Լրահոս
Օրվա լրահոսը

Արտավազդ Սահակյանը կպցրել է 25-ամյա Կարոյի վերելակի տակ մնացած ու կտրված ձեռքը

Հունվար 28,2014 16:29

Երեկ ծայրահեղ ծանր վիճակում, անդամահատված թեւով, հիվանդանոց է տեղափոխվել 25-ամյա Կարո Սիմոնյանը: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց

վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, Կ. Սիմոնյանի թեւը մնալով նոր կառուցվող շենքի վերելակի եւ պատի արանքում ամբողջությամբ ջնջխվել է, հյուսվածքները` ճզմվել ու կտրատվել: Տուժածին սկզբում տեղափոխել են Նաիրի բժշկական կենտրոն, ապա` համալսարանական թիվ 1 հիվանդանոց: Երիտասարդը, թեեւ հիվանդանոց տեղափոխվելիս գիտակցության է եղել, բայց բժիշկ Սահակյանի խոսքերով, շոկային վիճակում էր:

Մի քանի ժամ տեւած բարդ վիրահատությունից հետո երիտասարդի թեւը վերականգնվել է: Արտավազդ Սահակյանը մեզ հետ զրույցում հիվանդի վիճակը գնահատեց ծանր, բայց` կայուն:

Այսօր առավոտյան Կարո Սիմոնյանին երկրորդ վիրահատություն անելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ ինչպես բժիշկ Սահակյանն ասաց, երակներում խցանում է առաջացել:

Արտավազդ Սահակյանն ասաց, որ 2-3 շաբաթից նոր միայն պարզ կլինի, թե հիվանդի վիճակն ինչպես կլինի: Հյուսվածքները, խորը վերքերը վերականգնելու համար դեռ մի քանի վիրահատության կարիք կլինի: Ըստ բժշկի, այս պահին բժիշկների նպատակը երիտասարդի ձեռքը վերականգնելն է եղել:

Կարո Սիմոնյանը Ջավախքից էր, որը Հայաստանում աշխատելիս է եղել շինարարության ոլորտում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Sokrat says:

    Ապրես Արտավազդ Բագրատովիչ:

  2. Spartak says:

    Այս մարդուն աչքի լուսի պես պետք է պահպանել:Բառեր չեմ գտնում որակելու, նա մեր ազգի հպարտությունն ու փրկիչն է:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031