Լրահոս
Օրվա լրահոսը

1,5 տարի նախագահականի մոտ նստացույց անող կնոջ նկատմամբ ուշադրություն են պահանջել․ ակցիա. Epress.am

Հունվար 23,2014 13:10

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց ավելի քան 1.5 տարի նստացույց անցկացնող քաղաքացի Էմմա Սահակյանին պաշտպանելու համար:  Ըստ Epress.am – ի, աշակերտները կարմիր սլաքներով պաստառներով շրջապատել էին Սահակյանին՝ ցանկանալով հանրության և պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել, ինչպես իրենք են նշել, մարդու իրավունքների խախտման այս մասնավոր դեպքի վրա:

Սահակյանը նախագահական նստավայրի մոտ նստացույց է անցկացնում 2012 թվականի հունիսից: Նա այդ ընթացքում նաև հացադուլ է սկսել, որը դադարեցրել է 21-րդ օրը՝ ակտիվիստների խնդրանքով:

Խնդիրը վերաբերում է անշարժ գույքի մասին վեճին: Էմմա Սահակյանը պնդում է, որ չորս տարի առաջ քրոջ դուստրն իրեն զրկել է բնակարանից, որտեղ ինքը գրանցված է եղել, և որը իր մյուս քրոջ կողմից կտակ է թողնվել իրեն: Երեք տարի կինը դիմել է դատարաններ, սակայն վեճը չի շահել, քանի որ քրոջ դուստրը, Սահակյանի խոսքով, կեղծ փաստաթղթեր ուներ:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031