասնակցած ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ, ով չհամաձայնեց դիտարկման հետ, որ լսումներր ոչ մի հստակություն չմտցրեցին։ «Նախ ուզում եմ շեշտել, որ այս օրինագիծը շատ կարեւոր եւ համակարգային լուծում է տալիս խնդրին, այն առումով, որ մենք երկար տարիներ բարձրացրել ենք այն հարցը, որ չաշխատող կանայք նույնպես ստանան մայրության նպաստներ։ Այլ հարց է,
Ով հղիանա, ում ուղարկեն գործուղման. «168 ժամ»
Այս օրերին Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ 2015թ. պետբյուջեն։ Բյուջետային քննարկումներին զուգահեռ և ավելի բուռն կերպով քննարկվում է կառավարության հերթական նախաձեռնությունը՝ աշխատող մայրերի նպաստի կրճատումը։ Հիշեցնենք, որ կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ուղարկվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրանով, մասնավորապես, առաջարկվում է նպաստը
Ավետիք Իշխանյան. «Զեկույցից զգացվում է Հայաստանում հիմնական խնդիրը բրգաձեւ իշխանությունն է»
Ավետիք Իշխանյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ներկայացրած զեկույցից երեւում է, թե օրենսդրական գործընթացի հիմնական խնդիրները որոնք են


















































