Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածատուր Պետրոսյան. «Չենք կարող բավարարված զգալ մեզ, երբ Վոլոդյա Ավետիսյանը անազատության մեջ է»

Հունվար 28,2014 15:12

 

«Զգալով վտանգը, անհրաժեշտություն եղավ ստեղծել հայոց բանակը: Ձեռք բերեցինք ազատություն եւ հասկացանք, որ մեր բանակը կանոնավոր է: Կռիվների բոհով անցանք: Երկրապահը կրծքով պաշտպանեց հայրենիքը, գալիս էին նրանք, ովքեր գիտեին, թե ով է Հայկը ու ինչ ունենք մենք Բելի դեմ: Բանակը կազմավորված բնույթ ստացավ: Հետո հրավիրվեցին մեր սպաները, որոնք իրենց թիկունքին առան բանակաշինության բեռը»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց 1990-1994 թթ. Երկրապահ ջոկատների կենտրոնական շտաբի պետ, 1992-2000 թթ. պաշտպանության փոխնախարար, Մարտական խաչի 1-ին աստիճանի ասպետ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ անդրադարձ կատարելով բանակաշինությանը:

Astvacatur_Petrosyan_01

Աստվածատուր Պետրոսյանը հպարտությամբ նշում է, որ իր համար ամենապատվելին այն օրն էր, երբ Շուշի քաղաքում շքերթով անցնում էին երեխաները:

«Վազգեն Սարգսյանն ասում էր`ինձ տվեք երեք տարի եւ ես ձեզ կտամ ուժեղ բանակ ու մեր փողոցներով դեռ տանկեր կանցնեն: Նա ասաց ու այդպես էլ եղավ, ինչն ամենապատմական պահն է հայոց բանակաշինության մեջ»,- ավելացրեց նա:

Աստվածատուր Պետրոսյանի խոսքով` ազատամարտիկները, որոնք կռվում էին՝ այն ժամանակ ոչ մեկը չէր մտածում այսօրվա սոցիալական խնդիրերի մասին. «Մենք չենք կարող բավարարված զգալ մեզ այն դեպքում, երբ, օրինակ` մահապարտ Վոլոդյա Ավետիսյանը անազատության մեջ է: Որեւէ մեկին վերապահված չէ, որ կարողանա անցյալի դրոշով մշտապես գործել»: Աստվածատուր Պետրոսյանը հիշեցրեց, որ Վոլոդյա Ավետիսյանի համար ստորագրահավաք է կազմակերպվել, ՊՆ նախարարին են դիմել ու իր կարծիքով         շուտով նա ազատության մեջ կլինի. «Կան մարդիկ, որոնք շատ սխրանքներ են գործել, ու համաներման ժամանակ կարելի էր նրանց էլ հաշվի առնել…»,- ավելացրեց Աստվածատուր Պետրոսյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031