Օրվա լրահոսը
Մերժում են, ասելով՝ «առկա են միջին ագրեսիվության ցուցանիշներ»
Երեկ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունու վաղաժամկետ պայմանական ազատելու դիմումի քննությունն էր: «Ես բազմիցս ձեր եւ այլ օրաթերթերի միջոցով դիմել եմ պաշտոնատար անձանց, կառավարությանը, սակայն բարձրացված հարցը առայսօր լուծում չի ստացել եւ անօրինական մերժումները շարունակվում են: Ինձ թվում է, որ կարիք չկա, որպեսզի կրկին նշեմ «Կոշ» ՔԿՀ-ում իմ պատիժը կրելու ընթացքում իմ
Չի հաշվառվել որպես փախստական ընտանիք
Կամո Մանգասարյանը դիմել էր ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն (ՄՊԾ)՝ խնդրանքով, որ իրեն տրամադրեն բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ): Միգրացիոն ծառայությունը մերժել է՝ պատճառաբանելով, որ նրանց ընտանիքը 2003 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ Միգրացիայի եւ փախստականների նախկին վարչության կողմից չի հաշվառվել որպես փախստական ընտանիք: Առաջացած խնդրի վերաբերյալ Կամոյի եղբայրը՝ Յուրին, հայցադիմում էր ներկայացրել Հայաստանի վարչական
«Ռուսաստանում ծնողներն ավելի հետեւողական են»
Սցենարիստ Աննա Խաչատուրովայի դիտարկումները Հեքիաթների հերոսների իր յուրատեսակ աշխարհն է ստեղծել սցենարիստ Աննա Խաչատուրովան, ում ստեղծագործական կարիերան ընտանեկան հանգամանքների բերումով սկսվել է Ռուսաստանում՝ Մոսկվայում, Վորոնեժում եւ այլ քաղաքներում: Շուրջ 3 տարի է՝ արվեստագետը ընդմիշտ տեղափոխվել է հայրենիք: Սկզբնական շրջանում, քանի որ նրա սցենարները ռուսերեն էին, հանդիպել է խոչընդոտների՝ դրանք իրականացնելու ճանապարհին: Հավանաբար դա է պատճառը,
Պոեզիան Սուսաննա Սաֆարյանի՝ երգերում
Ասում են՝ մեղեդին անմիջապես մեր սիրտն է թափանցում, ապա հասնում ուղեղին, դառնում ավելի ընկալելի: Իսկ ի՞նչ է կատարվում մարդու հետ, երբ մեղեդին ու խոսքը միանգամից գրավում են ե՛ւ սիրտը, ե՛ւ ուղեղը, քեզ տանելով երգի մեջ ապրող բանաստեղծի ներաշխարհը, նրա տառապանքը դարձնելով քոնը, նրա խինդը հաղորդելով իբրեւ թրթիռ, իբրեւ անուրջ, իբրեւ ոգի… Սուսաննա Սաֆարյան արտիստը հենց
«Պայքարելու եմ անհարիր երեւույթների դեմ»
ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը երեկ «Առավոտի» միջոցով հայտարարությւոն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով այն փաստը, որ ԲՈՀ-ի շուրջ վերջին շրջանում ծավալվել է մեծ աղմուկ, եւ նաեւ օրեցօր դժվարանում է դիմակայելը լրագրողների անվերջանալի հետապնդումներին, հարկ եմ համարում ասել հետեւյալը. մեր երկրում այսօր ապրում ու գործում են բազմաթիվ լավ գիտնականներ, բազմաթիվ բարեխիղճ ու պատասխանատու
Վարդապետը չի զղջում, որ իրավաբան չի դարձել
«Աստված իբրեւ հայր եւ ծնող, մարդուն որոշակի առաքելություն, ուղի է տվել»,- ասում է Մայր Աթոռի Պաշտոնական մամուլի եւ հրատարակչական բաժնի տնօրեն տեր Շահե վարդապետ Անանյանը: Այս խոսքերը լսում ենք աթեիստական միջավայրում մեծացած հոգեւորականից, ում ի սկզբանե կրոնն ընդհանրապես չէր հետաքրքրում, իսկ նպատակն իրավաբան դառնալն էր: Սակայն, ինչպես ասում են` մենք որոշում ենք, Աստված` տնօրինում… «Ամեն
Ձիթապտղի պաշտետ
«Առավոտը» սկսում է նոր շաբաթօրյա շարք՝ «…Նաեւ հացիվ»: Այս բաժնում մենք կներկայացնենք հետաքրքիր, յուրօրինակ եւ հեշտ պատրաստվող բաղարդատոմսեր: Ձիթապտղի պաշտետ Այս ուտեստը ոչ միայն համեղ է, երկար է պահպանվում, այլեւ շատ հարմար է առաջիկա պահքի համար: Ինչպես նաեւ լավ տարբերակ է սառնարանում «մոռացված» ձիթապտուղներից «ազատվելու» համար: Ձիթապտղի պաշտետի համար մեզ անհրաժեշտ է ձիթապտուղ՝ այնքան, որքան
Արթուր Բաղդասարյան. «Նախկին նախագահները իրենց հարցերին պատասխան ստանալու իրավունք ունեն» (Տեսանյութ)
ՕԵԿ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կարծում է, որ երկրի ղեկավարությանը մասնակցած ցանկացած քաղաքական գործիչ՝ առավել եւս նախկին նախագահներն ու վարչապետներն իրավունք ունեն արտահայտվելու երկրի կառավարման վերաբերյալ, հարցեր հնչեցնելու եւ ակնկալելու իրենց հնչեցրած բովանդակային հարցերին բովանդակային պատասխաններ, որոնք հասարակությունը պետք է լսի, տեսնի, քննարկի եւ վերլուծի: Այս համատեքստում է նա դիտարկում վերջին շրջանում Ռոբերտ Քոչարյան-կառավարություն հրապարակային
Հիմնական մոլորությունը
Հայաստանում սխալ եւ անարդար բաները շատ են: Բայց դրանք մեծ չափով ածանցյալ են: Իսկ հիմքը այն մոլորությունն է, որով տառապում են մեր հիմնական քաղաքական ուժերը եւ բնակչության մեծ մասը: Նրանք դեմ չեն, որ Հայաստանը վերջնականապես կորցնի իր անկախությունը՝ փոխարենն, իրենց կարծիքով, ձեռք բերելով «անվտանգության երաշխիքներ»: Դա, իմ կարծիքով, պատրանք է: Եթե ինչ-որ բան ինձ չի
ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին. կան տուժածներ
Meteo.am. Փետրվարի 1-ին, ժամը 10.21-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գորիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «ՎԱԶ-21012» մակնիշի 23 PO 303 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը` մոտ 20
Սին հույսեր պետք չի փայփայել. կարծում է Արթուր Բաղդասարյանը (տեսանյութ)
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը այսօր կայացած ասուլիսում, որը նվիրված էր Ազգային անվտանգության խորհրդի 2014թ. ծրագրերին, պատասխանելով լրագրողների հարցերին ՀԱՊԿ-ի արձագանքներին՝ սահմանի վրա կատարվող իրադարձություններին, ասաց, որ ՀԱՊԿ ղեկավար Նիկոլայ Բորդյուժան պարբերաբար ասում է ռազմական գործողությունների եւ ռազմական սպառնալիքի անընդունելիության վերաբերյալ՝ «նա միշտ էլ դա ասում է, հո չի՞ կարող ամեն հերթական պատահարից հետո, որքան էլ
ԵԱՀԿ գործող նախագահը խորապես անհանգստացած է ԼՂ հակամարտության հրադադարի դյուրաբեկությամբ. «Արմենպրես»
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ նախագահությունը 2014 թվականի հունվարի 1-ին ստանձնեց Շվեյցարիան` հայտարարելով, որ նախագահելու է «Ստեղծել Անվտանգության համայնք ի շահ բոլորի» կարգախոսով: Ներկայացնում ենք «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: – Պարո՛ն նախագահ, 2014 թվականի հունվարին Շվեյցարիան ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը` որպես գերակայություններ սահմանելով հակամարտությունների կանխարգելումը և կարգավորումը Արևմտյան Բալկաններում և
News.am. Օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է
Օֆշորային սկանդալում ներգրաված գործարար Աշոտ Սուքիասյանը բռնվել է: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է ոստիկանությունը: Նրան հայտնաբերել են երեկ՝ Թիֆլիսում, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի օգնությամբ, ինչպես նաեւ Վրաստանի իրավապահների հետ համագործակցության արդյունքում: Այժմ քննարկվում է Աշոտ Սուքիասյանի էքստարդիցիայի ենթարկելու հարցը: Նշենք, որ ավելի վաղ հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր
Բուքը սաստկացել է Ջաջուռի լեռնանցքում, Աշոցքի, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 11 :30–ի դրությամբ, Սևանի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ- տեղ առկա է մերկասառույց: Բուքը սաստկացել է Գյումրի – Աշոցք, Գյումրի – Ջաջուռի լեռնանցքում, Կոտայքի և Սևանի տարածաշրջաններում: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար հատվածով: Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Վանաձորի,
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված պարտատոմսերը տեղաբաշխվեցին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում
Երևան, Հայաստան, 2014-02-01 08:47 CET (GLOBE NEWSWIRE) – 2014թ.-ի հունվարի 31-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում տեղի է ունեցել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի ՀՀ դրամով արտահայտված արժեկտրոնային պարտատոմսերի 1-ին թողարկման տեղաբաշխումը: Ընկերության 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով լողացող արժեկտրոնով պարտատոմսերը հաջողությամբ տեղաբաշխվել են բորսայական տեղաբաշխման հարթակի միջոցով: Արժեկտրոնի մեծությունը հղված է ՀՀ ԿԲ-ի
Ոստիկանությունն արձագանքում է անցորդներից փող խնդրող ոստիկանի մասին լուրերին
Ոստիկանությունը արձագանքում է մամուլում հրապարակված տեղեկություններին, թե արդեն մի քանի օր է, ինչ քաղաքի տարբեր հատվածներում երիտասարդ մի ոստիկան անցորդներից է գումար խնդրում՝ Երեւանից մարզ հասնելու համար: «Բացառված է նման բան»,- Aravot.am-ին ասաց ոստիկանության աշխատակից Արմեն Մալխասյանը: Մեր հարցին, թե ո՞վ է ոստիկանական համազգեստով ոստիկան ներկայանում, դուք դա ոստիկանի հեղինակությունը գցելու քա՞յլ եք համարում, ասաց.
Այրվում է էլ. ենթակայան
Meteo.am. Փետրվարի 1-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում այրվում է էլ. ենթակայան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.53-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Օդանավակայանի նախկին աշխատակից կալանավորը ինքնավնասել է իրեն
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Թովմաս Վարդանյանը երեկ տեղափոխվել էր Էրեբունու հիվանդանոց: Նա թեւը սուր կտրող գործիքով վնասել էր: Aravot.am-ի տեղեկություններով Էրեբունի բուժհիմնարկում գիշերը բուժօգնություն ցույց տալուց հետո նրան կրկին տեղափոխել են Նուբարաշենի մեկուսարան: Կալանավորն ունի հոգեկան խնդիրներ, եւ իր արարքը պայմանավորված էր հոգեմետ դեղերը ուշացնելու հետ: Հիշեցնեմ, որ օրեր առաջ Արարատի եւ Վայոց ձորի
Տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներեքերորդ նիստ
2014 թվականի հունվարի 31-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի տասներեքերորդ նիստը Գագիկ Հարությունյանի նախագահությամբ: Նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումների հիման վրա շարունակվել են Հայեցակարգի նախնական տարբերակի վերաբերյալ քննարկումները: Հաստատվել է Վենետիկի հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի փորձագետների հետ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի՝ սույն թվականի փետրվարի 6-7-ը նախատեսված հանդիպումների ձևաչափը և աշխատանքային
Թողեք հանգիստ Մամիկոն պապին. «168 ժամ»
Հայ-ադրբեջանական սահմանը հատած Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանի` Ադրբեջանի տարածքում հայտնվելու և գերեվարվելու լուրից բոլորի ուշադրությունը հատկապես սևեռվեց տարաբախտ ծերունու ձեռքի գիպսին. ինչպե՞ս կարող են խոշտանգել մարդուն, կոտրել նրա ձեռքը, առավել ևս` եթե նա հիվանդ ծերունի է: Այս հարցը կոնկրետ պատասխան չունի. պատասխանը փիլիսոփայական է, հումանիզմի ոլորտից: Սակայն շատ կոնկրետ պատասխան է ենթադրում
Լկտի ու անամոթ. «Հրապարակ»
Երբեմն զարմանում ես մեր իշխանությունների անմտության ու անհեռատեսության վրա: Երբ երկրում լարված սոցիալական կացություն է, եւ ցանկացած փոքրիկ առիթ բողոքի հսկայական ալիք է բարձրացնում, երբ տնտեսական վիճակն օրեցօր վատանում է, իսկ արտագաղթն ահագնանում, թվում է՝ իշխանությունը պետք է խուսափեր դժգոհության նոր օջախներ ստեղծելուց: Ամեն ինչ պետք է աներ, որ ինչ-որ քայլերով մեղմեր իրավիճակն ու ապացուցեր,
ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՊԼՅՈՒՍ
Ծեր գնչուհին թախծոտ ասաց. – Էս ի՜նչ վիճակի մեջ ձեզ դրին:- Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Մի նամակ էլ դու Պուտինին գրի:
«Տնտեսական ազատությունների առումով մենք առաջ ենք անցել Մաքսային միության երկրներից». «Հայոց աշխարհ»
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, բյուջետային, ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ –Վերջերս բավական ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն՝ ասելով, որ շատ դեպքերում Հայաստանը իր որդեգրած օրենսդրական լուծումներով առաջ է անցել Մաքսային միության երկրներից։ Սա նշանակո՞ւմ է, որ ոչ միայն մենք, այլեւ իրենք խնդիր ունեն՝ համապատասխանեցնելու
Վրաստանի նախագահն ընդունել է Արմեն Աշոտյանին
Edu.am. Վրաստանի Հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի կրթության և գիտության նախարար Թամար Սանիկիձեն: Նախարար Արմեն Աշոտյանը փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ և վրաց
Երևան – Սևան ճանապարհահատվածում և Մեղրու լեռնանցքում բուք է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1–ին` ժամը 09:30–ի դրությամբ, Ախուրյանի, Սևանի, Դիլիջանի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Գորիսի, Մարտունու ավտոճանապարհներին և Ջաջուռի լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է, իսկ Երևան – Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ում ու Մեղրու լեռնանցքում` բուք: Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով: Ստեփանավանի,
Նախարար Արմեն Աշոտյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի բուհերում
Edu.am. Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի պետական համալսարան և հանդիպել բուհի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Ռեկտորի տեղակալ Լ. Ալախիձեն, ողջունելով պատվիրակության անդամներին, հակիրճ ներկայացրել է վերջին շրջանում բուհում իրականացված մասնագիտական ու կազմակերպական գործընթացները` կարևորելով ակադեմիական ազատությունների ընդլայնման խնդիրը: Նա անդրադարձ է կատարել նաև բուհական համակարգի
Ստրասբուրգում կայացել է Գեւորգ Կոստանյանի և Նիլս Մուիժնիեկսի հանդիպումը
Gendproc.am. ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսի հետ: Գևորգ Կոստանյանը բարձր է գնահատել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը` որպես ՀՀ գլխավոր դատախազ և ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ընդգծելով փոխգործակցության կարևորությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև միջազգային տարբեր ատյաններում ՀՀ քաղաքացիների իրավունքների արդյունավետ պաշտպանության առումով: Հանդիպման
Ի՞նչ ընթացակարգով է լուծվելու ադրբեջանցի ընտանիքի ապաստանի հարցը. Գագիկ Եգանյանը պարզաբանում է. news.am
Միգրացիոն գործակալության պետն ասաց, որ տարբեր տարիներ եղել են դեպքեր, երբ ադրբեջանցի ընտանիքը դիմել է ՀՀ-ին՝ քաղաքական ապաստան խնդրելու խնդրով:
Կարլսենն ու Արոնյանը բաժանվեցին խաղաղությամբ
Ցյուրիխում մեկնարկած «2014 Zurich Chess Challenge» շախմատային գերմրցաշարի երկրորդ տուրում վարկանիշային առաջատարներ եւ հաղթողի գլխավոր հավակնորդներ Մագնուս Կարլսենն ու Լեւոն Արոնյանը 40-րդ քայլում խաղաղ դաշն կնքեցին: Նրանք իրենց անվան դիմաց գրանցեցին 1,5-ական միավոր: Աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց՝ այս անգամ զիջելով Հիկարու Նակամուրային: Բորիս Գելֆանդ-Ֆաբիանո Կարուանա պարտիան այս պահին դեռ շարունակվում
Նոր օրենքը կփակի խոպանի ճամփան. «Մնացել ենք շվարած, չգիտենք ինչ անենք». Medialab.am
Հունվարի 1-ից ուժի մեջ մտած «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները, ըստ վերլուծաբանների եւ տնտեսագետների ոչ միայն դժվարին կացության մեջ են դրել արտագնա աշխատանքի շնորհիվ գոյատեւող Հայաստանի բազմաթիվ ընտանիքների, այլեւ լուրջ ազդեցություն կունենան երկրի տնտեսության, հասարակության տրամադրությունների վրա: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` Հայաստանից մեկնողների