Օրվա լրահոսը

Վերաքննիչը անփոփոխ թողեց Վոլոդյա Ավետիսյանի վճիռը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի ազատազրկման դատապարտելու մասին: Ազատամարտիկները դատական դահլիճից հեռացան դատարանին ամոթանք տալով եւ որակելով՝ «Սերժի կամակատարներ»: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը դատական նիստից հետո ապօրինի համարեց վերաքննիչ դատարանի վճիռը եւ ասաց, որ համապատասխան ընթացակարգերով այս

Ուկրաինա – ԵՄ Ասոցացման համաձայնագիրը վավերացվեց

Ուկրաինայի Գերագույն ռադան և Եվրախորհրդարանը այսօր միաժամանակ վավերացրեցին Ուկրաինայի և Եվրամիության միջև կնքված Ասոցացման համաձայնագիրը: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Ռադայում համապատասխան որոշմանը կողմ են քվեարկել նիստին ներկա 381 պատգամավորներից 355-ը, իսկ Եվրախորհրդարանում՝ նիստին ներկա 697 պատգամավորներից 535-ը: Էլեն Չիլինգարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում  

Հրայր Թովմասյան. «Դեմ եք ժամանակի՞ն՝ չկա երաշխիք, որ ինչ-որ մի ժամանակահատված ավելի հարմար է»

«Ոչ ոք չի ասել եւ չի ասում, որ այն խնդիրները, որոնք կան երկրում, պետք է մի կողմ դնել եւ զբաղվել միայն սահմանադրական բարեփոխումներով»,- պատասխանելով ընդդիմությանը՝ այսօր «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքերով՝ հնչեց հարցադրում, որ անհրաժեշտ է, բայց ժամանակը չէ. «Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ մի

Փրկարար ծառայության պետ. «Աղետներից առավել տուժում են աղքատ եւ ավելի քիչ զարգացած երկրները»

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվելու են երկրաշարժի դեմ պայքարելու եւ բնակչության պաշտպանությունը կազմակերպելու հարցերը

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին

Ս.թ. սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին: Միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո, մասնակցում է ավելի քան 40 պետության ներկայացուցիչ: «Ցամաքային զորքեր-2020» խորագրով համաժողովը նպատակաուղղված է միջազգային ճգնաժամերին արձագանքելու

Մասնագետ. «Սեւանի մակարդակի կտրուկ եւ մեծ չափերով իջեցման պարագայում կարող է երկրաշարժ լինել»

Խիտ կառուցապատման պարագայում կարող են առաջանալ սեյսմիկ ռիսկեր

«Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել ԼՂՀ-ի եւ Հայաստանի անվտանգությանն առնչվող նախագիծ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:   16 սեպտեմբերի 2014թ., Երևան: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ և «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002

«Հայաստանից էլ դուրս հանեք, պրծնենք էլի». Ազատամարտիկին դատական դահլիճից դուրս հանեցին

Վերաքննիչ քրեական դատարանը այս պահին խորհրդակցության սենյակում է՝ քննարկելու ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատավճիռը: Հիշեցնենք, որ այսօր դատարանը քննում է ազատամարտիկի պաշտպան Արա Զաքարյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը՝ վեց տարի ազատազրկման դատապարտելու վերաբերյալ: Փաստաբանը նաեւ միջնորդեց հարցաքննության հրավիրել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանին, նրա հայտարարության համար: Հիշեցնենք, որ նախարարն ասել էր, թե Վոլոդյա

Էլինար Վարդանյանը՝ Աշոտյանին, Հրայր Թովմասյանին. «Ի՞նչը ստիպեց կտրուկ փոխել դիրքորոշումը»

«Այսօր առաջ է քաշվել արհեստական օրակարգ՝ առանց բավարար հիմնավորումների: Հայաստանում այսօր առկա խնդիրներից որեւէ մեկը պայմանավորված չէ Սահմանադրությամբ, դրա անկատարությամբ: Երկրի նախագահը, ազդեցիկ քաղաքական գործիչներ՝ Արմեն Աշոտյանը, արդարադատության նախկին նախարարը ոչ վաղ անցյալում հիմնավորում էին, որ կիսապատերազմական վիճակում գտնվող երկրում պառլամենտական կառավարման համակարգը ընդունելի չէ, դա կարող է տանել ֆաշիզմի եւ այլն եւ այլն: Արդյոք

Սեյրան Օհանյանը շրջանցեց Վլադիմիր Գասպարյանի օրինակը (Տեսանյութ)

«2008 թվականին բանակը ներքաղաքական հարցերին չի խառնվել»,- այսօր Երեւանի պետական համալսարանում ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին: Լրագրողը, բերելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի՝ թեժ աշնան եւ սառը ցնցուղի մասին արած հայտարարությունը, հետաքրքրվեց՝ ի՞նչ քաղաքական իրադարձությունների ժամանակ բանակը կխառնվի ներքաղաքական խնդիրներին, ինչպես եղավ 2008

«Հարևան գյուղը հարևան գյուղի հետ լեզու չի գտնում». համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը շատերի համար անընդունելի է. medialab.am

Համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որն այս տարի պետք է իրականացվի Ծաղկաձորում, Դիլիջանում, Ջերմուկում և Տաթևում, մեծ դժգոհություն է առաջացրել գյուղապետերի և համայնքների բնակիչների մոտ: Համայնքապետերը նշում են, որ համայնքների խոշորացման ծրագրով գյուղերում առկա խնդիրները չեն լուծվի, այլ հակառակը՝ ավելի կմեծանան: Ծրագիրը իրականացնում է Տարածքային կառավարման նախարարությունը, որը լինելու է երկու մոդելով՝ վարչական և ծրագրային: Ըստ

Ինչպե՞ս լուծել ղարաբաղյան հակամարտությունը. Վահե Ավետյանն ընդդեմ Զարդուշտ Ալիզադեի

Սեպտեմբերի 27-ին Թեքալիում կկայանան հերթական հասարակական լսումները

Արծվիկ Մինասյանը՝ ընդդիմությանը. «Գոնե մի անգամ լսեք 124-ամյա պատմություն ունեցող քաղաքական ուժին»

Այսօր «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւս մեկ անգամ վստահեցրեց, որ իրենք տարիներ ի վեր կողմ են եղել եւ հիմա էլ չեն դավաճանում իրենց սկզբունքին եւ ուզում են Սահմանադրական փոփոխություններ կատարել: Նա խոսեց այն խնդիրների մասին, որոնք սահմանադրական փոփոխություններում իրացման կարիք ունեն, անդրադարձավ «Դեմ եմ» շարժման խնդրին. «Մի՞թե

Ստորագրահավաքի մասին շրջանառվող լուրերն ասեկոսենե՞ր են

Կապանում վերջին օրերին եւս խոսում են ստորագրահավաքի մասին, որն իբրեւ կազմակերպվել է ի պաշտպանություն Սուրիկ Խաչատրյանի վերադարձի: Սակայն շատերը ստորագրահավաքի մասին շրջանառվող լուրերն ուղղակի ասեկոսեներ են համարում: «Միայն լսել ենք, որ իբրեւ ստորագրահավաք են անցկացնում, բայց փաստեր չկան, երեւի հենց-նենց լուրեր են, տեսնես ում էր ձեռնտու նման սուտ լուրեր տարածելը», – նշեց ներկայանալ չցանկացող Կապանի

Ընդդիմությունը համաձայնում է փոխել Սահմանադրությունը՝ առաջարկելով կատարել 3 կետանոց առաջարկները

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն այսօր սահմանադրական փոփոխությունների մասին խորհրդաժողովի ժամանակ 3 կետանոց առաջարկ ներկայացրեց իշխանությանը՝ համաձայնելով փոփոխություններ կատարել Սահմանադրությունում 2016-ի գարնանը՝ չսպասելով 2018-ի ընտրություններին՝ իրենց այդ պայմանները կատարելու դեպքում: Նա ասաց, որ իշխանությունների հիմնական փաստարկը սահմանադրական փոփոխություններ կատարելու՝ սա է. գործող Սահմանադրությունը մարդակենտրոն չէ, չի բխում ՀՀ քաղաքացու շահերից. «Ձեւավորվեց երկու քաղաքական բեւեռ, մի

«Դեմ առ դեմ». Լեռնիկ Ալեքսանյան եւ Բագրատ Ասատրյան

Այսօր, ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի /ՀՀԿ/ եւ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի բանավեճը: Թեման` Հայաստանի վերցրած վարկերի արդյունավետությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում

Լեւոն Զուրաբյան. «Հիմք չի կարող լինել, որ միայն ՀՅԴ-ի համար զոռով Սահմանադրությունը փոխեն»

«Մեզ առաջարկվում են սահմանադրական փոփոխություննե՞ր, թե՞ նոր Սահմանադրություն: Ստիպված ենք բացահայտել Սերժ Սարգսյանի իշխանության նոր բլեֆը՝ փորձում են փոփոխությունների անվան տակ անցկացնել նոր Սահմանադրություն: Արդյոք Հայաստանը նման կտրուկ շրջադարձի կարիք ունի՞»,- այսօր «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա վստահեցրեց, որ սահմանադրական փոփոխությունների շղարշի ներքո կառավարման

Արման Մուսինյան. «Խայտառակություն, Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները»

«Դա խայտառակություն էր, անարգանք գործող Սահմանադրության, օրենքների նկատմամբ»,-այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի այն հայտարարությանը, թե պատրաստ է թեժ քաղաքական աշնանը պատասխանել սառը ցնցուղով, այսպես պատասխանեց ՀԱԿ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նշեց, որ ժողովուրդը չի վախենում փողոց դուրս գալուց, որքան էլ ոստիկանապետը սպառնա ու շարունակեց. «Ժողովուրդը գիտի և

Սեյրան Օհանյանը խորհուրդ տվեց. «Դիմեք Շուշան Պետրոսյանին» (Տեսանյութ) 

Սեյրան Օհանյանը կողմ է, որ տարկետումը վերացվի

Հարցազրույց երկու կանգառների միջև

  -Բարև,-ասում եմ կանգառին: -Բարև,-պատասխանում է նա անտարբեր, երևի շոգից իմ նման նեղվել է: Դե’, գիտեք, սա պայմանական եմ ասում, քանի որ կանգառը հո մարդ չէ, որ ինձ պատասխանի: Ես ուղղակի մտածում և հարցեր եմ տալիս նրան, իսկ կանգառը և մայթը կպատասխանեն նշանների լեզվով կարծեմ` սուրդո), ես էլ կթարգմանեմ մարդկային լեզվով, ինչքան որ կկարողանամ: Ուրեմն,

Արտագաղթ

Վերջին տարիներին հանրության շրջանում ամենաշատ արծարծվող թեմաներից մեկն արտագաղթի թեման է, որի ճիշտ և խորքային ընկալման կարևորությունը դժվար է գերագնահատել: Արտագաղթը սովորական երևույթ չէ, այն ուղղակիորեն ազգային անվտանգության հետ կապված խնդիր է: Իհարկե, բոլոր ժամանակներում էլ, բոլոր երկրներում արտագաղթ եղել է, սակայն, այն ինչ որ այսօր տեղի է ունենում Հայաստանում, վեր է մարդկային երևակայության սահմաններից:

Քոչարյանը կարող ա շատ բան ուզենա՝ ազատ մարդ ա. Մանվել Գրիգորյան. «Առաջին լրատվական»

«Քոչարյանը իր մտորումների մեջ ազատ մարդ ա, քաղաքական գործիչ ա: Կարող ա շատ բան որոշի, շատ բան ուզենա: Իսկ կվերադառնա թե ոչ՝ ժամանակը ցույց կտա»,-այսօր ԵԿՄ-ում, ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցի, ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը՝ հավելելով. «Պարզ ասեմ. հլա մոտ 4 տարի մեր հանրապետությանը նախագահ ունենք: 4 տարի հետո պտի Նոստրադամուսը լինես, որ գուշակես, թե

«Տոնուսի» բնակարանատերերին հաջողվեց զրուցել նախագահի հետ. news.am

«Տոնուս» ՍՊԸ-ի կողմից խաբված բնակիչներին, որոնք այսօր՝ սեպտեմբերի 16-ին, վաղ առավոտից հավաքվել էին Պռոշյան փողոցում գտնվող կառավարական առանձնատների մոտ, մոտեցավ նախագահ Սերժ Սարգսյանը, որը խոստացավ զբաղվել նրանց խնդրով եւ երկու օրվա ընթացքում պատասխան տալ: «Մենք «Տոնուսի» բնակիչներն ենք, պարոն նախագահ, որոնք 10 տարի խաբված էս վիճակով, ում ասես դիմել են, Ձեզ էլ նամակով մի քանի

Պատգամավորը Արցախ է տանում գիշերային դիտարկման սարքեր

ՀՀ խորհրդարանականներն այսօր առավոտյան մեկնել են Արցախ: Պատճառն ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է, որը կկայանա Արցախում՝ ԼՂՀ ԱԺ նույնանուն հանձնաժողովի հետ համատեղ: Այսօր այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը: Համատեղ նիստի օրակարգում են նոր Ընտրական օրենսգրքի քննարկումները: «Ազնվության դեմ չմեղանչելով պետք է արձանագրենք, որ Արցախում ընտրություններն անցնում

Խուզարկությամբ ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, մի քրեական գործի շրջանակներում, Վանաձոր քաղաքի մի ավտոտնակից խուզարկությամբ հայտնաբերել են «ԲԵՐԵՏՏԱ» տեսակի ատրճանակ՝ երկու փամփշտակալներով, յուրաքանչյուրը լիցքավորված 15-ական փամփուշտով, և «ՏՕԶ» տեսակի 97 փամփուշտ` առանձին տուփերում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Սուրիկ Խաչատրյանն արդեն թի՞մ է հավաքում. «Ա1+» (տեսանյութ)

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այսօր հրաժարվեց մարզպետի պաշտոնին վերանշանակվելու վերաբերյալ որեւէ հարցի պատասխանել։ Մանրամասն՝ կարդացեք այստեղ  

Սերժ Սարգսյանի նպատակը ԱԺ նախագահի աթո՞ռն է

«Սերժ Սարգսյանը ուշադիր չի կարդացել մեր փաստարկները»,-Aravot.am-ի հարցին՝ ինչու՞ չեն բավարարել ընդդիմության փաստարկները Սերժ Սարգսյանին՝ կապված Սահմանադրական բարեփոխումների՝ նպատակահարմար չհամարելու հետ, այսպիսի կարծիք հայտնեց ՀԱԿ կուսակցության մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Նա նկատեց, թե ավելի սպառիչ փաստարկներ, քան ներկայացրել են ՀԱԿ-ը և սահմանադրական բարեփոխումները մերժող կուսակցությունները թերևս դժվար է գտնել: Նա շեշտեց, թե ՀՀ-ում առկա խնդիրներն

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

«Ինչպես եղավ, որ այն կուսակցությունները, որոնք կողմ էին սահմանադրական փոփոխություններին, հիմա դեմ են, իսկ իշխող կուսակցությունը կողմ է: Սա բնութագիր է»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ Սահմանադրական բարեփոխումներին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա իր ելույթի սկզբում զգուշացրեց քաղաքական ուժերին, որ իրենից որեւէ մեկը չնեղանա եւ անձնական վիրավորանք չընդունեն իր ելույթը: Նա ասաց՝

Ազատամարտիկները՝ «կազինոներում միլիոններ կրվողների» մասին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը քննում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Մինչեւ դատական նիստի սկսվելը մի խումբ ազատամարտիկներ դատարանի բակում ի պաշտպանություն իրենց մարտական ընկերոջ հայտարարություն ներկայացրին: Ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը կրկին շինծու գործ որակեց Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հարուցված գործը: «6 տարի դատապարտել են ոչ մի բան

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031