Օրվա լրահոսը

Սոչիի օլիմպիական խաղերին կհետեւի մոլորակի ազգաբնակչության 2/3-րդը

Ռուսական հանրահայտ «Տատու» խումբը հանդես կգա Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Խումբը Facebook-ի իր էջում գրել է, թե մենակատարներ Յուլյա Վոլկովան եւ Ելենա Կատինան օրերս մեկնելու են ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք, որտեղ ներկայումս ընթանում են բացման եւ փակման արարողությունների գլխավոր փորձերը: Բացման արարողությունը տեղի է ունենալու Սոչիի «Ֆիշտ» օլիմպիական մարզադաշտում, իսկ օլիմպիական

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Վարդան Բոստանջյան եւ Թաթուլ Մանասերյան

Տնտեսագիտության դոկտորներ Վարդան Բոստանջյանի եւ Թաթուլ Մանասերյանի միջեւ բանավեճը: Թեման՝ ո՞ր ապրանքները կթանկանան եւ որոնք՝ կէժանանան Մաքսային միությանը միանալուց հետո:  Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

«Բոլորը մտածում են, որ իրենք տաղանդավոր են». գրականագետը «Արձակ 2013» մրցույթի մասին

«Անտարես» հրատարակչությունը և «Գրանիշ» գրական ակումբն այսօր ամփոփեցին «Արձակ 2013» մրցույթի արդյունքները, որոնցից մրցատյանի՝ ժյուրիի անդամներն այնքան էլ գոհ չեն: «Ցավոք, ես չեմ կարող ասել, որ շատ բավարարված եմ մրցույթից, որն արդեն երրորդ տարին է անցկացվում, իսկ նոր տաղանդներ չեն բացահայտվում կամ շատ հազվադեպ: Մենք հիմնականում գործ ունենք նույն հեղինակների հետ»,- ասում է մրցատյանի անդամ,

ՍԴ որոշումը, ըստ էության, չի նշանակում, որ փոխանցումներ չպետք է կատարվեն

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին  ՀՀ օրենքի նախագծի քննարկումը այսօր Ազգային ժողովի նիստում շատ արագ վերաճեց կուտակային կենսաթոշակների մասին քննարկման: Օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարության ներկայացուցչին՝ սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին մի քանի պատգամավորներ տարբեր ձեւակերպումներով հերթով հարցնում էին՝ այն բանից հետո, ինչ ՍԴ-ն որոշեց մինչեւ սահմանադրականությունը ճշտելը՝ կասեցնել կուտակային կենսաթոշակներին վերաբերող

Ինչպես պետք է վարվեն գործատուները, որոնց աշխատակիցները հիմք ընդունելով ՍԴ աշխատակարգային որոշումը առայժմ չեն ցանկանում կատարել պարտադիր կուտակային վճարումները

Պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին Սահմանադրական դատարանի հայտնի աշխատակարգային որոշումը բազմաթիվ գործատուների, հաշվապահների ու պարզապես քաղաքացիների (հատկապես պարտադիր բաղադրիչին դեմ արտահայտվող քաղաքացիների) մոտ մի շարք հարցեր առաջացրեց: Մասնավորապես, այդուամենայնիվ պե՞տք է արդյոք աշխատավարձների հաշվարկման փուլում հաշվարկել պարտադիր կուտակային վճարը, հաշվարկելու դեպքում պե՞տք է արդյոք կատարվի պահում, ինչպե՞ս ՊԵԿ ներկայացնել համապատասխան հաշվետվությունը` պարտադիր վճարը հաշվարկվա՞ծ, թե՝ ոչ,

«Ամենալավ տարբերակն այն է, որ Քոչարյանը, ինչքան հնարավոր է, իր մասին քիչ խոսի». իրավապաշտպան

Aravot.am-ը Սախարովի  անվան մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզային գրասենյակի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է հավանական ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը: «Ես զերծ կմնայի մեկնաբանություններից, քանի որ դա մաքուր քաղաքական  հարց է, ես էլ հասարակական ոլորտի մաքուր ներկայացուցիչ եմ, բայց և  էդ մարդը լավ  կանի, որ  գնա ու մնա անցյալում: Ամենալավ տարբերակն այն

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 3–ին` ժամը 17:30–ի դրությամբ, Նոյեմբերյանի, Գավառի, Գորիս – Կապան ավտոճանապարհներին, Որոտանի ոլորաններում և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Թալինի տարածաշրջանում տեղում է թույլ ձյուն: Բարձրադիր վայրերում առկա մերկասառույցի պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով

Վաճառել են կովերը` Սոչի մեկնելու համար

Ամերիկացի սնոուբորդիստուհի Քեյթլին Ֆերինգթոնի ծնողները հարկադրված վաճառել են իրենց ֆերմայի բոլոր կովերը, որպեսզի դուստրը կարողանա մեկնել Սոչիի օլիմպիական խաղեր: Հայտնի է, որ ԱՄՆ-ը չի ֆինանսավորում ազգային հավաքականները եւ հատկապես ոչ այնքան ճանաչում ունեցող մարզիկները ստիպված են իրենք ճանապարհ հարթել դեպի օլիմպիական երազանքների իրականացում: 24-ամյա մարզուհին NBC-ին խոստովանել է, թե մարզումային հավաքների համար վճարելու նպատակով Սաննի-Վալիում

«Արգիշտի Կիվիրյանն աչքի է ընկել զազրախոսությամբ». Վալերի Օսիպյան

«Ոստիկանների գործողություններն առ այսօր եղել են, կան ու կլինեն օրինաչափ»,- Aravot.am-ին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ չցանկացավ պատասխանել Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատարանի այսօրվա որոշման վերաբերյալ հարցերին: Ասաց` ինքը տեղյակ չէ, որ դատարանի նման որոշում կա, հետեւաբար չի ցանկանում խոսել: Հիշեցնենք, որ դատարանն այսօր որոշեց բավարարել Armenia Today կայքի համակարգող Արգիշտի

Կհամագործակցեն Հայաստանի և Չեխիայի առողջապահության նախարարությունները

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցով Չեխիայում գտնվելու ընթացքում մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկկողմ փաստաթղթեր են ստորագրվել։ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը և Չեխիայի Հանրապետության առողջապահության նախարար Սվատոպլուկ Նեմեչեկը ստորագրել են առողջապահության և բժշկագիտության բնագավառում համագործակցության համաձայնագիրը։ Համաձայն դրա փոխհամագործակցություն կընթանա բավական լայն շրջանակներում` համակարգի բարեփոխում, բժշկական տարբեր ծառայությունների զարգացում,

«Ճանապարհային քարտեզը» «խփում է» քաղաքացու գրպանին

«Այս ճանապարհային քարտեզ կոչվածը ուղղակի Հայաստանի ինքնուրույնության և ինքնիշխանության կորստի ճանապարհային քարտեզ է»,-Aravot.am-ի խնդրանքով գնահատելով Մաքսային միությանը (ՄՄ) Հայաստանի անդամակցության «ճանապարհային քարտեզը»՝ այսպես պատասխանեց «Քաղաքական միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա, հղում կատարելով ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարին, ասաց, թե «ինքը խոստովանել է, որ այլևս առևտրային հարաբերություններ Եվրամիության հետ Մաքսային միություն կոչվածը պիտի վարի»: Ռուբեն Մեհրաբյանի

Աշոտ Սուքիասյանի էքստրադիցիան կտեւի առավելագույնը 2 ամիս. NEWS.am

Հայաստանի դատախազությունը համապատասխան գրություն է ուղարկել Վրաստանի դատախազությանը՝ օֆշորային սկանդալում ներգրավված, գործարար Աշոտ Սուքիասյանի էքստրադիցիայի վերաբերյալ: Այս մասին հայտնեցին իրավապահ համակարգին մոտ կանգնած NEWS.am-ի աղբյուրները: Մինչ Հայաստանի դատախազության դիմումի քննությունը, Աշոտ Սուքիասյանը գտնվում է վրաց իրավապահների հսկողության ներքո՝ կալանքի տակ: Մեր տեղեկություններով՝ էքստրադիցիայի գործընթացը հիմնականում չի գերազանցում 2 ամիսը: Նշենք, որ օֆշորային սկանդալում ներգրաված գործարար

Աշխատակիցները պնդում են, թե ճնշումներ կան, գործատուները` հակառակը

Օրեր առաջ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ քաղաքագետ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, թե նախաձեռնությունը ահազանգեր է ստացել մի շարք կազմակերպությունների աշխատակիցներից, որոնք դժգոհում են, թե իրենց ստիպում են ընտրել կենսաթոշակային ֆոնդեր, ինչի իրավունքը գործատուն չունի, քանի որ ՍԴ որոշումը կասեցրել է կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքը` այդ կետով: Այդ կազմակերպությունների թվում են մի շարք հանրակրթական դպրոցներ, մանկապարտեզներ, այդ

Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է

Փետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։ Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:  ԱԻՆ

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել

03.02.2014 թ. ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի Գյումրի քաղաքի Կումայրիի քննչական բաժանմունքում  քննվող քրեական գործով Սպարտակ Ղուկասյանին   մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:  Նախաքննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանություն

Իրաքից Հայաստան եկող դիզվառելիքը որակի խնդիր ունի. ՊԵԿ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հաստատեցին epress.am-ի հրապարակած տեղեկությունները, որ արդեն մի քանի օր է, ինչ Իրաքից Հայաստան եկող դիզվառելիքի մուտքն արգելել են: Հիշեցնենք, որ ըստ տեղեկությունների, ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը բենզինն ու դիզվառելիքը ներկրելու է բացառապես Ռուսաստանից։ Ու չնայած Հայաստանը պաշտոնապես դեռ

ԱԺ-ն հաստատեց. 50 աշխատակիցներ ընդվզել են պարտադիր կուտակայինին. Yerkir.am

Շաբաթ օրը Ազգային Ժողովի շուրջ 60 աշխատակիցներ ստորագրահավաք են կազմակերպել ընդդեմ պարտադիր կուտակային բաղադրիչի` այդպիսով միանալով«Դեմ եմ» նախաձեռնությանը: Այս մասին գրել է panorama.am-ը: Կայքի հետ զրույցում նրանցից մեկն ասել է, որ իրենք տհաճ անակնկալի են եկել, երբ պարզել են, որ հունվար ամսվա աշխատավարձից պահում է արվել, մինչդեռ հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը ինչ-որ

Մոսկվայում դպրոցականի բացված կրակից երկու մարդ է զոհվել. «Ամերիկայի Ձայն»

Մոսկվայում բարձր դասարանների աշակերտներից մեկը հրազենից սպանել էր ուսուցչին և ոստիկանության ծառայողին և պատանդ վերցրել ավելի քան 20 աշակերտի Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Ռուսաստանի մայրաքաղաքում բարձր դասարանների աշակերտներից մեկը երկուշաբթի օրը հրազենից սպանել էր ուսուցչին և ոստիկանության ծառայողին և պատանդ վերցրել ավելի քան 20 աշակերտի, ինչից հետո դպրոցականին հնարավոր եղավ զինաթափել և ձերբակալել: Մոսկվայի ոստիկանության հաղորդագրության

ՀՀԿ-ն դեմ է «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողովին

«Գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի, որովհետև ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանը քննարկում էր խորհրդարանական ընդդիմադիր ուժերի`49 պատգամավորների ստորագրությամբ առաջարկը`գազի պարտքի գոյացման հարցերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին: Նկատենք, որ «ՀայՌուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասի`«Գազպրոմին» վաճառքից հետո պարզվեց, որ ընկերությունը 300 միլիոն դոլարի պարտք

410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 3-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 2,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 410 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 410 դրամ:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իսրայելի արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեիրոմի հետ: Հյուրին ներկայացնելով մայրաքաղաքում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում բարեփոխումների ընթացքը՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն այսօր համագործակցության բազում ծրագրեր է իրականացնում գործընկեր և քույր քաղաքների հետ. «Մենք իրականում շատ անելիքներ ունենք Երևանի և Իսրայելի քաղաքների

«Եթե այստեղ հնարավորություն լիներ, հո ես հիմար չեմ` վեր կենամ, գնամ ՌԴ աշխատելու» (Տեսանյութ)

Վանաձորցի 51-ամյա Արտակ Բաղդասարյանը մտահոգված է «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքներում կատարված փոփոխություններից: Նա ասում է, որ կատարված փոփոխությունները չեն բխում ՀՀ շահերից, քանի որ արդեն մարտի վերջին միլիոնավոր ներգաղթյալներ ստիպված կլինեն բախելու հայրենիքի դռները այն դեպքում, երբ հայրենիքը պատրաստ չէ իր ուսերին վերցնելու այդ մարդկանց

Կոչ են անում ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի գազային պայմանագրի մութ կետերը

Ազգային ժողովի չորս խմբակցություններ՝ բացի ՕԵԿ-ից եւ ՀՀԿ-ից, այսօր Ազգային ժողովի նիստում հանդես եկան օրենսդրական նախաձեռնությամբ՝ Հայաստանի Հանրապետության գազամատակարարման ոլորտում 2011 թվականից պետական պարտքի եւ գազի գների ձեւավորման ուսումնասիրության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հարցը ներկայացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, որն ասաց, թե 49 պատգամավորների ստորագրությամբ ԱԺ նախագահին հանձնված նախագծով նախատեսվում է ստեղծել

«ԱրմենՏելի» կոմերցիոն տնօրենը ողջ գիշեր մնացել է ձյան մեջ ու սառել

«ԱրմենՏելի» կոմերցիոն տնօրենը գնացել էր սնոուբորդ քշելու

Աշոտ Սուքիասյանի նկատմամբ 40-օրյա կալանք է սահմանվել. hetq.am

Երեկ Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է դատապարտել օֆշորային պատմության գլխավոր դերակատար, գործարար Աշոտ Սուքիասյանին «արտահանձնման կալանքի»: Համաձայն դատարանի որոշման` 40 օրվա ընթացքում հայկական կողմը պետք է փաստաթղթեր տրամադրի վրացական կողմին, որոնք հիմնավորեն Հայաստանի Հանրապետություն Աշոտ Սուքիասյանի արտահանձնման անհրաժեշտությունը: Այս տեղեկությունը «Հետքը» ճշտեց վրացի գործընկերների միջոցով Թբիլիսիի քաղաքային դատարանի մամուլի քարտուղար Կատի Տքեշելաշվիլիից: Քրիստինե Աղալարյան Նյութի

Դեմ եմ. Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման կատարման վերաբերյալ դիմում

ՀՀ ֆինանսների նախարար Դ. Սարգսյանին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին Ի գիտություն՝ ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին Հարգելի պարոնայք, Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` “Օրենք”) 5, 7, 8, 37, 38, 45 և

Հարբած նախկին հարևանի գործողությունների առնչությամբ հետաքննություն է սկսվել

Փետրվարի 2-ին, ժամը 18.05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Կարո հարբած վիճակում կոտրել է 1958 թ. ծնված Սվետիկ Ա.-ի տան դուռը: Մեկնած օպերատիվ խմբին Սվետիկ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, վիճաբանության ժամանակ, նախկին հարևան Կարապետը ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ, ապա կոտրել իր

Մշակութային ժառանգության պահպանությունը համընդհանուր պարտավորություն է

ԵՄ Արևելյան գործընկերության ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրով Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում 2012 թվականից իրականացվող «Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման» նախագծի շրջանակում նախորդ շաբաթ Թբիլիսիում տեղի ունեցավ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի ԻԿՕՄՕՍ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ազգային կոմիտեների նախագահների և նրանց ներկայացուցիչների հանդիպումը, որը Համաշխարհային ժառանգության վայրերի և օբյեկտների կառավարման համատեքստում քննության առավ ազգային կոմիտեների

Խարդախության մեղադրանքով հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով

Փետրվարի 1-ին, ժամը 15.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1973 թ. ծնված Աշոտ Ս.-ն, որը 2012 թ. դեկտեմբերի 27-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

«Ժառանգության» 7 տարվա անդամը հեռանում է կուսակցությունից հիասթափված

«Ժառանգություն» կուսակցության երիտասարդական միության անդամ Դանիել Իոաննիսյանը քիչ առաջ հայտարարեց կուսակցության շարքերը լքելու մասին: «Հիմնական տարաձայնությունները կուսակցության կուրսի հետ սկսվեցին երկու տարի առաջ` խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, երբ կտրականապես համաձայն չէի այն նախընտրական ցուցակի հետ, որը ներկայացվեց ԿԸՀ: Այդ պատճառով չմասնակցեցի նույնիսկ քարոզարշավին, այլ մասնակցեցի միայն մեծամասնական թեկնածուներ Արմեն Մարտիրոսյանի եւ Ստյոպա Սաֆարյանի քարոզարշավին: Տարաձայնություններ եմ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930