Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է

Փետրվար 03,2014 17:29

Փետրվարի 3-ին, ժամը 14.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ փետրվարի 3-ին ժամը 11.00-ի սահմաններում Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է: Նախնական տվյալների համաձայն՝ արտահոսք է տեղի ունեցել Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցին կից ստորգետնյա գազատարում։
Լոռու ԳԳՄ-ի վթարավերականգնողական ծառայությունների ուժերը ձեռնարկում են համապատասխան միջոցառումներ՝ վթարված հատվածի հայտնաբերման, վթարի վերացման և Վանաձոր քաղաքի գազամատակարարման վերականգնման ուղղությամբ:

 ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728