Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում դպրոցականի բացված կրակից երկու մարդ է զոհվել. «Ամերիկայի Ձայն»

Փետրվար 03,2014 17:17

Մոսկվայում բարձր դասարանների աշակերտներից մեկը հրազենից սպանել էր ուսուցչին և ոստիկանության ծառայողին և պատանդ վերցրել ավելի քան 20 աշակերտի

Ըստ «Ամերիկայի Ձայն»– ի,  Ռուսաստանի մայրաքաղաքում բարձր դասարանների աշակերտներից մեկը երկուշաբթի օրը հրազենից սպանել էր ուսուցչին և ոստիկանության ծառայողին և պատանդ վերցրել ավելի քան 20 աշակերտի, ինչից հետո դպրոցականին հնարավոր եղավ զինաթափել և ձերբակալել:

Մոսկվայի ոստիկանության հաղորդագրության համաձայն, դպրոցականը հարձակումն իրականացրել էր՝ քաղաքի հյուսիսում գտնվող դպրոց ներս բերված հրացանի միջոցով:

Հաղորդագրությունների համաձայն, զինված դպրոցականը նախ սպանել էր ոստիկանության ծառայողին, ապա կրակ բացել դեպքի վայր ժամանած մարդկանց ուղղությամբ:

«Հարձակվողը պատանդ էր վերցրել նույն դպրոցի 20 աշակերտ և մեկ ուսուցիչ: Նա վնասազերծվել է, ուսանողներն ազատ են արձակվել: Մեկ ոստիկան ստացել էր մահացու վնասվածքներ, հարձակվողը սպանել է նաև թիվ 263 դպրոցի ուսուցիչներից մեկին», – ասել է Ռուսաստանի ոստիկանության խոսնակ Անդրեյ Պիլիպչուկը:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728