Օրվա լրահոսը
ՄՅՈԻ-ն դուրս է մնացել ամենաշահութաբեր ակումբների եռյակից
«Deloite» աուդիտորական ընկերությունը հրապարակել է մրցաշրջան 2012/13-ին աշխարհի ամենաշահութաբեր ակումբների ցուցակը, որը գլխավորող եռյակում «Մանչեսթեր Յունայթեդի» անունը չկա: Ցուցակը գլխավորում են Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնը» եւ Մյունխենի «Բավարիան»: Արքայական ակումբի ընդհանուր շահույթը նշված ժամանակահատվածում կազմել է 518 միլիոն եվրո: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երկրի պաշտպանությունը հասարակության ուշադրության կենտրոնում է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Բացելով նիստը, կառավարության ղեկավարը խոսքը տվել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, որպեսզի նա տեղեկություն տա վերջին օրերին հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի շուրջ: «Նախարարը երեկ մասնակցում էր նաև մեր հերոս զինվորի հուղարկավորության արարողությանը, ու նաև դրանով
Հովհաննես Գաբուզյանը` արագ շախմատի Հայաստանի չեմպիոն
Երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը արագ շախմատի Հայաստանի 16-րդ առաջնությունում 50 մասնակիցների պայքարում ութ հնարավորից վաստակելով 7,0 միավոր` նվաճեց հանրապետության չեմպիոնի կոչումը: Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրիասյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը իրենց անվան դիմաց գրանցեցին 6,0-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով արծաթե մեդալը բաժին հասավ Զավեն Անդրիասյանին, բրոնզը` Ռոբերտ Հովհաննիսյանին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` Armchess.am-ի
25 կիլոգրամ է կորցրել, հայտնվել է դրսում, իսկ պետությունը չի հատուցել միլիոնների հասնող դրամը
Խմբագրություն եկած Գագիկ Սարգսյանին ճանաչում է ՀՀ ողջ դատական համակարգը, քանի որ նա 2005թ.-ից առնչվել է ընդհանուր իրավասության երեք ատյանների, Սահմանադրական դատարանի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ: Իրացման գոտում (Ամիրյան փողոցում) գտնվող Գագիկ Սարգսյանի անշարժ գույքը նրանից օտարել են՝ առանց փոխհատուցման, առանց պատշաճ իրավական ձեւակերպումների, հիմքերի: «Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Եվրախորհրդի անդամ պետություն 2002թ.-ից, որը
«Շանթ եւ ազատություն» հիմնադրամը կաջակցի նոյեմբերի 5-ին ձերբակալվածներին եւ նրանց ընտանիքներին
«Շանթ եւ ազատություն» նորաստեղծ հիմնադրամը նոյեմբերի 5-ի դեպքերով ձերբակալված Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին աջակցելու նպատակով է բացվել: Հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանի խոսքով, ինքը անձնապես չի էլ ճանաչում Շանթին, բայց կիսում է նրա գաղափարները, հետո ասաց, որ հիմնադրամը գործելու է Հայաստանում, ԼՂՀ-ում, հետագայում ներկայացուցչություններ կլինեն աշխարհի մի շարք երկրներում: «Այսօր Հայաստանում կան տասնհինգ քաղաքական հետապնդվողներ, եւ
Կառավարությունը պատասխանել է պատշաճ, հավասարակշռված ու հարգանքով. Արման Սաղաթելյան
«Ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը վերաբերվում Ռոբերտ Քոչարյան եւ Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին: Ո՞ր մեկի փաստարկներն է նա առավել համոզիչ ու հիմնավոր համարում»: Պատասխանելով «Առավոտի» այդ հարցին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ուղարկել է հետեւյալ պատասխանը. «Ցանկացած բանավեճի, եթե դա, իհարկե, իրականությունը տարբեր կողմերից դիտարկելու, ինչ-որ բան բարելավելու կամ ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի, ՀՀ
Քոլեջի տնօրենը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ
Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի տնօրեն Նազիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հանցակազմով (քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մաս): Մեղադրանքի համաձայն` տնօրեն Նազիկ Մարտիրոսյանը, որպես պաշտոնատար անձ, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր ղեկավարած քոլեջի աշակերտների ցանկում ընդգրկել է Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի աշակերտ Ասատուր Գեւորգյանին եւ առանց քոլեջի դասերի
Տնտեսագիտության ոլորտի ատենախոսություններն անորակ են
ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանի համոզմամբ, մեղավորը մասնագիտական խորհուրդներն են Անցյալ տարվա հուլիսից Բարձրագույն որակավորման հանձնաժողովից (ԲՈՀ) մասնագիտական խորհուրդներ է վերադարձվել տարբեր բնագավառների 39 աշխատանք (ներառյալ երեք դոկտորական ատենախոսություն), ընդ որում՝ մեծ թիվ են կազմում տնտեսագիտության ոլորտին վերաբերող անորակ աշխատանքները: «Առավոտի» հետ զրույցում ԲՈՀ-ի նախագահի տեղակալ Ատոմ Մխիթարյանը հայտնեց, որ հունվարի 21-ին կայացել է ԲՈՀ-ի
2014 թվականին մայրաքաղաքի համատիրությունների աշխատանքները կլինեն առավել թափանցիկ և նպատակային
2014 թվականի ընթացքում բազմաբնակարան շենքերում նախատեսված ընթացիկ և ծրագրային աշխատանքները արագ ու արդյունավետ կազմակերպելու խնդիրներն են քննարկվել Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի`վարչական շրջաններում գործող համատիրությունների նախագահների և աշխատանքները համակարգող, ինչպես նաև վարչական շրջանների կոմունալ բնագավառի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ: Քննարկմանը մասնակցել են նաև քաղաքապետարանի տվյալ ոլորտների պատասխանատուները: Կառլեն Ղազարյանը նշել է, որ
«Դա ոչ միայն կապիկություն էր, այլեւ լկտիություն». Թուրքագետը՝ թուրք ազգայնամոլի արարքի մասին
Օրերս սոցիալական ցանցերում թուրք ազգայնամոլ Հասան Օքթայի «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ժեստով Հայաստանի տեսարժան վայրերում, ինչպես նաեւ վարչապետի, կաթողիկոսի եւ այլ հայերի հետ լուսանկարները բուռն քննարկման թեմա են դարձել սոցիալական ցանցերում եւ լրատվական կայքերում: Այսօր՝ հունվարի 23-ին, «Ուրբաթ» մամուլի ակումբում թուրքագետ Հակոբ Չաքրյանը ներկայացրեց, թե ինչպես է ծանոթացել թուրք ազգայնամոլի հետ. Հասան Օքթայը սոցիալական ցանցերում
Կոմպոզիտոր Խաչատուր Մարտիրոսյանն ինքն իրեն ներկայացնելու բարդույթ չունի
Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ ավանդաբար անցկացվող հայ կոմպոզիտորական արվեստի «Ռոմանոս Մելիքյան ֆեստ» երեկոն՝ նվիրված կոմպոզիտորի ծննդյան 135 եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 90-ամյա հոբելյաններին: Այս փառատոնի առաջին համերգը տեղի ունեցավ անցյալ տարի դեկտեմբերին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որտեղ հնչեցին Մելիքյանի վոկալ ստեղծագործությունները՝ կոնսերվատորիայի ուսանողների մասնակցությամբ: Կայանալիք երկրորդ համերգում կկատարվեն
«Կիսասրբերը» եւ «սուրբը»
Ինչպես հայտնի է, մենք մեր մասին ավելի լավ ենք մտածում, քան կանք իրականում: Դեյլ Քարնեգիի հանրաճանաչ գրքում նկարագրված է մի դեպք, երբ մարդասպանն ու գանգստերը մահապատժից առաջ հայտարարում է, որ իր ողջ կյանքը նվիրել է մարդկությանը: Այդպես էլ մեր պաշտոնյաներից շատերը վստահ են, որ իրենց ողջ կյանքի ընթացքում ազգօգուտ գործ են արել եւ դրա դիմաց
Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը միասին ելույթ կունենան
Ամբողջ անցած շաբաթ երաժշտական լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, թե լեգենդար The Beatles-ի ողջ մնացած անդամներ Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը ելույթ կունենան միասին հունվարի 26-ին կայանալիք Grammy 56-րդ ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում: Պատճառն այն էր, որ Ամերիկայի ձայնագրման ակադեմիան հայտարարել էր, որ Փոլ Մաքքարթնին եւ Ռինգո Սթարը հանդես են գալու մրցանակաբաշխության ժամանակ, քանի որ այս տարի
Յոթ հեքիաթ հեքիաթի մասին
Ձմեռ պապին այս տարեմուտին ինձ էլ նվերներ բերեց՝ լավ ու գեղեցիկ նվերներ, որոնք ինձ շատ հմայեցին: Իսկ ամենահմայիչը մի փոքրիկ գրքույկ էր՝ «Հեքիաթ հեքիաթի մասին»: Եվ առաջին հեքիաթը ձյան մասին էր՝ ավելի ճիշտ ձմռան՝ առանց ձյան ու ձյան հետ, իսկ հեքիաթի վերջում երկնքից բազմաթիվ աստղիկներ էին իջնում ճերմակ ձյան փաթիլների տեսքով: Երկրորդ հեքիաթը Ցող անունով
1,5 տարի նախագահականի մոտ նստացույց անող կնոջ նկատմամբ ուշադրություն են պահանջել․ ակցիա. Epress.am
Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց ավելի քան 1.5 տարի նստացույց անցկացնող քաղաքացի Էմմա Սահակյանին պաշտպանելու համար: Ըստ Epress.am – ի, աշակերտները կարմիր սլաքներով պաստառներով շրջապատել էին Սահակյանին՝ ցանկանալով հանրության և պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել, ինչպես իրենք են նշել, մարդու իրավունքների խախտման այս մասնավոր դեպքի վրա: Սահակյանը նախագահական նստավայրի մոտ նստացույց
Անիմացիան Հայաստանում ՝ «Ծիտը» մուլտֆիլմը (Տեսանյութ)
«Տեսակետ» մամուլի ակումբում հունվարի 23-ին տեղի ունեցավ ասուլիս, որի թեման էր Թումանյանի «Ծիտը» հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը: Ասուլիսի հյուրերն էին «Նարեկացի» արվեստի միության ֆիլմերի պատասխանատու Արևիկ Ավանեսյանը և վեցամյա Ավետիս Իսկենյանը: Մուլտֆիլմը « Նարեկացի» արվեստի միության նախաձեռնությունն էր: Այն տևում է ութ րոպե բոլոր կերպարները ստեղծել են երեխաները: Մուլտֆիլմի նկարահանումը տևել է վեց ամիս:
РБК. «Եվրոմայդան»-ի մյուս զոհը Բելառուսի քաղաքացի էր
Պարզվել է Կիևում հունվարի 22-ին մահացածներից ևս մեկի ինքնությունը: Նա Բելառուսի քաղաքացի Միխայիլ Ժիզդնևսկին է, հայտնել է «Վիտալի Կլիչկոյի երիտասարդական խմբի» առաջնորդ Ռոման Գրիգորիշինը: Փոխանցում է «Էռ Բե Կա» լրատվականը: «Դիահերձարանում ճանաչեցինք Միխայիլ Ժիզդնևսկու մարմինը, որին սպանել էին այսօր Գրուշևսկո փողոցում: Բժիշկներն առավելագույնս փորձում էին թաքցնել հրազենից հասցված վերքերը», -ասել է Ռոման Գրիգորիշինը՝ նշելով, որ
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Հունվարի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և Ուիլյամ Պրայորը /Մեծ Բրիտանիա/:
Թունավորումներ Երևանում, Աշտարակում և Մարտունիում
Հունվարի 22-ին, ժամը 00.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում, անհայտ էթոլոգիա» ախտորոշմամբ Խուդյակովի փողոցի 84/1 շենքի թիվ 3 բնակարանից բուժօգնության են տեղափոխվել 7-ամյա Մարիամ Տ.-ն, 25-ամյա Նարինե Գ.-ն, 51-ամյա Սուրեն Գ.-ն, 46-ամյա Հրանուշ Հ.-ն և 25-ամյա Նվարդ Գ.-ն: Ըստ բժշկի տեղեկանքի` նրանք ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Պետությունը հետ է վերցնում անօթևան ընտանիքին հատկացված բնակարանը. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանների տրամադրման կարգը սահմանող ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի համար 432 որոշման բացթողումներից մեկն էլ այն է, որ բնակարան ստացած ընտանիքի շահառու ճանաչված անդամի մահից հետո, եթե վերջինս մինչև մահանալը չի հասցրել սեփականաշնորհել բնակարանը, պետությունը հետ է վերցնում տվյալ ընտանիքին հատկացված բնակարանը:Նման իրավիճակում են հայտնվել նախորդ տարիներին Գյումրու
Կողոպտիչը հայտնաբերվել և խոստովանել է նաև նախկինում կատարած մյուս հանցանքները
Հունվարի 20-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1979 թ. ծնված Լուսինե Ի.-ն և հայտնել, որ անհայտ անձը Արագածի փողոցում հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի (պայուսակում եղել է 150.000 դրամ, անձնագիր, սոցիալական քարտ, շպարման պարագաներ և հագուստ): Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից բերման են
Սեյրան Օհանյան. «Հայաստանի հյուսիս-արեւելյան եւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում իրավիճակը լարված է»
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրեց սահմաններում տիրող իրավիճակը՝ հայտնելով, որ այժմ իրավիճակը լարված է Հայաստանի հյուսիս-արեւելյան եւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում. «Մենք անկանոն կրակոցներին չենք պատասխանում, պատասխանում ենք դիպուկահարներին եւ կանոնավոր կրակոցներին»,-ասաց պարոն Օհանյանը: Ըստ նրա, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը դիվերսիոն գործողություններ են իրականացվել հակառակորդի կողմից,
Human Rights Watch-ի քննադատությունը համարում են թյուրիմացություն. «Հայոց աշխարհ»
Պարզվում է, Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը գոհ չէ մեզանում գործող «Ալընտրանքային ծառայության մասին» օրենքից ու իր հերթական զեկույցում հանգել է այսպիսի հետեւության՝ «այլընտրանքային ծառայության պլատֆորմը Հայաստանում դեռեւս լավ մշակված չէ»։ Իսկ որպես «վատ մշակվածի» ապացույց բերվում է հետեւյալը. չնայած այլընտրանքայինների ծառայությունը 42 ամսից նվազեցվեց մինչեւ 36-ի, բայց դա շատ ավելի երկար է, քան
Շանթ Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվեց (Տեսանյութ)
ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը, դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ դռնփակ նիստ էր հրավիրել, ուր քննության առնվեց Հայաստանի ցեղակրոն կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ից անազատության մեջ գտնվող, իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելու համար մեղադրվող Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքը: Ինեսա Պետրոսյանն ասաց, որ ներկայացվել են այն բոլոր հիմքերը, որով ինքը հիմնավորում է, որ Շանթ Հարությունյանի գործողություններում հանցակազմ
ՄՄ-ին անդամակցելու դեմ ստորագրահավաք Ղրղըզստանում. «Ազատություն» ռադիոկայան
Բիշքեկում ստորագրահավաք է սկսվել Ղրղըզստանի` Մաքսային միությանը անդամակցելու դեմ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ստորագրահավաքը մեկնարկել է չորեքշաբթի օրը կայացած բողոքի ակցիայից հետո, որը կազմակերպել էին «Ռեֆորմա» («Բարեփոխում») կուսակցության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Կազմակերպիչները ակցիայի վայրում յուրօրինակ ցուցադրություն էին նախաձեռնել, հրապարակ էին բերել տարբեր ապրանքներ` հագուստեղեն, համակարգիչներ, տեխնիկա և դրանց պիտակների վրա ակնառու կերպով ներկայացրել, թե ինչ
Հակոբ Ինջիղուլյանի մայր. «Մի հիմար, ապուշ մի բան գրում է, մյուսները վերցնում արտատպում են իրարից»
«Մենք ասել են` մի զանգեք, մենք ձեզ կզանգենք: Ուստի մենք նոր տեղեկություններ չունենք»,-Aravot.am-ի հարցին՝ Կարմիր Խաչի ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին, տեղեկություններ ունե՞ն այդ մասին, այսպես պատասխանեց Հակոբի մայրը՝ Գայանեն: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հակոբի ընտանիքի անդամները Կարմիր Խաչի ներկայացուցիչներին նամակ էին փոխանցել, որ այն հասցնեն Հակոբին: Իսկ օրերս Կարմիր Խաչի միջազգային
Մեր պատասխան քայլերի վերաբերյալ որեւէ հստակ բացատրություն մեր հանրությունը անցած օրերին այդպես էլ չստացավ. «Հայոց աշխարհ»
Կարծում ենք, ստեղծված իրավիճակում Հայաստանի համար Փարիզը դառնալու է ինքնանպատակ բանակցությունները շարունակելու, իսկ Ադրբեջանի համար՝ ռազմաքաղաքական անպատիժ շանտաժի դիմելու առիթ։
Կդրոշմապիտակավորվեն ձեթը, սուրճը, կաթնամթերքը, պահածոներն ու կթանկանան
Մի շարք ապրանքներ կթանկանան կառավարության այսօրվա կայացրած որոշման արդյունքում: Կառավարությունը որոշել է դրոշմապիտակավորել ձեթը, սուրճը, կաթնամթերքը եւ այլ ապրանքներ՝ ստվերի դեմ պայքարելու պատճառաբանությամբ: Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ ճանապարհով իրենց հաջողվել է մի շարք այլ ապրանքներ ստվերից հանել: Վարչապետը հավանություն տալով որոշմանն ասաց՝ ուրեմն այդ ապրանքների
Գազի անջատումները սկսվեցին. «Չորրորդ իշխանություն»
Մեր գազի վարձը այս ամիս 80 հազար դրամ էր եկել։ 80 հազար դրամ։ Հասկանում ե՞ք դա ինչ թիվ է։ Մայրս ընդամենը 30 հազար դրամ թոշակ է ստանում, ես չեմ աշխատում, ամուսնուս աշխատավարձն էլ 80 հազար դրամ է։