Օրվա լրահոսը
«Խրամատի» մասին
Նախագահ Սարգսյանը իր կուսակիցներին հորդորել է «չլքել խրամատը», այսինքն՝ չբացակայել խորհրդարանի լիագումար նիստերից: Որքան հասկանում եմ, դա ասված էր կեսկատակ, բայց ինքնին հորդորը տեղին էր, որովհետեւ կան ՀՀԿ բազմաթիվ պատգամավորներ, որոնք օրենսդրությունից ոչինչ չեն հասկանում, խորհրդարանի դահլիճում նստելն իրենց համար տանջալից է, ձանձրալի ու անհրաժեշտ է միայն կոճակ սեղմելու համար, բացի այդ՝ նրանց գլխավոր մտահոգությունը
Գալուստ Սահակյանն անթաքույց քննադատել է լրագրողի հանդեպ ԱԺ աշխատակցի պահվածքը
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը վստահեցնում է, որ ԱԺ նախագահն արձագանքել ու քննադատել է շաբաթներ առաջ ԱԺ անվտանգության պետի ու լրագրողի միջեւ տեղի ունեցած քաշքշուկին: Պարոն Ալեքսանյանը դեռ խուսափում է ԱԺ աշխատակցի արարքը որակել բռնություն լրագրողի հանդեպ:«Չգիտեմ՝ ինչ է եղել, ոնց է եղել, բայց տգեղ երեւույթ է: Մանրամասներին տեղյակ չեմ: Բայց որ ԱԺ նախագահն արձագանքել
Լեւոն Արոնյանը մասնակցում է շախմատային «Մեծ սաղավարտին»
Այսօր Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկել է Chess Masters Final շախմատային «Մեծ սաղավարտի» մրցաշարը, որին մասնակցում են չորս գրոսմայստերներ՝ Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա), Ֆրանսիսկո Վալյեխոն (Իսպանիա): Մրցակարգով հաղթանակի համար տրվում է 3, ոչ-ոքիի՝ 1, պարտության համար՝ 0 միավոր: Մեկնարկային տուրում Լեւոն Արոնյանը միավորը բաժանել է Վալյեխոյի հետ, իսկ Անանդը հաղթել է
Իրավապաշտպանը ոստիկանության զորավարժությունը հակաիրավական է համարում
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հակաիրավական է համարում նախօրեին Արզնիում անցկացված ոստիկանների զորավարժությունների սցենարը, բողոքի ակցիայի ժամանակ «Լեւոն, Լեւոն» վանկարկելը: Հիշեցնենք, որ ըստ սցենարի բողոքի ակցիայի մասնակիցները իբրեւ թե չեն ենթարկվում ոստիկանության հրամաններին եւ Ազատության հրապարակից փորձում են հասնել Սահմանադրական դատարան: Կողմերի միջեւ պարբերաբար տեղի են ունենում բախումներ: Հնչում է պայթյուն, կրակոցներ: Ոստիկան-ցուցարարներն էլ իբրեւ թե ՀԱԿ-ականներ
Բարակ Օբաման գրազով կրված պարտքը փակել է
Բելգիայի վարչապետ Էլիո Դի Ռուպոն ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբամայից երկու արկղ գարեջուր է ստացել Բրազիլիայում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին Բելգիայի եւ ԱՄՆ-ի հավաքականների խաղի առիթով գրազում կրելու համար: Այդ հանդիպումից առաջ վարչապետը Twitter-ով ԱՄՆ-ի նախագահի հետ գրազ էր եկել, որ իր երկրի թիմը կհաղթի: Հունիսի 27-ին կայացած խաղում «Կարմիր Հրեշները» կատարեցին իրենց վարչապետի ցանկությունը՝
Հրանտ Մելիք-Շահնազարյան. «Քանի դեռ Թուրքիան վարում է ժխտողական քաղաքականություն` հայ-թուրքական հարաբերություններն անհնար են»
Հրանտ Մելիք-Շահնազարյանը համարում է` Թուրքիան պարզապես ցանկանում է ժամանակ շահել
Ալեքսանդր Մակարով. «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու խոչընդոտներ կան»
Ըստ Ալեքսանդր Մակարովի` Հայաստանը մասամբ հաղթահարել է որոշ խնդիրներ
Աշխարհի չեմպիոնը մարզվում է բորբոսնած պատերով, փտած հատակով մարզադպրոցում. (Ֆոտոշարք)
Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շարունակում է պարապել թշվառ պայմաններում, մի մարզադպրոցում, որտեղ վախենում ես անգամ ոտքը դնել, քանի որ հատակը խարխուլ է, փտած, պատերը բորբոսնած, սալահատակները թափած, դռները կոտրատված: Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, որը նրա հայրն է, Արթուրի ամեն մի նոր մեդալ նվաճելուց ու չեմպիոն դառնալուց հետո, բարձրաձայնում
ՄԻԵԴ-ը դիմել է Ադրբեջանին Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու հարցով. «Ազատություն»
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) խնդրել է Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել այդ երկրի պաշտոնական դիրքորոշումը՝ օգոստոսի 7-ին գերեվարված և մեկ օր անց ադրբեջանական գերության մեջ կասկածելի հանգամանքներում մահացած Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու առնչությամբ։ Այդ մասին «Ազատությանը» հաղորդեց Կարեն Պետրոսյանի ընտանիքի շահերը ներկայացնող աշխատանքային խմբի անդամ, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության իրավաբան
Մայր աթոռի միաբանը կոչ է անում ամեն զոհի հիշատակին մեկ երեխա ունենալ
Ըստ հայր Ռուբեն աբեղա Զարգարյանի, դա լավ պատասխան կլինի Թուրքիայի մերժողական կեցվածքին
Ադրբեջանը բողոքի նոտա է հղելու Իսպանիայի իշխանություններին. «Ազատություն»
Անցած շաբաթ Բասկերի երկրի խորհրդարանը ընդունել է մի բանաձև, որում ընդգծում է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, և հակամարտության կարգավորման միակ հիմքը այդ ժողովրդավարական իրավունքի իրականացումն է: Բանաձևում նաև նշվում է, որ ԼՂ իշխանությունները պետք է մասնակցեն բոլոր քննարկումներին, որոնք վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար: Բասկերի երկրի լրատվամիջոցները Լեռնային Ղարաբաղը, որի անկախությունը անցած շաբաթ
Ինչո՞ւ են հիասթափվում Մաքսային միությունից
«Նման տրամադրություններ հասարակությունում կարող են լինել միայն Մաքսային միության հետ կապված տեղեկատվական նաև քարոզչական հոսքերի հետ կապված»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ հայ հասարակության շրջանում աստիճանաբար նվազում է Մաքսային միության (ՄՄ) անդամակցության «կողմ» արտահայտվողների թիվը, այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: (Քաղաքագետը Մաքսային միության անդամակցության կողմնակիցներից է): Հիշեցնենք, որ Հայաստանում Գելափ Ինթերնեյշնլի ներկայացուցչության հարցումների արդյունքում
«Եթե երեխային հարցնես՝ որ մայրիկին է շատ սիրում, կասի՝ երկուսին էլ». (Տեսանյութ)
Երեկ Կոտայքի «ՍՕՍ մանկական գյուղի» Զառա մայրիկի տանն իսկական տոն էր: Երեխաները սեղան էին գցում, իսկ փոքրիկներից մեկը Լերմոնտով էր արտասանում: Մայրը պատմեց, որ իրենք ոչ մի ծննդյան օր բաց չեն թողնում: Հոբելյարները կարող են հրավիրել իրենց դասընկերներին և խաղընկերներին: Խոսելով մի տանիքի տակ ապրող տարբեր երեխաների դաստիարակության դժվարությունների մասին՝ նա նշեց, որ խնդիրները
Աճում է Մաքսային միությանը դեմ արտահայտվողների թիվը. իշխանականները չեն զարմանում
«Եթե ուսումնասիրեք այն ժամանակվա և այսօրվա արձագանքները, ապա պարզ կդառնա հակառակը, որ մենք չենք թերացել»-Aravot.am-ի հարցին՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Մաքսային միության (ՄՄ) անդամակցության առումով հասարակության շրջանում դրական կարծիք ունեցողների թիվը տարեցտարի նվազում է, գուցե դա իշխանությա՞ն թերացումն է, որ հասարակությանն ինչպես որ հարկն է տեղեկատվություն չի տրվել, այսպես պատասխանեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի
Վահրամ Աթանեսյան. «Ոչ մտահոգվել, ոչ մտավախություն ունենալ, ոչ էլ ոգեւորվել»
Արցախցի պատգամավորը հույս ունի, որ առաջիկայում նոր ԼՂՀ ճանաչման գործում առաջիկայում նոր դրսեւորումների ականատեսը կլինենք
Հրդեհ գերեզմանոցում. (Տեսանյութ)
Օրեր առաջ Գեղարքունիքի Զովաբեր գյուղի գերեզմանոցում խնկարկության պատճառով հրդեհ էր բռնկվել: Գերեզմանոցի գրեթե կեսի խոտածածկը այրվել է: Կրակը հասել է նաև առանձին գերեզմանատներում տնկած ծառերին: Մեզ հետ զրույցում գերեզմանոցի պահակ Սերոժ Առաքելյանը նշեց, որ ծուխը նկատել է ուրբաթ օրը ժամը 16:00-ի սահմաններում և իր հարևանին կանչել օգնության: Երկուսով մոտ 3 ժամ եղևնու ճյուղերով հանգցրել են
Հատուկ իրավական ռեժիմի անցնելու եւ անձնական տվյալների պաշտպանության մասին
Շրջանառության մեջ է դրվել եւ Ազգային ժողով է ներկայացվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նպատակն է կարգավորել անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, «անձնական տվյալները մշակելու ընթացքում» մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը: Օրենքը ութ գլխից է բաղկացած, հոդված քսանինից, որտեղ անցումային դրույթներն են: Վերլուծելով ընթացիկ վիճակը, նախագծի հեղինակները փաստում են, որ «դարաշրջանի պահանջները
Թուրքիան խափանում է տարածաշրջանի երկրների ջանքերը և շարունակում զորակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբին
Եվրոպայի Հայերի Համագումարը կրկին դատապարտում է Իրաքում և Սիրիայում անմեղ քաղաքացիների, այդ շարքում քրիստոնյա և այլ դավանանքների ու ժողովուրդների դեմ «Իսլամական պետություն» կոչվող հրոսակախմբի կողմից կատարվող լայնամասշտաբ բռնությունները, մասսայական սպանությունները, առևանգումները, բռնի կրոնափոխությունն ու տներից ու բնօրրանից մարդկանց տեղահանումը: Այս բոլորը իրականացվում է հայոց ցեղասպանության հարյուրամյակի շեմին, նույն՝ Օսմանական մեթոդաբանությամբ եւ սցենարով: ԵՀՀ-ը միջազգային հանրության
Արա Պապյան. «Եթե Ազնավուրն ուզում է ազատ լինել եւ գործել սեփական նախաձեռնությամբ, ապա որպես դեսպան նա չի կարող գործել»
Ֆրանսահայ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Hollywood Reporter-ի հետ հարցազրուցում, խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, հայտնել էր, որ ինքը շուտով հանդիպելու է Թուրքիայի դեսպանի հետ, սակայն դրա մասին նախապես չի տեղեկացրել, «քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում»։ Շառլ Ազնավուրը հարցազրույցում նաեւ
«Վլադիմիր Գասպարյանի լավագույն քայլը կլինի հրաժարականը եւ հանգիստ սպասելը, մինչեւ իրեն ծանուցագիր կգա»
«Վլադիմիր Գասպարյանն այն տղեն չէ, որ իրեն երեւակայում է: Բազմաթիվ անհեթեթ հայտարարությունների հեղինակ է: Ինքը չի տիրապետում հասարակական կարգի պահպանման առաքելությանը, ինչ ունի ոստիկանությունը: Իր լավագույն քայլը կլինի հրաժարականը եւ հանգիստ սպասելը, մինչեւ իրեն ծանուցագիր կգա՝ Մարտի 1-ի եւ շատ ուրիշ հանգամանքներով հարցաքննվելու, արդարադատության առաջ կանգնելու համար: Արդար կլինի, թող արդար մնա»,- Aravot.am-ի հետ զրույցում
«Ի՞նչ է համակարգից դուրս պայքարը»
Մենք դասական իմաստով ներքաղաքական գործընթացի մեջ չենք գտնվում: Մեր երկիրը կառավարում են օտարները և նրանց տեղական դրածոները, մեր ժողովրդի կամքը բռնադատված է, իսկ նրա իշխանությունը՝ յուրացված: Մեկ խոսքով՝ երկիրը գաղութացված է: Ճիշտ է, այն գաղութացված է ոչ թե դասական, այլ նորօրյա ձևերով: Նրա տարածքը հայտարարված չէ որպես զավթված, ձևականորեն գործում են պետական կառավարման բոլոր մարմինները,
Պտտահողմը 2 միլիոն դրամի վնաս է հասցրել. (Տեսանյութ)
Այսօր ժամը 13:00-ի սահմաններում Գեղարքունիքի Զովաբեր գյուղում պտտահողմ է բարձրացել՝ զգալի վնաս պատճառելով գյուղատնտեսությանը և գյուղացիների գույքին: Ականատեսների խոսքով՝ այն սկիզբ է առել Կաքավաձորից և անհետացել Զովաբերի ամայի հողատարածքներում: Գյուղապետ Սամվել Եսայանի գնահատմամբ՝ վնասը հասնում է մոտ 2 մլն դրամի: Կազմվել է հաշվետվություն և ներկայացվել Գեղարքունիքի մարզպետարան: Պտտահողմը քշել-տարել է մի քանի տանիքների թիթեղները, արմատախիլ
Սաքուլիկը դատապարտում է տեղի ունեցած միջադեպը. Ա1+ (Տեսանյութ)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության ժամանակ հայտնի դարձած Սեւակ Խաչատրյանը արդեն մի քանի շաբաթ է՝ նշանակվել է Հայաստանի Տնտեսագիտական համալսարանի ուսանողության եւ շրջանավարտների հետ տարվող աշխատանքների գծով պրոռեկտոր։ Հանրությանը ավելի շատ Սաքուլիկ անունով հայտնի երիտասարդի նշանակումը մամուլը քննադատեց։ Ուսխորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը հավաստիացնում է. «Եթե Դուք անձամբ շփվեք Սեւակի հետ, կհասկանաք՝ այդ դեպքերը ուղղակի թյուրիմացություն են։
«Սպիտակ արջը»` վայրկյանների ընթացքում գերմանացուն ջախջախելու ու մարզադպրոցի թշվառ պայմանների մասին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում անկեղծացավ, որ հայրենիք ոտք դնելուն պես նոր միայն հասկացավ, որ աշխարհի չեմպիոն է դարձել: «Շատ հուզված եմ, այսպիսի ընդունելության չէի սպասում, հիմա նոր հասկացել եմ, որ դարձել եմ աշխարհի չեմպիոն, ինչ եմ արել ես իմ երկրի, քաղաքի համար»: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ
Ավետիք Իշխանյանը՝ Վլադիմիր Գասպարյանին. «Կարող եմ կոնկրետ ոստիկանների անուններ ասել»
«Բազմիցս են հնչել ոստիկանների անուններ, որոնք խոշտանգել են, մասնակցել են խոշտանգումների: Նրանց նկատմամբ ոչ միայն որեւէ դատական գործ չի հարուցվել եւ նրանք չեն պատժվել, այլեւ համակարգից չեն հեռացվել: Այնպես որ, Վլադիմիր Գասպարյանի ասածները վստահություն չեն ներշնչում, դրանք ուղղակի գեղեցիկ խոսքեր են, բայց իրականում այդ հայտարարության տակ որեւէ լուրջ հետևանքներ չեմ տեսնում»,- սեպտեմբերի 15-ին Aravot.am-ի հետ
Անասնատերերը պատրաստվում են դիմել ՀՀ-ի, ԼՂՀ-ի նախագահներին եւ ազգային անվտանգության ծառայությանը
Այսօր մենք ահազանգ ստացանք, որ ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Ծոփաձոր գյուղում Կապանի տարածաշրջանի Արծվանիկ գյուղի բնակիչ Մհեր Անդրեասյանին պատկանող անասնագոմից անասուններ են անհետացել: Անասնատիրոջ խոսքով` իր հարազատների եւ ընկերների անասունները կենտրոնացրել էին տվյալ տարածքում, որտեղ պայմաններն ավելի բարենպաստ էին անասնապահության համար, սակայն վերջին 2-3 ամսվա ընթացքում արդեն 4-րդ անգամ է իրենց անասուններն անհետանում են: Մեզ հետ
Գուրգեն Եղիազարյան. «Իգոր Իզմեստեւի մայրը մեծ ցանկություն ունի Լեւոն Հայրապետյանին «շառով տալու»
Գուրգեն Եղիազարյանը չի հավատում մեղադրանքի իսկությանը
Փայլակ Հայրապետյանը հրաժարվել է իր փաստաբանից
Գործարար Փայլակ Հայրապետյանը օֆշորի գործով ներգրավված իր փաստաբան Վաղարշակ Գեւորգյանից հրաժարվել է: Նոր փաստաբանի ընտրության հարցին նա չցանկացավ անդրադառնալ: Պարոն Հայրապետյանն Aravot.am-ին ասաց, որ հրաժարվում է նաեւ հարցաքննությունից. «Ինձ ասում են` արի, մերժում եմ գնալ: Չեմ ուզում, որովհետեւ ասել եմ, թող էկոնոմիկայի նախկին նախարարին`Արմեն Երիցյանին, նրա տեղակալին, բանկի աշխատողներին կանչեն հարցաքննության: Ես նրանց հետ եմ
Վլադիմիր Գասպարյանին կանչում են Գյումրի՝ ոստիկանական համակարգի «տականքների» ցուցակը տալու
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն օրերս «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի զորավարժությունից հետո լրագրողների հետ զրույցում խոսելով ցուցարարներին զսպելու ոստիկանների մեթոդների մասին՝ նեղսրտել էր, որ քաղաքացիները ոստիկանության մեջ լավը չեն նկատում, իսկ երբ վատը տեսնում են, վերագրում են ամբողջ համակարգին, մինչդեռ ինքն էլ կուզենար, որ իրենց միջի տականքին համակարգից տարանջատեին. «Եթե գիտեք, մատնացույց արեք, մենք կողմնակից ենք
«ՄԱԿ-ից դուրս են գալիս` ընկնում աղբը» (Տեսանյութ)
Ամբողջ Հայաստանը, ըստ բնապահպանի, աղբի մեջ կորած է


















































