Օրվա լրահոսը

Վաղը քաղաքացիները կբոյկոտեն քաղաքի կարմիր գծանշանները

Վաղը կեսօրին «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամները կբոյկոտեն քաղաքի տարբեր հատվածներում գործող կարմիր գծանշանները: Նրանք, ի նշան բողոքի, մեքենաներով կկայանեն կարմիր գծերի հատվածներում 15 րոպեից ավելի ու չեն վճարի: Նախաձեռնության անդամ Արմեն Մխիթարյանն այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց, որ նախատեսել են դատարանով վիճարկել կարմիր գծանշանների համար տուգանքները: «Կկայանենք կարմիր գծանշանների հատվածում 15 րոպեից ավելի ու

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա

Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 38546 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունն արձանագրել է 3846 կանչ, որոնց արդյունքում հոսպիտալիզացվել է 774 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 507 երեխա`273 տղա և

Կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 18-ին ժամը 09.00-ից մինչև սեպտեմբերի 19-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Մայիսի 9, Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Նիզամու, Հ. Հովսեփյան, Ղարիբջանյան, Օդեսայի, Հրազդանի, Չեխովի, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան փողոցների, Վերին Շենգավիթ 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների, Արագածի, Սող. Տարոնցի, Կողբի փողոցների

Հայաստանի հյուպատոսը հանդիպեց ջավախքցիների հետ

Սեպտեմբերի 12-15-ը ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոսի պարտականություններ կատարող տիկին Անահիտ Բարսեղյանը աշխատանքային այցով գտնվում էր Ջավախgում: Այս օրերի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Ջավախքի տարբեր շրջաններում և գյուղերում ապրող մարդկանց հետ: Բացի հյուպատոսական ծառայություններ մատուցելուց, այցի նպատակն էր նաև Հայաստանի հանրապետության քաղաքացիների համար Վրաստանի նոր էմիգրացիոն կարգը հասանելի դարձնելու համար: Այս տարվա սեպտեմբերի 1-ից Վրաստանում

Աղասի Արաբյանին վրացիները համարում են Պուտինի մարդը (Տեսանյութ)

Ռուսաստանի ջավախահայերի միության նախագահը չի կարողանում այցելել ծնողների գերեզմանին

«Դեմ առ դեմ». Լեռնիկ Ալեքսանյան եւ Բագրատ Ասատրյան

ԱԺ պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի /ՀՀԿ/ եւ տնտեսագետ Բագրատ Ասատրյանի բանավեճը: Թեման` Հայաստանի վերցրած վարկերի արդյունավետությունը: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթը «ՀՀ Սահմանադրության բարեփոխումներ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովում

  16 սեպտեմբերի 2014թ., Երեւան: Խորհրդաժողովի հարգելի մասնակիցներ, Տարեսկզբից իշխանությունը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությանը անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ, ինչը պետք է նպաստի պետության բնականոն զարգացմանը, եղած առկա հիմնախնդիրների լուծմանն ու իրավիճակի բարելավմանը: Այդ նպատակով ստեղծվեց նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով՝ ՍԴ նախագահ պարոն Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այնուհետեւ հետագա ընթացքը ցույց տվեց, որ սահմանադրական բարեփոխումներն իշխող

Գործարար. «Հայաստանի մաքսատունն օրենքով կաշառք է վերցնում» (Տեսանյութ)

Պարսիկները չեն ուզում Հայաստանում բիզնես դնել

Կարեն Ավագյան. «Ոմանք իրենց կարճ հաշվարկներով փորձում են ՀՀ ոստիկանապետի դեմ պայքար սկսել»

«Ոմանք իրենց կարճ հաշվարկներով այսօր փորձում են ՀՀ ոստիկանապետի դեմ պայքար սկսել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` թեժ աշնան կողմնակիցներին «սառը ցնցուղ» խոստանալու հայտարարությանը, այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը։ Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այսպիսի հայտարարություն էր արել «Արզնի» օդանավակայանի տարածքում ոստիկանության զորքերի զորավարժությունից հետո՝ լրագրողների հետ կայացած ճեպազրույցի

Արմեն Աշոտյանն առաջարկել է Գերմանիայում գտնվող հայկական մշակութային ժառանգության թվայնացման նախագիծ

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի գիտության և տնտեսության նախարար Հ. Մյոլռինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրագույն կրթության և գիտության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մի շարք հարցեր: Նախարար Արմեն Աշոտյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանվել են հետևյալ պետական տուրքի դրույքաչափերը

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար սահմանված են հետևյալ պետական տուրքի դրույքաչափերը. 1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը – 5.000 ՀՀ դրամ, 2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը – 1.000 ՀՀ դրամ, 3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը – 10.000 ՀՀ դրամ, 4. քաղաքացիական կացության

Քառյակը հնարավոր է քննարկի Վլադիմիր Գասպարյանի հրաժարականը պահանջելու հարցը

Այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, որ թեժ աշնան մասնակիցներին սառը ցնցուղ է սպասվում, պատասխանեց. «Սառը ցնցուղի կարիք ունի ինքը՝ մի քանի պատճառով: Պատճառ համար 1-ին՝ ինքը չգիտեմ ինչի էր ուզում հասնել այդ շոուով, ինքը հասավ միայն մեկ բանի՝ բոլորը տեսան իշխանության վախը,

Աղվան Վարդանյան. «Պատկերացրեք, այսօր ՀՀ նախագահը լիներ Րաֆֆի Հովհաննիսյանը»

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն այսօր «Ժառանգության» կազմակերպած «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ասաց, որ իրենց տեսակետը տարիներ ի վեր հայտնի է եղել Սահմանադրության փոփոխությունների հետ կապված. «Այս համակարգը չի նպաստում երկրի զարգացմանը: Իրականում ունենք սուպերնախագահական համակարգ, որտեղ չափազանց կենտրոնացված է իշխանությունը, քաղաքական մեծամասնությունն ու նախագահը մի կուսակցության ներկայացուցիչներ են: Երբ նախագահը դառնում է

Բալահովիտ գյուղում հայտնաբերված հետախուզվողին որոնում էին 7 տարի

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն օրերս Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սմբատ Գ.-ին, որը 2007 թ. մարտի 10-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի մեղադրանքով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անզգուշությամբ առաջացնելով տուժողի մահ): Խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի

Աղվան Վարդանյանը՝ քառյակի ուժերին. «Բաց խոսենք, ձեր նպատակը ո՞րն է այսօր, 2018 -ի ընտրություննե՞րը»

Այսօր «Սահմանադրական բարեփոխումների մասին «Ժառանգության» նախաձեռնած խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց ուղղեց՝ ԲՀԿ-ին, «Ժառանգությանը» եւ ՀԱԿ-ին, որոնք գտնում են, որ այսօր ժամանակը չէ սահմանադրական փոփոխությունների. «Եթե դու համարում ես, որ այս իշխանություններն այնքան վատն են, որ որեւէ բան նրանց չպետք թույլ տալ, ուրեմն հայտարարեք նրանց թշնամի եւ վերաբերվում ես թշնամու պես՝ ոչնչացնում ես:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Դիլիջանում քննարկվել է քաղաքի զարգացման ծրագիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում քննարկվել է Ասիական զարգացման բանկի տեխնիկական ծրագրի ներքո մշակված Դիլիջանի զարգացման ծրագրի նախնական տարբերակը: Ողջունելով քննարկման մասնակիցներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի կողմից մշակված Դիլիջանի քաղաքային զարգացման/ներդրումային ծրագիրը երկրորդն է չորս քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ջերմուկում, մշակվելիք ծրագրերից. առաջինը ներկայացվել է

Ազգային ժողովում կայացավ ՍԾՏՀ ԽՎ մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում անցկացվեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի 43-րդ նիստը: Հանձնաժողովում Հայաստանը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը: Նիստը ողջույնի խոսքով բացեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծեց, որ ՀՀ Ազգային ժողովը կարեւորում է փոխգործակցության ամրապնդումը ՍԾՏՀ ԽՎ շրջանակներում, որն այսօր հանդիսանում է Սեւծովյան տարածաշրջանում համագործակցության

Անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նաև երկու ժողովուրդներին պատուհասած ցեղասպանության թեմային

Սեպտեմբերի 16-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին և Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գավրիլ Ավրամիդիսին: Ողջունելով հյուրերին` ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց հայ և հույն ժողովուրդների դարավոր և բարեկամական հարաբերությունները, կարևորեց դրանց առավել սերտացումն ու ընդլայնումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին, ինչպես նաև երկու ժողովուրդներին պատուհասած

Բերման ենթարկված վկա. «Չեմ էլ իմացել, որ տղերքին դատում են»

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր պետք է շարունակվեր Ռազմիկ Մանուկյանի, Արշակ Թորոսյանի, Դավիթ Մարկոսյանի, Գարեգին Դանիելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Նախագահող դատավոր Արթուր Մկրտչյանը տեղեկացրեց, որ պաշտպան Նալբանդյանը Լոռու մարզում ծանրաբեռնված լինելու պատճառով դիմել է իրենց՝ դատական նիստը հետաձգելու համար: Դատարան էր ներկայացել բերման ենթարկված վկա Աշոտ Մաթեւոսյանը,

Արմեն Մարտիրոսյանը հիշեց իր 90-ամյա պապուն եւ ողորմածիկ տատուն

«Պարոն Թովմասյան, առողջություն ձեր պապիկին: Իմ պապիկը եւս 90 տարեկանին մոտ է: Ինքը եւս սահմանադրական փոփոխությունների մասին հարցեր չի տալիս ինձ, բայց իմ պապը հարցնում է, թե երբ են այս երկրում իշխանությունները փոխվելու, երբ է այս երկրում մի բան փոխվելու: Ազնվորեն եմ ասում՝ չի եղել մի քաղաքացի, որ ինձ սահմանադրական փոփոխությունների մասին հարց տա»,- այսօր

«Տատիկիս մորթել են ջրի աղբյուրի վրա` մանկահասակ եղբայրներիս համար ջուր վերցնելու պահին» (Տեսանյութ)

Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի բնակիչների մեծ մասը ոչ մի երկխոսության պատրաստ չէ թուրքերի հետ, քանի որ, ըստ նրանց, գազանների հետ լեզու թրջելն անիմաստ է: Վերջիններս թեև ականատես չեն եղել իրենց գյուղում թուրքերի կատարած վայրագություններին, սակայն նախնիների պատմությունները դաջվել է հիշողությունների մեջ: 1918 թվականին թուրքերը, ներխուժելով Մարալիկի հարակից գյուղեր ու գերեվարելով բնակիչներին, Ձիթհանքով գյուղի 3 մարագներում

Արման Մուսինյան. «ԲՀԿ-ն պայքարում է Սերժ Սարգսյանի վարչակարգի դեմ»

«Եթե Սերժ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանը նախագահ չի ասել, դա արդեն որոշակի վկայություն է այն իրողության, որ ԲՀԿ-ն քառյակի ուժերի հետ համատեղ, ըստ էության, կոնսոլիդացված գնում է քառյակի ձևավորած օրակարգի իրականացման ուղղությամբ»,-Aravot.am-ի հարցին պատահակա՞ն էր արդյոք այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում հիշատակելով Սերժ Սարգսյանի անունը` չի նշել «նախագահ» բառը, այսպես արձագանքեց ՀԱԿ կուսակցության

Կորյուն Նահապետյան. «Հայաստանում այսօր չկա սահմանադրական ճգնաժամ»

Սահմանադրական փոփոխություններին նվիրված «Ժառանգության» կազմակերպած խորհրդաժողովի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը ներկայացրեց իրենց փաստարկները, թե ինչու են ուզում փոխել Սահմանադրությունը: Նա վստահեցրեց, որ առաջին հերթին իրավունքի գերակայության համար է դա արվում,անկախ եւ անկողմնակալ դատական իշխանության համար համապատասխան երաշխիքների ձեւավորման ու ամրապնդման համար. վստահաբար կարող եմ ասել, որ այդ բարեփոխումներն այսօր անհրաժեշտ են, որքան լայն

Վերաքննիչը անփոփոխ թողեց Վոլոդյա Ավետիսյանի վճիռը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց անփոփոխ թողնել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի ազատազրկման դատապարտելու մասին: Ազատամարտիկները դատական դահլիճից հեռացան դատարանին ամոթանք տալով եւ որակելով՝ «Սերժի կամակատարներ»: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը դատական նիստից հետո ապօրինի համարեց վերաքննիչ դատարանի վճիռը եւ ասաց, որ համապատասխան ընթացակարգերով այս

Ուկրաինա – ԵՄ Ասոցացման համաձայնագիրը վավերացվեց

Ուկրաինայի Գերագույն ռադան և Եվրախորհրդարանը այսօր միաժամանակ վավերացրեցին Ուկրաինայի և Եվրամիության միջև կնքված Ասոցացման համաձայնագիրը: Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ Ռադայում համապատասխան որոշմանը կողմ են քվեարկել նիստին ներկա 381 պատգամավորներից 355-ը, իսկ Եվրախորհրդարանում՝ նիստին ներկա 697 պատգամավորներից 535-ը: Էլեն Չիլինգարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում  

Հրայր Թովմասյան. «Դեմ եք ժամանակի՞ն՝ չկա երաշխիք, որ ինչ-որ մի ժամանակահատված ավելի հարմար է»

«Ոչ ոք չի ասել եւ չի ասում, որ այն խնդիրները, որոնք կան երկրում, պետք է մի կողմ դնել եւ զբաղվել միայն սահմանադրական բարեփոխումներով»,- պատասխանելով ընդդիմությանը՝ այսօր «Սահմանադրական բարեփոխումներ. թեր եւ դեմ» խորհրդաժողովի ժամանակ ասաց արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը: Նրա խոսքերով՝ հնչեց հարցադրում, որ անհրաժեշտ է, բայց ժամանակը չէ. «Իսկ ո՞վ ասաց, որ ինչ-որ մի

Փրկարար ծառայության պետ. «Աղետներից առավել տուժում են աղքատ եւ ավելի քիչ զարգացած երկրները»

Երկօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվելու են երկրաշարժի դեմ պայքարելու եւ բնակչության պաշտպանությունը կազմակերպելու հարցերը

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին

Ս.թ. սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Վիսբադեն քաղաքում մասնակցում է եվրոպական երկրների ցամաքային զորքերի հրամանատարների ամենամյա համաժողովին: Միջոցառմանը, որն անցկացվում է Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի հովանու ներքո, մասնակցում է ավելի քան 40 պետության ներկայացուցիչ: «Ցամաքային զորքեր-2020» խորագրով համաժողովը նպատակաուղղված է միջազգային ճգնաժամերին արձագանքելու

Մասնագետ. «Սեւանի մակարդակի կտրուկ եւ մեծ չափերով իջեցման պարագայում կարող է երկրաշարժ լինել»

Խիտ կառուցապատման պարագայում կարող են առաջանալ սեյսմիկ ռիսկեր

«Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել ԼՂՀ-ի եւ Հայաստանի անվտանգությանն առնչվող նախագիծ

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից այսօր շրջանառության մեջ է դրվել «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի որոշման նախագիծը, որի քննարկման ժամանակ, որպես հիմնական զեկուցող հանդես է գալու Աժ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:   16 սեպտեմբերի 2014թ., Երևան: Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ և «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031