Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելի» կոմերցիոն տնօրենը ողջ գիշեր մնացել է ձյան մեջ ու սառել

Փետրվար 03,2014 16:50

Aravot.am-ի տեղեկություններով, Ծաղկաձորում անհետ կորած «ԱրմենՏելի» կոմերցիոն տնօրեն 35-ամյա  Արչիլ Մաղրաձեն, որի դիակը քիչ առաջ փրկարարները գտել են սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքից, ամբողջ գիշեր մնացել է ձյան մեջ խրված, ինչի հետեւանքով էլ սառել է եւ մահացել:

Նա, ըստ որոշ տեղեկությունների, Ծաղկաձոր է մեկնել սնոուբորդ քշելու միայնակ եւ, ամենայն հավանականությամբ, երբ խրվել է ձյան մեջ, օգնության հասնող չի եղել:

Նշենք, որ Արչիլ Մաղրաձեին ոստիկանության ծառայողները եւ հրշեջ-փրկարարական ջոկատը փնտրում էին երեկվանից:

Լուսանկարը՝ carver.ru-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728