Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն արձագանքում է անցորդներից փող խնդրող ոստիկանի մասին լուրերին

Փետրվար 01,2014 11:58

Ոստիկանությունը արձագանքում է մամուլում հրապարակված  տեղեկություններին, թե արդեն մի քանի օր է, ինչ քաղաքի տարբեր հատվածներում երիտասարդ մի ոստիկան անցորդներից է գումար խնդրում՝ Երեւանից մարզ հասնելու համար:

«Բացառված է նման բան»,- Aravot.am-ին ասաց ոստիկանության աշխատակից Արմեն Մալխասյանը: Մեր հարցին, թե ո՞վ է ոստիկանական համազգեստով ոստիկան ներկայանում, դուք դա ոստիկանի հեղինակությունը գցելու քա՞յլ եք համարում, ասաց. «Իրականությանը չի համապատասխանում»:

Պարոն Մալխասյանից  նաեւ հետաքրքրվեցինք` քննությո՞ւն են անցկացրել, թե կարծիք է հայտնում, նա նորից կրկնեց. «Իրականությանը չի համապատասխանում այդ տեղեկությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728