Լրահոս
Օրվա լրահոսը

Կողոպտիչը հայտնաբերվել և խոստովանել է նաև նախկինում կատարած մյուս հանցանքները

Հունվար 23,2014 12:46 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունվարի 20-ի երեկոյան ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1979 թ. ծնված Լուսինե Ի.-ն և հայտնել, որ անհայտ անձը Արագածի փողոցում հափշտակել է իր պայուսակը և դիմել փախուստի (պայուսակում եղել է 150.000 դրամ, անձնագիր, սոցիալական քարտ, շպարման պարագաներ և հագուստ):

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Գարեգին Նժդեհի փողոցի և Արշակունյաց պողոտայի խաչմերուկից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Արման Խ.-ին: Նա խոստովանել է, որ հանցագործությունը կատարել է ինքը, ինչպես և հայտնել է, որ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից կատարել է մի շարք կողոպուտներ:

Արման Խ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ Արման Խ.-ի գործողություններից տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: