Օրվա լրահոսը
Կանանց առաջնությունում եռիշխանություն է
Շախմատի Հայաստանի բարձագույն խմբի կանանց 69-րդ առաջնությունում երկրորդ տուրից հետո երեք շախմատիստուհիներ՝ Շուշաննա Սարգսյանը (նկարում), Մարիա Գեւորգյանը եւ Աննա Հայրապետյանը, երկու տուրից հետո վաստակել են 2,0-ական միավոր եւ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի
Հայաստանի մարզական լրագրողները՝ «Ոսկե գնդակը» Քրիշտիանու Ռոնալդուին շնորհելու մասին
Aravot.am-ը Հայաստանի մարզական լրագրողներից հետաքրքրվեց, թե ճի՞շտ էր, արդյոք, «Ոսկե գնդակը» Ռոնալդուին շնորհելը:
«Ուղեղի արտահոսք» Ջավախքից
Ջավախքի երիտասարդները բուհերում են սովորում Երևանում, Թբիլիսիում և այլ քաղաքներում, մեծամասնությունը չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Համաձայն ոչ պաշտոնական տվյալների հայաստանյան բուհերում ուսանում են մոտավոր 2500-3000 ջավախքցիներ: Եթե նախկինում ջավախքցիների մեծամասնությունը նախընտրում էր բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, ապա վերջին 3 տարիներին պատկերն մի քիչ փոխվել է: Վրաստանի կառավարության հատուկ որոշման արդյունքում, Վրաստանի ոչ վրացալեզու դիմորդների համար քննական առանձին պայմաններ են ստեղծվել (1-4
Ծառուկյանը կպատասխանի ԲՀԿ-ն համագումարում. Ա1+
Հարցազրույց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանի հետ – Պրն Հովհաննիսյան, նախորդ տարինին ԲՀԿ խմբակցությունը շատ մարտական ավարտեց: Դուք գոհ եք խորհրդարանում ԲՀԿ աշխատանքի որակից և արդյունքներից: – Ես չէ, որ պետք է գնահատականներ տամ: Ես խմբակցության անդամներից մեկն եմ և միայն այդ կարգավիճակով ասեմ, որ ակտիվությունն ու աշխատանքի ծավալները բավարար չեն: Երբ ամեն օր
Բաբուջյանն ու Քոթանջյանը առջեւում են
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 74-րդ առաջնությունը, որին մասնակցում են 10 գրոսմայստերներ: Երկրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Լեւոն Բաբուջյանն ու Տիգրան Քոթանջյանը: Նրանք վաստակել են 1,5-ական միավոր: Այսօր երրորդ տուրի օրն է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ armchess.am-ի
Կենսաթոշակային օրենքի դեմ փողոցներ են փակելու, գործադուլ են անելու (Տեսանյութ)
Կենսաթոշակային բարեփոխումները երկիրը տապալմա՞ն են տանելու
ՀՔԾ. Ըստ Սուրեն Սուրենյանցի` ԱԺ պատգամավորը հարվածել է իրեն
Քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Ս. Սուրենյանցի ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում տված հաղորդման` 2013թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 18.00-ից 19.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Լենինգրադյան 25 հասցեում գտնվող «Չերրի» հյուրանոցային համալիրի համարներից մեկում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Կարապետյանը
«Ժառանգությունը» ՀՀԿ-ն կամ ԲՀԿ-ն չէ (Տեսանյութ)
«Ինձ համար մարդկայնորեն տհաճ է, որ արդեն երկրորդ անգամն է՝ իմ անունը շրջանառության մեջ է գտնվում` խորհրդարան մտնել-չմտնելու հետ կապված, այն դեպքում, երբ նախկինում ինձնից առաջ երկու մարդ էին, հիմա մեկ մարդ է»,- այսօր «Ժառանգության» մանդատի շուրջ ստեղծված իրավիճակի մասին ասաց Ստեփան Սաֆարյանը: Հիշեցնենք, որ խնդիրն առաջացավ, տարեվերջին, Թեւան Պողոսյանի մանդատից հրաժարվելու դիմումով: Սաֆարյանը վստահեցնում
Հայրիկյանը կշարունակի իր ամենշաբաթյա հանդիպումները
«Եթե Հայաստանը այսօրվա «իշխանիկների» կամքով դարձած չլիներ` Ռուսաստանի կամակատարը, ճորտը, նույնիսկ կարելի է ասել ստրուկը, խոսքը Հայաստանի իշխանությունների մասին է, այլ ոչ մեր մասին, ապա գազային խնդիրը այս մակարդակով չէինք ունենա»,- այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյան, որը հատուկ ճշտել էր, թե Ֆրանսիայում` Փարիզի քաղաքացին ինչքա՞ն է վճարում գազի
Ակտիվիստները ենթարկվում են քրեական հետապնդման
Քաղաքապետարանի դիմաց ամիսներ շարունակ նստացույց արած ակտիվիստ Վահագն Մինասյանի դեմ ոստիկանության հաջորդ հայցը սեպտեմբերի 10-ին 11: 05-ի սահմաններում քաղաքապետարանի դիմաց տեղի ունեցած միջադեպին է վերաբերում: Հիշեցնենք, որ ակտիվիստի դեմ ոստիկանության կենտրոնական վարչությունը ներկայացրել է ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու միանգամից երկու հայց: Այսօր, այս գործով նախնական նիստին, ակտիվիստի պաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն աջակցում է սիրիահայերին՝ հայրենիքում հաստատվելու
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն Ամանորի կապակցությամբ իր հերթական անակնկալն է մատուցում սիրիահայերին: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ և տվյալ ժամանակահատվածում արդիական համարվող սոցիալական խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամությամբ առաջնորդվելով, իր Pro Bono քարտի շրջանակներում հերթական անակնկալն է մատուցել սիրիահայերին: Հաշվի առնելով սիրիահայության առջև ծառացած սոցիալական խնդիրները և դժվարությունները` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն 21 սիրիահայ ընտանիքների տրամադրել է ամանորյա նվերներ` նրանց անվճար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՄՄ-ին անդամակցելու ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի միանալու ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ՄՄ-ին անդամակցության «ճանապարհային քարտեզով» նախատեսվող միջոցառումների կատարման ընթացքի և քայլերի վերաբերյալ: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ներկայացուցիչներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից,
Հունվարի 18-ին նախատեսվող հանրահավաքը մարդաշատ կլինի
Ըստ Հայկակ Արշամյանի՝ «չորս կուսակցությունների համագործակցության շարունակականության հիմքեր կան» Անցյալ շաբաթ խորհրդարանական չորս խմբակցությունները` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն, համատեղ խորհրդակցություն են անցկացրել, հունվարի 18-ին նրանք նախատեսում են անցկացնել հանրահավաք, որի նպատակն է Սահմանադրական դատարանից պահանջել կասեցնել պարտադիր կուտակային կենսաթոշակային նոր համակարգի ներդրման մասին օրենքի գործադրումը` մինչեւ ՍԴ-ի կողմից այդ օրենքի վերաբերյալ որոշման ընդունումը: Կազմակերպիչները
Ռուբեն Մեհրաբյան. «Գարնանը քաղաքացիական զարթոնք կլինի» (Տեսանյութ)
«Հայաստանի Հանրապետությունը մայիսի 1-ից սկսած իր սուվերենությունը` տնտեսական քաղաքականության, հանձնելու է փլուզվող, փտած, արդեն վրան դիակային բծեր առաջացած մի պետության` Ռուսաստանի Դաշնությանը: Հետո ի՞նչ է լինելու: Ներկայիս Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը երաշխիքներ կարո՞ղ է տալ Ռուսաստանի Դաշնության հետագա ճակատագրի վերաբերյալ` 30 տարվա կտրվածքով: Սրանից 25 տարի առաջ էլ տեսանք` ինչ եղավ, երաշխավորում էին ավանդները, հետո ինչ,
Կնոջը դաժանաբար ծեծել է, երեխային էլ ստիպել է թքել մոր վրա
Հասմիկ Խաչատրյանին խոշտանգումների ենթարկած ամուսնու՝ Սարգիս Հակոբյանի դատական գործը հետաձգվեց Բախտագուշակ Վարսիկի որդու՝ Սարգիս Հակոբյանի դեմ հարուցված գործը երեկ Գավառի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց մինչեւ ամսի 29-ը: Բախտագուշակի որդուն մեղադրանք է առաջադրվել կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին ծեծի եւ խոշտանգումների ենթարկելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2րդ մասի 3-րդ կետով: Սարգիս Հակոբյանը տարիներ շարունակ կնոջը դաժանաբար
Խոնավությունից Մարգարյան 29 շենքում մարդիկ են մահանում
Այս շենքում գազի վառարանն անգամ խոնավ բնակարանները չի ջեռուցում
Քուվեյթի դեսպանի հետ քննարկեցին երկկողմ համագործակցության հարցեր
ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական եւ տեխնիկական համագործակցության հայ-քուվեյթյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանում Քուվեյթի Պետության դեսպան Բասամ Մուհամմադ ալ-Քաբանդինին: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Դեսպանը Քուվեյթի նոր կառավարության անունից երկկողմ հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու պատրաստակամություն հայտնեց` նշելով, որ նոր կառավարությունը մեծ նշանակություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ փոխգործակցության ամրապնդմանը: Նա տեղեկացրեց, որ
«Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճը խոսում է ամեն ինչի մասին, բացի քաղաքականից». Սերգեյ Մինասյան
«Ուրբաթ» մամուլի ակումբում այսօր այս կարծիքը հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը: «Թվում է՝ քաղաքական կյանքը վաղուց արդեն դուրս է եկել մեր կյանքից: Իրականում այն, ինչ տեղի է ունենում երկրորդ նախագահի եւ գործող վարչապետի միջեւ, գուցե ամեն ինչի մասին է խոսում, բայց ոչ քաղաքականից»,- ասաց նա: Ըստ քաղաքագետի՝ այս բանավեճը քաղաքական լուրջ գործընթացի մեկնարկ
Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Քոչարյանի վերադարձի մասին. «Ի՞նչ վերադառնալ, դեռ առաջիկայում ընտրություններ չկան»
«Մեզ մոտ անգամ սուպերմարկետի բացումը մեկնաբանվում է՝ որպես աշխարհաքաղաքական լուրջ իրադարձություն»,-«Տեսակետ» մամուլի ակումբում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը և վերադարձի հավանականությունները՝ այսպես արտահայտվեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա նշեց, թե «ի՞նչ կապ ունի՝ ինչ էր ուզում ասել Քոչարյանը, հիմնականում նախկին նախագահները քննադատում են ներկայիս իշխանությանը, դա անում են ամբողջ աշխարհում»: Այնուհետև հիմնավորեց, թե Ռոբերտ
«Նրանք ուզում էին, որ ես լինեմ իրենց լրտեսը»
Ազգությամբ քուրդ Մոհամադ Ասադը քաղաքական ապաստան է խնդրում Հայաստանից Ազգությամբ քուրդ 56-ամյա Մուհամադ Ասո Ասադը Հայաստան է ժամանել Նիդեռլանդներից՝ նախորդ տարվա վերջին օրը՝ դեկտեմբերի 31-ին: Երկար տեւող հանգստյան օրերը զարմացրել են նրան, կարեւոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում: Պարոն Մոհամադը պատմում է, որ ծնվել է Իրաքում, սակայն քաղաքական ապաստան է խնդրել Շվեդիայի
Իսկ կոկորդիլոսներն այնտեղ էժան են
Էս Ֆեյսբուքը աշխարհի բոլոր ազգերից երեւի թե ամենամեծ օգուտը հայերին տվեց՝ երբ էինք այդքան միմյանց հետ շփվել մենք՝ սփռվածներս… Ու շփումն այդ բուժիչ է: Բուժիչ է հիմնականում նրանց համար, ովքեր մեր վատ օրինակին չեն հետեւել ու Արարատի կողքին գտնվող տանը չեն մնացել: Ամանորի տոներին Էստոնիայում ապրող հայը մի քանի ժամ շարունակ ինձ համոզում էր, թե
Քոչարյանին երեսով տվեցին գույք պարտքի դիմաց գործարքը (Տեսանյութ)
Կոչ արեցին չընտրել ֆոնդեր ու ֆոնդի կառավարիչներ
Անօթևան դատապարտյալ կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից. «Շիրակ կենտրոն» (Տեսանյութ)
Գյումրու բնակիչ, ներկայումս դատապարտյալ Կ. Աթանեսովայի բնակարանային անլուծելի թվացող խնդրի մասին բազմաթիվ ահազանգեր է ստացել «Շիրակ կենտրոնը»: Խնդրով մտահոգ, քրեակատարողական հիմնարկության սոցաշխատակիցները ևս դիմել են մեր կազմակերպությանը: Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում,
Հայկական հեքիաթներն Ադրբեջան էլ «կմեկնեն»
«Բակուր Սուլակաուրիի» ու «Անտարեսի» համատեղ ձեռնարկը Վրաստանի առաջատար «Բակուր Սուլակաուրի» հրատարակչության տնօրեն Թինա Սուլակաուրին Հայաստանում է, իր խոսքերով՝ իրենց հրատարակած հայերեն առաջին գրքի՝ «Իմ առաջին հեքիաթները» ժողովածուի հայաստանյան շուկայում առաջխաղացման հարցերը լուծելու նպատակով: Հայկական հեքիաթների ժողովածուն հրատարակվել է նաեւ վրացերեն եւ ադրբեջաներեն: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ տիկին Սուլակաուրին ասաց, որ առաջին համագործակցությունը հայերիս հետ սկսել
Ադրբեջանցի երգչուհի էլնարան պատասխանել է Լյուբիկ Չիբուխչյանին
Ադրբեջանուհին գոհ է, որ հայը իրեն գիրք է ձոնել, սակայն…
«Հայրենիքիս պատկանելության զգացում ունեմ»
Ասում էր Արամ Ղարաբեկյանը Մաքառումներով լեցուն, դրամատիկ ու դժվարին պահեր ապրած, ստեղծագործական սկզբունքների համար մշտապես պայքարող, դասական երաժշտարվեստում սեփական դիմագծով իր տեղը գտած մարդը հեռացավ՝ խռոված հոգու խաղաղությունը երկնքում գտնելու համար: Նա աստղ չէր, փառամոլ չէր (պետք չէ շփոթել երբեք փառքն ու փառամոլությունը), պարտադրող չէր՝ իր հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերելու կամ մեծարելու համար. իսկ արդարություն՝
«Անհաջող կադրերի» երկիր
Պարզվում է՝ 2000-ականների սկզբին Հայաստանում շինարարական փուչիկ էր փչվում՝ ի վնաս մեր երկրի եւ տնտեսության հետագա զարգացման, իսկ Կենտրոնական բանկի նախագահը այդ «փուչիկի» վերաբերյալ ծպտուն չէր հանում: Մյուս կողմից՝ պարզվում է, որ 10 տարվա ընթացքում՝ 1998-2008 թվականներին, Հայաստանի գլխավոր ֆինանսական կառույցը՝ Կենտրոնական բանկը, ղեկավարում էր խիստ անգրագետ եւ բարոյական կասկածելի որակներ ունեցող անձնավորություն, սակայն երկրի
Սերժ Սարգսյանը չի կատարել Ռոբերտ Քոչարյանին տված խոստումը (Տեսանյութ)
«Այն նման է իրար վրա ցուցմունք տալու: Իրականում, կարծում եմ, երկուսն էլ չեն հերքում, որ փուչիկը փչվել է»,- այսօր «Սլաք» մամուլի ակումբում անդրադառնալով Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հեռակա բանավեճին՝ ասաց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ կողմերը միմյանց ընդամենը մեղադրում են փուչիկը փչելու եւ այն պայթեցնելու մեջ. «Ճիշտ Վինի Պուխի հեքիաթն է: Ինձ թվում է
Մեկնարկել է ոռոգման համակարգերի բարելավման ծրագիրը
ՀՀ կառավարությունը շարունակում է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերը: Հերթական ծրագիրը մեկնարկել է 2014թ.-ից: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը մեր երկրում ոռոգման համակարգերի բարելավման նպատակով 2013թ. ՀՀ կառավարությանը հատկացրել է 30մլն դոլարի վարկ 25 տարի մարման ժամկետով, արտոնյալ պայմաններով: ՀՀ կառավարության համաֆինանսավորումը կլինի 7.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով /ընդհանուր` 37.5մլն ԱՄՆ դոլար/: 1995
Տարվա աշխատանքային առաջին խորհրդակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն անցկացրեց տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Նշելով, որ 2013 թվականը հաջողակ տարի էր բոլոր առումներով, նա կարևորեց 2014 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացման ուղղությամբ տարեսկզբից կատարվող աշխատանքների արդյունավետությունն ու նպատակայնությունը: Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ նախարարությունում արդեն ձևավորվել է փորձառու և գործունյա աշխատանքային մի թիմ, որն ընդունակ է լուծել համակարգային