Օրվա լրահոսը

Հատկացվել են համարժեք բնակարաններ, իսկ բնակմակերեսի բարելավում օրենքը չի նախատեսում

Շինարարների փողոցի 15 հասցեի վթարային շենքում դեռևս 4 բնակարան զբաղեցնող ընտանիքներին առնչվող որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տարաբնույթ լուրերի առնչությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցի 15 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքը, որպես 4-րդ կարգի վթարային և ամբողջությամբ քանդման ենթակա, ընդգրկված է եղել ՀՀ կառավարության 25.10.2000թ. հ.682 որոշմամբ հաստատված ծրագրում: Ծրագրով նախատեսված շենքի

Մինչեւ փետրվարի 12-ը մեր հանրապետությունը անդադար գտնվելու է տաքօդային հոսանքների ազդեցության գոտում

«Հայաստանի Հանրապետությունում օդի ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, բացառություն է կազմել Արարատյան դաշտը, որտեղ ցուրտ օդի լճացումով պայմանավորված օդի ամսական միջին աստիճանը նորմայից ցածր է եղել 2-3 աստիճանով»,- այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ պարոն Սուրենյանի՝ այն օրերին, երբ Արարատյան դաշտում օդի

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Հայկական մշակույթի և բարեկամության օր Լեչչե քաղաքում

Իտալիայի Լեչչե քաղաքում տեղի է ունեցել «Հայկական մշակույթի և բարեկամության օր» միջոցառումը, որ կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը` Լեչչեի Եվրո-Միջերկրածովյան մշակութային ժառանգության գործակալության և տեղի հայ համայնքի հետ համագործակցությամբ: Ներկաների թվում էին նահանգային և քաղաքային իշխանությունների, մշակույթի և գործարար ոլորտների, հայ համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, լրագրողներ: Պուլիայի նահանգապետարանի, Լեչչեի շրջանային և քաղաքային իշխանությունների,

«Սեփական խնդիրները պուտինյան Ռուսաստանի միջոցով լուծելու տարբերակն են ընտրել». Արթուր Սաքունցը` ԱԽ քարտուղարի գրության մասին

ՕԵԿ-ը որոշել է ՌԴ-ում այս տարվա հունվարից գործող նոր օրենքի վերաբերյալ քննարկումներ կազմակերպել: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը՝ իր մտահոգությունը հայտնելով նոր օրենսդրության վերաբերյալ, ըստ որի` ՀՀ քաղաքացիները ՌԴ-ում ազատ տեղաշարժվելու իրավունքից զրկվում են: Հովհաննես Մարգարյանը նաեւ տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն արդեն գրություն է

Փոխվարչապետն ու Իտալիայի դեսպանը քննարկել են ապակենտրոնացված փոխգործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին: Փոխվարչապետը շնորհավորեց դիվանագետին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթեց հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա երկու բարեկամ երկրների հարաբերությունների ամրապնդման գործում: Զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության խորացման հարցերին: Երկուստեք դրական գնահատվեց

«Եվրոպական փաթեթ» Արևելյան գործընկերության երկրներին. «Ազատություն» ռադիոկայան

Եվրամիության 13 պետություններ կազմել են քննարկման հիմք հանդիսացող փաստաթուղթ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցությունը շարունակելու համար։ Վիլնյուսից հետո, Ռիգայից առաջ «Եվրոպական փաթեթի» նպատակն է ուրվագծել Արևելյան գործընկերության երկրների` Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հեռանկարը` 2013 Վիլնյուսի գագաթնաժողովից հետո և մինչև 2015 թվականին Ռիգայում կայանալիք կառավարությունների ղեկավարների հանդիպումը։ «Եվրոպական փաթեթը» հաշվի է առնում «հետվիլնյուսյան»

ՀՀԿ-ի «ղազագրերն» ու հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Մեկնարկեց Հայրիկյանի հանրահավաքը (Տեսանյութ)

Այս պահին Ազատության հրապարակում ՀՀ հիմներգով մեկնարկեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը: Ինչպես նշեց Պարույր Հայրիկյանն, այն ինչ-որ առումով նախապատրաստությունն է փետրվարի 18-ին կազմակերպվելիք հանրահավաքի: Հանրահավաքի հիմնական ուղերձներն էին Մաքսային միությունը հավասար է անվճար ուղեգիր Սիբիր, «Ղազագիրը ՀՀԿ ղազագիրն է» և այլն: Պարույր Հայրիկյանն իր ելույթում շեշտը դրեց ՀՀ անկախության և ինքնիշխանության հարցի վրա ու

411.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.25 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Հասմիկ Պողոսյան. «Փորձը ցույց է տալիս, որ բոլոր հարցերը լուծվում են» (Տեսանյութ)

Արտերկրում օտարազգի ռեժիսորների կողմից նախատեսված է Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի նկարահանում: Այսօր՝ փետրվարի 7-ին, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, նշելով, որ դրանց մասին ավելի մանրամասն կխոսի մեկ ամիս հետո: Լրագրողներից մեկն անդրադարձավ նաեւ վերջերս առավել ակտիվորեն քննարկվող հարցին՝ դպրոցներում թատերական ներկայացումների տոմսերի վաճառքին, թատերական գործիչները

Առցանց լրատվամիջոցներն առաջատար են ատելության խոսքի դրսեւորման մեջ. Աշոտ Մելիքյան

«Առհասարակ, քանակական առումով շատ քիչ է դա, այսինքն՝ մեր լրատվամիջոցներում ընդամենը 1 տոկոս հրապարակումներում կա ատելության խոսք, բայց դա էլ առիթ է տալիս խոսելու, որովհետեւ կան շատ տարածված ատելության խոսքեր, որոնք որ արդեն ընդունված են եւ կարծես թե նորմ են համարվում: Եվ որպեսզի այդ միտումը չշարունակվի, չավելանա, անպայման պետք է այդ երեւույթներին ուշադրություն դարձնել»,- այսօր՝

Դավիթ Խաժակյան. «Կենտրոնական բանկը միակողմանի ենթադրություն է անում»

Aravot.am-ը «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Խաժակյանից մեկնաբանություն խնդրեց այսօր Կենտրոնական բանկի (ԿԲ) տարածած հաղորդագրության մասին, որում մասնավորապես նշվում է. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է»: Ըստ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին

2014 թվականի փետրվարի 6-ին և փետրվարի 7-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների աշխատանքային հանդիպումը «Իրավունքի միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողովի) փորձագետների հետ: Հանդիպման ընթացքում քննարկումներ են կազմակերպվել հետևյալ հայեցակարգային հիմնախնդիրների շուրջ. ա. Իրավունքի գերակայության իրացման սահմանադրական մոտեցումները (զեկուցող` Գ. Հարությունյան). բ. Իրավունքների դասակարգումը և սահմանափակումները (զեկուցող` Գ. Մուրադյան). գ. Սոցիալական պետության

Պարսիկ գյուտարարների ներդրումը Հայաստանում

«Բույսերն էլ մարդկանց նման կարիք ունեն սննդի: Եթե մաքուր սնունդ ենք տալիս բույսին, նա լավ է աճում, և նրա պտուղներն էլ մաքուր սնունդ են դառնում մարդու համար»,- ասում է «Արմեն Բիոթեք» ՍՊԸ-ի տնօրեն Սիամաք Ալիզադեհը, որն այսօր լրագրողներին ներկայացրեց պարսիկ գյուտարարների ներդրումը Հայաստանում: Նոր գյուտ, որն, ըստ նրա, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը: Խոսքը, մասնավորապես, «Ֆոսֆազոտ» և

Երեխայի լսողությունը վատացել է, հարուցվել է քրեական գործ

Բժշկից գումար են պահանջում լսողական սարք գնելու համար

Աջափնյակում ջուր չի լինի

Վթարային աշխատանքների հետ կապված, փետրվարի 11-ին` ժամը 10.00-ից մինչև փետրվարի 12-ը ժամը 10.00-ը կդադարեցվի Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի և նրբանցքների, Մելքումովի փողոցի, Դավթաշենի գյուղի, Շիրազի փողոցի, Մազմանյան փողոցի, Բաշինջաղյան 1-ին և 2-րդ նրբանցքների, Բաշինջաղյան 155-198 շենքերի, Կարապետյան փողոցի, Ռոստոմյան փողոցի, Հալաբյան 41-65 շենքերի, «Մալայանի» անվան ակնաբուժական հիվանդանոցի, Հանրապետական հիվանդանոցի, Դիագնոստիկա բժշկական կենտրոնի, Հալաբյան

Արթուր Սաքունց. «Շանթն ինձ ասել է, որ ոստիկանապետը իրեն սպառնացել է, որ տղայիդ նկատմամբ բռնություններ կգործադրենք»

Այսօր Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանը, անդրադառնալով Շանթի որդու` Շահեն Հարությունյանի նկատմամբ սպառնալիքներին և դպրոցում տեղի ունեցած միջադեպին  այսպիսի հայտարարություն արեց. «Երբ ոստիկանապետն ու փոխոստիկանապետն առաջին անգամ այցելել են Շանթին, սպառնացել են, որ որդու նկատմամբ բռնություն կկիրառեն: Շանթն  ինքն էլ է ասել, Արթուր Սաքունցն էլ է ասել: Նման փաստ եղել է, որ նրանք սպառնացել

Բռնաբարության մեջ մեղադրվող կալանավորի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. «Փաստինֆո»

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում կալանավոր Համբարձում Գագիկի Ղուկեյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110 –րդ հոդվածի հատկանիշներով՝ «ինքնասպանության հասցնելը»: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոտիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում  

Մարզային հանդիպումների ժամանակ բարձրացված` գյուղատնտեսության ոլորտին վերաբերող խնդիրները քննարկվեցին փոխվարչապետի մոտ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվեցին գյուղատնտեսական ոլորտին վերաբերող որոշ հարցեր, որոնք բարձրացվել էին փոխվարչապետի մարզային այցելությունների ժամանակ: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արմավիրի եւ Արարատի մարզպետներ Աշոտ Ղահրամանյանն ու Արամայիս Գրիգորյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, ինչպես նաեւ Գյուղատնտեսության, Տարածքային կառավարման

«Պարտադիր կուտակայինը կարող է դառնալ սոցիալական բունտի թեմա» (Տեսանյութ)

Գյումրիում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառումն ու աշխատավարձից 5 տոկոսի չափով պահումները բողոքավոր են դարձրել անգամ   իշխանությունների ամենաթունդ պաշտպաններին,  հոգով-սրտով չինովնիկներին: Բողոքավոր է թե ինստիտուտի դասախոսը, դպրոցի ուսուցիչը, թե մարզպետարանի ու քաղաքապետարանի քիչ թե շատ եկամուտ ունեցող պաշտոնյան, թե դատարանի կարգադրիչը, որն , ի դեպ չի հասցրել դեռ աշխատավարձ ստանալ: Փաստաբան Թամարա Յայլոյանը մեզ հետ

Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կրթական քարտեզի վրա կունենա իր մեծ դերն ու նշանակությունը. ՀՀ վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Դիլիջան: Կառավարության ղեկավարը եղել է Դիլիջանի միջազգային դպրոցում, որտեղ նրան ներկայացրել են կրթական այդ հաստատության շինարարական աշխատանքների ընթացքը: Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին։ Առաջին ուսումնական տարում այն կընդունի 90 աշակերտ, որոնց թիվը 2023թ.-ին կհասնի 650-ի՝ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը դպրոցում սովորելու է անվճար`

Հանդիպեցին ՀՀ եւ ԼՂՀ խորհրդարանների փոխնախագահները

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 7-ին ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արթուր Թովմասյանին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների փոխգործակցությանն առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարեւորեց Արցախի խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը հանձնաժողովների ու խմբակցությունների մակարդակով եւ տարբեր ձեւաչափերով հանդիպումները: Կողմերը մեկ անգամ եւս հավաստեցին երկու հանրապետությունների հստակ դիրքորոշումն այն մասին,

«ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին»

Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը Aravot.am-ին պատմում են, թե ինչպես են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրը ու խնամին` ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը, «ապօրինաբար տիրացել իրենց քարե շինությանը»: «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամիները տիրացել են իմ ունեցվածքին: Ինձ թվում էր` որպես վարչապետ, կոռուպցիայի դեմ պայքարող, պետք է այս գործին ընթացք տար եւ

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ոստիկանության գնդապետը կալանավորված է . «Փաստինֆո»

Պետական դավաճանության մեջ մեղադրվող ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության գնդապետ  Խաչիկ Մարտիրոսյանը կալանավորված է:  Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:   Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ Պետական դավաճանություն:    Խաչիկ Մարտիրոսյանը  ձերբակալվել էր  հունվարի 31-ին՝  ՀՀ Ազգային անվտանգության ծառայության

Տողու Փերինչեքի հարցով՝ Յունահայութիւնը նամակ յանձնեց Զուիցերիոյ կառավարութեան

Յունաստանի մօտ Զուիցերիոյ դեսպան պրն. Լորենցօ Ամպերկին հետ հանդիպում մը ունեցաւ երէկ Հինգշաբթի 6 Փետրուար 2014ին, յունահայ գաղութը ներկայացնող քառանդամ պատուիրակութիւն մը, գլխաւորութեամբ թեմակալ առաջնորդ Գերշ. Տ. Խորէն եպս. Տողրամաճեանի եւ մասնակցութեամբ Յունահայոց Ազգային Վարչութեան ատենապետ պրն. Արա Մանկոյեանի, անդամ տոքթ. Ստեփան Փափազեանի եւ ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի կողմէ տոքթ. Յակոբ Աւագեանի։ Հանդիպման նպատակն էր Զուիցերիոյ դեսպանին միջոցաւ իր երկրի կառավարութեան փոխանցել նամակ¬խնդրագիր մը, յունահայութեան անունով, պարզաբանելով հայութեան դիրքը՝ Լա Հէյի մէջ Մարդկային իրաւանց Եւրոպայի դատարանին որոշումին կապակցութեամբ, որ հատուցեց Հայոց ցեղասպանութիւնըժխտող Տողու Փերինչեքի բողոքարկու դիմումը, Զուիցերիոյ արդարադատութեան նախարարութեան դէմ: Նամակը ստորագրուած է յունահայ գաղութի ազգային եւ միութենական բոլոր կառոյցներուն կողմէ։ Պատուիրակութիւնը յարգալիր ընդունելութեան արժանացաւ Զուիցերիոյ դեսպանին կողմէ, որ առիթը տուաւ մանրամասնօրէն ներկայացնելու  հայութեան մտահոգութիւնները՝ կապուած Մարդկային իրաւունքներու Եւրոպայի դատարանի ծանօթ որոշման դէմ: Դիտել տրուեցաւ պրն. դեսպանին, թէ դատավճիռըբաւարար  հիմնաւորում չունի, իսկ կարեւոր է շեշտել՝ որոշումը միաձայնութեամբ առնուած չըլլալու հանգամանքը։ Պատուիրակութեան անդամները դիտել տուին, թէ դատական ատեանը պարտի բաց քննարկումներու առիթ տալ եւ արդար դատավարութիւն կատարել, բոլոր կողմերուն տալով լսելի դառնալուիրաւունքը։ Յաւելեալ նշուեցաւ թէ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին ընդառաջ՝  պէտք չէ թոյլ տալ ժխտողականութեան յաղթարշաւի մը ընդարձակման,  որ նոր ոգեւորութիւն պիտի յառաջացնէ ուրացողներուն մօտ: Դեսպան Լորենցօ Ամպերկ յայտնեց թէ ինք քաջատեղեակ է հարցի էութենէն ու խոստացաւ արագօրէն փոխանցել նամակը իր երկրի կառավարութեան։ Դեսպան Ամպերկ իր կարգին յայտնեց, թէ լաւ կը ճանչնայ Հայաստանն ու հայութիւնը, անցեալին պաշտօնավարած ըլլալով որպէս Հայաստանի եւ Վրաստանի մօտ Զուիցերիոյ դեսպան (ան շեշտեց թէ նստավայրը Թիֆլիս էր, բայց ինք յաճախակի այցելութիւններ կուտար Երեւան)։ Պրն. դեսպանը հետաքրքրուեցաւՍուրիոյ հայ գաղութի ներկայ իրավիճակով։ Յաջորդաբար տեղեկութիւններ փոխանցուեցան յունահայ գաղութի եւ կառոյցներու գործունէութեան շուրջ։ Ի մասնաւորի պրն. դեսպանը յաւելեալ հետաքրքրութիւն ցոյց տուաւ, իմանալով Զուիցերիացի հայասէրներու կողմէ հայկական ծերանոցին հանդէպ ցոյց տրուած հոգատարութեան մասին։ Կէս ժամ տեւած հանդիպումը աւարտեցաւ կառուցողական մթնոլորտի մէջ։ Պատուիրակութիւնը շնորհակալութիւն յայտնեց պրն. դեսպանին, որ արագօրէն ընդառաջեց զինք այցելելու յունահայ գաղութի դիմումին եւ պատրաստակամութիւն յայտնեց Զուիցերիոյ կառավարութեան անմիջապէս փոխանցելու իրենյանձնուած նամակը։   ՀՅ Դաշնակցության Գերագույն մարմին

«Ձեր հիմնավորումները մեզ համար հիմնավորումներ չեն» (Տեսանյութ)

Aravot.am-ի այն հարցին էլ՝ կարծիք կա, որ Սեւանի ափամերձ օբյեկտների համար են փորձում ջրառի ծավալը մեծացնել, պարոն Հովհաննիսյանն ասաց` նման բան չկա, իսկ Կարինե Դանիելյանն էլ ասաց, որ դա հանրային կարծիք է եւ դժվար ապացուցելի բան:

ՌԴ միջամտությունը՝ Ուկրաինայի հնարավոր տրոհման սպառնալիք

«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, բնականաբար, լարվածություն առաջացրել են ԵՄ-ՌԴ հարաբերություններում, սակայն այս պահին իրավիճակը ես չէի բնորոշի որպես ճգնաժամային: Երկու կողմերն էլ ունեն բազմաթիվ փոխադարձ հետաքրքրություններ, փոխադարձ կախվածություն եւ դեռ խուսափում են, մասնավորապես՝ ԵՄ-ն, բացահայտ առճակատումից: Իրավիճակը կարող է փոխվել, եթե Սոչիի Օլիմպիական խաղերի ավարտից հետո ՌԴ իշխանությունները բացահայտ եւ առարկայական դարձնեն իրենց միջամտությունը ուկրաինական

Գալուստ Սահակյանն ամաչեց

ՀԱԿ-ը, կարծես թե ընտրություններից հետո մեկ պատուհանի սկզբունքով չի աշխատում: Ինձ համար Արամի մոտեցումներն են ընդունելի: Նա խոսում է այն ամենի մասին, ինչին հավատում է ինքը: Մյուսները փորձում են շահարկումների դաշտ մտնել և դիվիդենդներ շահել:

Շանթ Հարությունյանի նախկին կնոջ խնդրանքը. «Թույլ չտալ, որ հոր քաղաքական հայացքների պատճառով ոչնչացնեն զավակիս» (Տեսանյութ)

«Նոյեմբերի 5-ի դեպքերից հետո անչափահաս տղաս` Շահեն Հարությունյանը` քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին, անընդհատ հայտնվում է տարաբնույթ դեպքերի կենտրոնում, որոնք ինձ համար մտահոգիչ են»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շանթ Հարությունյանի նախկին կին Ռուզաննա Բադալյանը: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 5-ից հետո որդուն «Մերսեդես» մակնիշի մի մեքենա մգացված ապակիներով անընդհատ հետևում էր, այնուհետև «Բարեկամություն» մետրոյի կայարանում

Հասմիկ Պողոսյան. «Հուշարձանը, որն ապամոնտաժված է, երբեք ցուցակից չենք հանելու» (Տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 7-ին, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց մշակույթի ոլորտի զարգացման գերակա ուղղությունները: Ըստ նախարարի՝ նախատեսվում է «Հայ պարբերական մամուլ» եւ «Հայ գիրք» համահավաք շտեմարանների ստեղծումը: Կներդրվի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների եւ պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հավաստագրման գործընթացը՝ հավաստագրման կարգի մշակմամբ

Լրահոս

Օրացույց
Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031