Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգիշտի Կիվիրյանն աչքի է ընկել զազրախոսությամբ». Վալերի Օսիպյան

Փետրվար 03,2014 17:52

«Ոստիկանների գործողություններն առ այսօր եղել են, կան ու կլինեն օրինաչափ»,- Aravot.am-ին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ չցանկացավ պատասխանել Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի գործով դատարանի այսօրվա որոշման վերաբերյալ հարցերին: Ասաց` ինքը տեղյակ չէ, որ դատարանի նման որոշում կա, հետեւաբար չի ցանկանում խոսել:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր որոշեց բավարարել Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դիմումը` պարտավորեցնել ՀՔԾ-ին հարուցել քրեական գործ օգոստոսի 2-ին քաղաքապետարանի դիմաց Կիվիրյանի նկատմամբ ոստիկանների ապօրինի գործողությունների փաստի առթիվ:

Վերջում փոխոստիկանապետը իր կարծիքը հայտնեց Արգիշտի Կիվիրյանի մասին.            «Չեմ ճանաչում Արգիշտի Կիվիրյանին: Նա երեւի ոչնչով աչքի չընկնող ակտիվիստ է, որը պարզապես միշտ կարգ է խախտում: Ես այդպես եմ ճանաչում Արգիշտի Կիվիրյանին, որը աչքի է ընկել զազրախոսելով ոստիկանների հետ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը`civilnet.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728