Լրահոս
Օրվա լրահոսը

Կդրոշմապիտակավորվեն ձեթը, սուրճը, կաթնամթերքը, պահածոներն ու կթանկանան

Հունվար 23,2014 12:18

Մի շարք ապրանքներ կթանկանան կառավարության այսօրվա կայացրած որոշման արդյունքում: Կառավարությունը որոշել է դրոշմապիտակավորել ձեթը, սուրճը, կաթնամթերքը եւ այլ ապրանքներ՝ ստվերի դեմ պայքարելու պատճառաբանությամբ:

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ այդ ճանապարհով իրենց հաջողվել է մի շարք այլ ապրանքներ ստվերից հանել:

Վարչապետը հավանություն տալով որոշմանն ասաց՝ ուրեմն այդ ապրանքների նկատմամբ էլ պետք է կիրառել դրոշմապիտակներ:

Հիշեցնենք, որ նույնանման մի որոշման արդյունքում գարեջրի եւ զովացուցիչ ըմպելիքների դրոշմապիտակավորելուց հետո մոտ 30 դրամով թանկացան այդ ապրանքները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031