Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ պատվիրակը ԵԽԽՎ ամբիոնից դատապարտեց ՄԻԵԴ-ի՝ Փերինչեքին արդարացնելու որոշումը

Հունվար 28,2014 16:16

Այսօր ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը բարձրացրեց  Թուրքիայի Բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքին արդարացնելու հարցը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտող Փերինչեքին արդարացնելու որոշում էր ընդունել:

ՄԻԵԴ որոշումը Արփինե Հովհաննիսյանը «վիճելի» համարեց ու ասաց. «Այս որոշման ընդունումը լուրջ մտահոգության առարկա է ոչ միայն Հայաստանի, այլև, հույս ունեմ,   ողջ Եվրոպայի համար»:

Հիշատակելով այն փաստը, որ մարդկության դեմ ուղղված  ոճրագործությունները հիմնականում մերժվում են դրանց կազմակերպիչների կողմից՝ Արփինե Հովհաննիսյանն իր զարմանքը հայտնեց. «Ինչպե՞ս կարող էր թուրք   քաղաքացին արդարացվել, ով, ձեռքի տակ ունենալով Հայոց ցեղասպանության փաստի մասին բազմաթիվ գիտական փաստեր, հրապարակայնորեն մերժում է հայոց ցեղասպանության փաստը»:

Հայ պատվիրակը կոչ արեց Վեհաժողովին առանձին քննարկում հրավիրել այս թեմաների վերաբերյալ, որպեսզի նման որոշումների ընդունումը կանխվի ու քննադատության ենթարկվեն նման դրսևորումները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031